Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Դեղին աստղը կրծքին հրեան մեր օրերը համեմատել է նացիստների ժամանակների հետ

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչը դեղին աստղ է կրել՝ ի նշան բողոքի՝ «չարի առջեւ լռության»:

 ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքում հակամարտությանը նվիրված նիստի ժամանակ Գիլադ Էրդանը և նրա գործընկերները կրել են  դեղին աստղ կամ լատա, որը նացիստական ​​Գերմանիայում և նրա օկուպացված տարածքներում հրեաներին ճանաչելու համար էր օգտագործվում։

Դիվանագետն ասել է. «ՄԱԿ-ի անդամ որոշ երկրներ ոչինչ չեն սովորել վերջին 80 տարվա ընթացքում և մոռացել են, թե ինչու է ստեղծվել այս մարմինը։ Ուստի քանի դեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումները, Իսրայելի ամբողջ պատվիրակությունը կրելու է «Այլևս երբեք» մակագրությամբ աստղեր»:

 «Այսօրվանից, ամեն անգամ երբ նայեք ինձ, կհիշեք, թե ինչ է նշանակում լռություն չարի առաջ։ Ինչպես իմ տատիկներն ու պապիկները և միլիոնավոր հրեաների տատիկներն ու պապիկները, այսուհետ ես և իմ գործընկերները կրելու ենք դեղին աստղեր»,- հայտարարել է Էրդանը։

Դիվանագետը նշել է նաև Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցեծ ցույցերը՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհում ակտիվացել են հակասեմականները, որոնք «գիտեն, որ կարող են անպատիժ սպանել հրեաներին»։