Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արմեն Աշոտյանի հրապարակած սենսացիոն փաստաթուղթը, որը մինչև հիմա գաղտնի է պահվել

22/02/2023
- Տեսադարան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին, ասուլիսի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը համաձայնել է Ստեփանակերտի հետ բանակցությունների գնալ միջազգային մեխանիզմով։

«Սա նշանակում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն չեն բանակցելու հավասարը՝ հավասարի հետ սկզբունքով, այլ Ստեփանակերտը ենթարկվելու է Բաքվին»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝  հրապարակելով «Խաղաղության պայմանագրի բանակցությունները մեկնարկելու տարրեր» խորագրով  փաստաթուղթ։

Փաստաթղթում նշվում է, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը կպարունակի հոդված՝ Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին։

Նախնական համաձայնությամբ՝  Հայաստանին թույլ են տալիս հրապարակավ արտահայտել իր դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների համապարփակ կարգավորումները պետք է հստակեցվեն մինչև Հայաստանի և Ադրբեջաբնի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը։

Հաջորդ կետով   Բաքուն անհապաղ կերպով կսկսի կառուցվածքային երկխոսությունը Ղարաբաղի հայերի որոշված ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու նրանց իրավուքների և անվտանգության մասին փոխադարձ  ընկալումը։

ԵՄ-ն հասանելի է՝ խորհրդատվություն տրամադրելու համար այս գործընթացին։

4-րդ կետով Ղարաբաղի հայերի իրավուքնների և անվտանգության շուրջ միջազգային կառույցներ են ներառվում։ Ադրբեջանն ու Եվրոպական Միությունը կիրականացնեն խորհրդատվություններ Ղարաբաղի հայերի իրավուքների շուրջ։

«Սա նշանակում է, որ Արցախն արդեն Ադրբեջանին է հանձնված, որից հետո Ադրբեջանը Եվրոպայի հետ խոսելու է Ղարաբաղի հայերի անվտանգության մասին»,- տեսաուղերձում նկատեց Աշոտյանը։

 Ադրբեջանը կներառի նաև ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատարին։

ԵՄ-ն կունենա նաև շփումներ Ղարաբաղի հայերի հետ՝ կամ տեղում, կամ տարածաշրջանում։

«Հիմա խոսեմ աչքիս առաջ կատարված դեպքերի մասին։  Փաշինյանի անփառունկ ներկայացուցիչն արտասահմանում ադրբեջանցիներին խնդրեց՝ համաձայնեք Ստեփանակերտի հետ բանակցել, ասեք Ալիևին, որ համաձայնի անել դա, պարզապես մենք էլ պիտի մեր ժողովրդին ասենք, որ տեսեք՝ Բաքուն Ստեփանակերտի հետ բանակցում է։ Օգնեք մեզ, որ մենք Հայաստանում մեր ժողովրդին խաբենք։

Երկրորդ դեպքը։

Վերջերս եվրոպական քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ քպ-ական հայկական պատվիրակությունը փորձել է բարձրացնել Արցախի հարցը, եվրոպացիներն ասել են՝ ի՞նչ եք խոսում, ձեր վարչաետը՝ Նիկոլ Փաշինյանը,  համաձայնել է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ի՞նչ ինքնորոշման իրավունքի մասին եք հիմա խոսում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ գրառումը

Ուրախ ենք, որ ճշմարտությունը հաղթեց, քանզի դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը. Միրզոյան

Հաջորդ գրառումը

Դատարանն ամբողջությամբ ու միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ՝ ականների կեղծ թեմայով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քննարկումներ են սկսվելու 2027-ին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ. նախարար

30/06/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026
Տեսադարան

Մեղադրանք և կալանք. ԿԸՀ-ն Դավիթ Ղազինյանի վերաբերյալ 2 միջնորդությունն էլ բավարարեց

17/06/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի ասուլիսը.ուղիղ

07/06/2026
Հաջորդ գրառումը

Դատարանն ամբողջությամբ ու միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ՝ ականների կեղծ թեմայով

Լրահոս

Տեսանյութ. ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն

06/07/2026

«Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին...

Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացվում

06/07/2026

Հուլիսի 6–ի վաղ առավոտյան խուզարկություն է սկսվել Գագիկ Ծառուկյանի տանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը...

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական