Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ուրախ ենք, որ ճշմարտությունը հաղթեց, քանզի դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ի արդարադատության դատարանի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցի որոշմանը:

«Մենք ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուրախ ենք, որ ճշմարտությունը հաղթեց, քանզի դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը»,- գրել է նա։

Ինչպես Azg.am-ն ավելի վաղ տեղեկացրել է, Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով  վերջնական որոշում կայացնելը,  կոնվենցիայով  իր ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել   իրենից կախված  բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան  տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով: