Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վերականգնեք Արևմտյան Ադրբեջանի տեղանունները, որպեսզի ադրբեջանցիները գան ու ապրեն այնտեղ

Իլհամ Ալիևի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար նշանակված Ազիզ Ալեքբերլին հայտարարել է. «Մենք վերադառնալու ենք Արևմտյան Ադրբեջան։ Դա այլընտրանք չունի: Մեր պահանջը Հայաստանից այն է, որ մարդկանց վերադարձի դեպքում պետք է վերականգնվեն մեր տեղանունները։ Տեղանունների վերականգնման հարցում մենք մեր հույսը ամբողջովին չենք դնում Հայաստանի վրա, ինքներս նույնպես ձեռնարկում ենք որոշակի քայլեր»։

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը խիստ մարտական է տրամադրված ու կարծես հենց վաղն էլ պատրաստ է հարյուր հազարավոր ադրբեջանցիների ուղարկել Հայաստանում ապրելու։ Ու կանի, քանի դեռ Հայաստանի իշխանությունները ջանասիրաբար սպասարկում են ադրբեջանական շահերը։