Աշխարհից 43 բարձաստիճան պատվիրակություններ՝ 500 մասնակցիներով, ընդունես Հայաստանում, 2-3 օր շարունակ երկիրդ հայտնվի միջազգային հիմնական լրահոսում, և զրո քաղաքական ուղերձ հղես աշխարհին։
Եվ դա անխուսելափելի է․ եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի։
Եթե չես կարողանում թշնամուդ հոխորտանքին հակադարձել, ապա ստիպված ես համակերպվել՝ շնորհակալություն հայտնելով և անվերջ զիջելով։
Եթե չես կարողանում պատերազմել, սկսում ես խաղաղություն աղերսել։
Եթե գլուխդ և սիրտդ ԵՏՄ-ում է, ապա ոտքերդ քեզ ԵՄ չեն տանի։
Ափսո՜ս էր գագաթաժողովը։ Ափսո՜ս է Հայաստանը։
Նարինե Մկրտչյան, Մամուլի ազգային ակումբի նախագահ









