Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անին Սահմանադրությո՞ւն էր խախտել, ՀՀ-ի տարածքը հրապարակավ ճանաչել էր առանց Դսեղ գյուղի՞. Անիին կառաջարկեմ դատարան դիմել

31/10/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թումանյանի թանգարանի տնօրենին կառաջարկեմ դատարան դիմել. խորհուրդ է տալիս Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն, Փաշինյանի իշխանության առաջին տարիներին Մշակույթի փոխնախարար աշխատած Նարինե Թուխիկյանը։

Թուխիկյանը գրել է, որ վերջին արհավիրքից հետո որևէ գրառում որևէ հարթակում չի արել: Բայց Թումանյանի թանգարանի շուրջը ծավալված դեպքերին չի կարող չանդրադառնալ:

«Այն, ինչ կատարվեց, ոտնձգություն է թանգարանի վերելքի հանդեպ: Իհարկե, Հայաստանում կատարված և կատարվող դեպքերի համատեքստում այս պատմությունը շատ լավ ներդաշնակվում է՝ ծուռ հայելիների, անբովանդակության, հայաստանյան և ընդհանրապես հայկական արժեքների նկատմամբ քինախնդրության հետ: Ինչևէ: Նախարարության հիերարխիկ բոլոր աստիճաններում ծառայողները կարևոր նպատակ պետք է ունենան՝ սատարել, օգնել ստեղծարար մտքով, կարողություններով, գաղափարներով , անշահախնդրությամբ տոգորված պետական կամ ոչ պետական կառույցներին: Իսկ այն կառույցները, որոնք այդպիսին չեն, պետք է հասկանալ պատճառները և էլի սատարել բարձրացնելու համար: Բարձրացնելու, ոչ թե ոչնչացնելու: Չինովնիկներ, հիշե՛ք, առանց լավ աշխատող թանգարանների, գրադարանների, թատրոնների, դուք ոչինչ եք:

Փորձը ցույց է տալիս, որ «ոչինչները» սովորաբար մեծ ամբիցիաներ են ունենում, սնափառ են և մանրախնդիր:

 Իրենց ենթակայությամբ աշխատողների նկատմամբ բանեցնում են բարոյական ճնշում և անապահով մթնոլորտ են ստեղծում: Սովորաբար իրենց անպարտելի են զգում հանրային ծառայողի իմունիտետով, պաշտոնի ընձեռած լծակները օգտագործում են վնասարարության համար, ինչպես եղավ Թումանյան թանգարանի պարագային:

Ի՞նչ շարժառիթներով (գուցե անձնական) վարչության որոշ պաշտոնյաներ, որ իրենց կարևոր անձ են երևակայում, նյութեցին այս դավերը Անի Եղիազարյանի հանդեպ: Եթե նույնիսկ թղթաբանական կամ որևէ այլ թերացում է եղել տնօրենի կողմից, ինչո՞ւ նախազգուշացնող իրավական քայլեր չարվեցին, ինչո՞ւ նկատողությամբ հնարավոր չէր սահմանափակվել: Նժարներին չդրվեցին արված մեծ և որակյալ աշխատանքը մի կողմից և թերացումը՝ մյուս: Անին Սահմանադրությո՞ւն էր խախտել, ՀՀ-ի տարածքը հրապարակավ ճանաչել էր առանց Դսեղ գյուղի՞, թե ինչ առավել սոսկալի բան էր կատարել: Անիին կառաջարկեմ դատարան դիմել:

Ոլորտի ներքին խոհանոցին ծանոթ մարդիկ գիտեն ով՝ ով է այս պատմության մեջ: Այս դեպքով լյուստրացիա տեղի ունեցավ, իրենց մեծ կարծող, բայց իրականում փոքրիկ մարդկանց լյուստրացիա: Այնպես որ, լավագույն տարբերակը նրանց համար կլինի կամավոր ազատման դիմում գրելը:

Դուք ոչ միայն կորցրիք թանգարանի մի ուժեղ տնօրենի, այլև կորցրիք ինքներդ ձեզ:

Հ.Գ. Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած:

 Հովհաննես Թումանյան»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դեղին աստղը կրծքին հրեան մեր օրերը համեմատել է նացիստների ժամանակների հետ

Հաջորդ գրառումը

Վերականգնեք Արևմտյան Ադրբեջանի տեղանունները, որպեսզի ադրբեջանցիները գան ու ապրեն այնտեղ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եվրասամմիթ չէր՝ Եվրատեսիլ էր. Արմեն Աշոտյան

07/05/2026
Հրապարակախոսություն

«Եռագլուխ հրե՞շ», թե՞ քառագլուխ հիբրիդային վիշապը. Արեգ Սավգուլյան

07/05/2026
Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Վերականգնեք Արևմտյան Ադրբեջանի տեղանունները, որպեսզի ադրբեջանցիները գան ու ապրեն այնտեղ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական