Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելո. Տաթև Հայրապետյան

05/03/2026
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախիջևանի շուրջ ծավալված այսօրվա զարգացումներից հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վերջինս հանդես է եկել ելույթով։ Ստորև մեջբերում եմ այդ ելույթի հիմնական հատվածները՝ ուղիղ և բառացի մեջբերումներով․

*«Այսօր Իրանը ահաբեկչական ակտ է իրականացրել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջանի պետության դեմ։ Իրանի պետությունը անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածք։ Հարձակման թիրախներն էին քաղաքացիական օբյեկտները։ Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դրա տերմինալը, դպրոցը և այլ վայրեր ենթարկվել են Իրանի կողմից կրակի։ Ադրբեջանի պետությունը կտրականապես դատապարտում է այս տգեղ ահաբեկչական ակտը, և այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, պետք է ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական ակտը կատարողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։

*«Սա առաջին դեպքը չէ, որ Իրանի պետությունը ահաբեկչական ակտ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ։ Մենք բոլորս լավ հիշում ենք, որ որոշ ժամանակ առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը ենթարկվել է ահաբեկչական գործողության։ Իրանի հատուկ ծառայությունների կողմից հրահանգված անձը հարձակվել է դեսպանատան վրա և արյունալի ահաբեկչություն է իրականացրել Ադրբեջանի քաղաքացիների դեմ»։

«Իրանական կողմին բազմիցս տեղեկացվել է, հատկապես անցյալ տարի տեղի ունեցած բախումներից հետո, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան պետության դեմ։ Մենք դա թույլ չենք տա, ինչպես որ մինչ օրս երբեք թույլ չենք տվել։ Ճիշտ է, անցյալ տարվա ամռանը և դրանից հետո Իրանը մեր դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցրեց։ Իրանի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները կեղտոտ զրպարտչական արշավ էին վարում՝ Ադրբեջանին արատավորելու և Իրանում ապրող մեր հայրենակիցների տրամադրությունները փոխելու համար։ Որովհետև նրանք լավ գիտեն, որ այսօրվա անկախ Ադրբեջանը նաև հույսի վայր է Իրանում ապրող շատ ադրբեջանցիների համար։ Այլ կերպ ասած, նրանց նպատակն էր մեզ արատավորել, զրպարտել և վարկաբեկել հանրության աչքում։ Որովհետև դրա համար հիմք չկար։ Ադրբեջանը ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա չի մասնակցել և չի մասնակցի Իրանի դեմ գործողություններին, քանի որ սա մեր դիրքորոշումն է։ Մենք որևէ շահագրգռվածություն չունենք հարևան երկրների դեմ որևէ գործողություն իրականացնելու հարցում»։

*«Մենք պաշտպանում ենք և պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Ինչպես վերջ դրեցինք հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և Իրանը չպետք է մոռանա դա։ Նրանց կողմից իրականացված այս ահաբեկչական գործողությունը, ինչպես նաև մյուս բոլոր տգեղ գործոնները, մեծ անշնորհակալության օրինակ է։ Վերջին իրադարձությունների տեղի ունենալուն պես մենք նրանց ուղերձ հղեցինք և մեր ցավակցությունը հայտնեցինք։ Արտաքին գործերի նախարարը իմ հանձնարարությամբ խոսեց իր գործընկերոջ հետ։ Ես գնացի նրանց դեսպանատուն՝ իմ դիրքորոշումը հայտնելու և ցավակցություն հայտնելու։ Իրականում, ոչ մի այլ պետության ղեկավար չի այցելել Իրանի որևէ դեսպանատուն։ Այլ կերպ ասած, սա չգնահատելը, այն նսեմացնելը և ստոր ու անշնորհակալ մարդկանց պես վարվելը ոչ մեկին պատիվ չի բերում։ Այս անպատվաբեր մարդիկ, նրանք, ովքեր այս ահաբեկչական գործողությունը կատարեցին մեր դեմ, կզղջան դրա համար։ Նրանք չպետք է փորձեն մեր ուժը։ Նրանք, ովքեր մի ժամանակ ցանկանում էին փորձել մեր ուժը, ջախջախվեցին երկաթե բռունցքով։ Այսօրվա միջադեպը նույնպես նույն արդյունքը կտա։ Հետևաբար, այս հարցի վերաբերյալ պետք է գործողությունների ծրագիր կազմվի։ Բոլոր հանձնարարականները տրված են»։

*«Նաև պետք է նշեմ, որ այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ Իրանի փոխարտգործնախարարը զանգահարել է Բաքու և Ադրբեջանից օգնություն խնդրել Լիբանանում մնացած Իրանի դեսպանատան աշխատակիցների տարհանման հարցում, քանի որ նրանք չէին կարող դա անել։ Ինձ տեղեկացրին այդ մասին։ Ես անմիջապես հրաման տվեցի օգնություն ցուցաբերել և ինքնաթիռ ուղարկել։ Նրանք նույնիսկ ասացին, որ պատրաստ են վճարել դրա համար։ Ես ասացի, որ անհրաժեշտ չէ. եթե մենք հիմա օգնություն չտրամադրենք այսպիսի դժվարին ժամանակներում, ապա ե՞րբ պետք է օգնություն տրամադրենք։ Այս ամենի դիմաց՝ Նախիջևանին հարվածել տգեղ, վախկոտ և անամոթ ձևով։ Այս բիծը երբեք չի ջնջվի նրանց տգեղ դեմքից։ Հետևաբար, դիվանագիտական ուղիներով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մեր զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ուժերը բերվել են առաջին մակարդակի զորահավաքի և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Այսքանը առայժմ»։

*«Մենք ադրբեջանական ժողովրդին կտեղեկացնենք իրադարձությունների ընթացքի մասին։ Պաշտպանության նախարարության հայտարարությունն արդեն հրապարակվել է լրատվամիջոցներում։ Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ ստիպված կլինի բախվել մեր երկաթե բռունցքին»։

Կարճ կասեմ իմ գնահատականը․ Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և սպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելու։ Ամեն դեպքում սպասենք դեպքերի հետագա զարգացմանը։ Դե իհարկե Հայաստանի մասին չէր կարող չխոսել, անգամ այս իրավիճակում․․․

Տաթև Հայրապետյան, ադրբեջանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քարտեզի վրա անխուսափելիորեն հայտնվում է մի կետ, որը դառնում է ամբողջ շղթայի ամենակարևոր հանգույցը. այդ կետը Սյունիքն է. Վլադիմիր Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

Այսօր Թուրքիան, ինչպես միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին. պաշտոնական Անկարան խստորեն դատապարտել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

Այսօր Թուրքիան, ինչպես միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին. պաշտոնական Անկարան խստորեն դատապարտել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական