Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օտարաբնակ հայրենասերները

26/08/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանից դուրս նպաստավոր մի մթնոլորտ է ստեղծվել՝ հայրենիքից հեռու որոշ հայերի մեջ սունկի պես աճում է հայրենասիրությունը:

Փորձը ցույց է տալիս, որ այդ մարդկանց մեծամասնությունը հասարակության այն շերտին է պատկանում, որ այստեղ՝ Հայաստանում, ապրում էին օրվա հացով, իրենց գերխնդիրը սոված փորով չքնելն էր ու իրենց չէր հետաքրքրում թե Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, թե միացյալ թագավորություն, Ազգային ժողով է, թե լորդերի պալատ, չէր հուզում Պաշտպանության նախարարի ով լինելը, անգամ անուն-ազգանունը երևի չգիտեին, չէր հուզում, թե որտեղից է սկսվում իրենց պետության սահմանները, առավել ևս չէր հուզում հայրենիքի սահմանները, ընտրություններին մասնակցում էին ոչ թե այն գիտակցությամբ, որ իրենց քվեն որոշիչ է պետության ապագայի համար, այլ այն աչքածակ որկլամոլությամբ, թե ով ավելի բարձր գին կառաջարկի իր «պտիչկայի» համար:

Խոշոր հաշվով, մարդկանց այս տեսակը միշտ բողոքում է Հայաստանից, որ իրեն՝ ոչ մի բան չանելու համար «աղայավարի» չի պահում: Ու բողոքելով էլ մի գեղեցիկ օր մի քանի մաշված հագուստ լցնում են նոր գնված պայուսակի մեջ ու բռնում փրկության ճանապարհը, պատճառաբանելով թե այստեղ ապագա չկա:

Անդրադառնանք վերևում նշված նպաստավոր մթնոլորտին: Մեր հիշյալ հայրենակիցները շնչում են այս մթնոլորտի գերող օդը ու հո՛պ, նրանց մեջ հայրենասիրությունը գլուխ է բարձրացնում: Սկսում են Հայաստանում ապրող հայերին քննադատել, թե երկնքից մորուքով փրկիչ է իջել, բոլոր նախկինների ստեղծած արատավոր բարքերը հօդս են ցնդել, Հայաստանը դրախտ է դարձել, էլ ինչի՞ց եք բողոքում: Բայց այս հորդորներին զուգահեռ նրանք շարունակում են ապրել Հայաստանից դուրս, շարունակում են խառնվել Հայաստանի ու հայաստանցու կյանքին:

Հայի այս տեսակին միայն պիտի ասես.  «Հարգելի՛ս, ապրիր այն պետության կյանքով, որտեղ հիմա գտնվում ես, բարևիր Կիրիլին կամ Ջեքին, քննադատիր կամ գովաբանիր Պուտինին կամ, օրինակ` Թրամփին, բայց մի՛ խառնվիր մեր կյանքին ու հիշիր, որ դու մեր զինվոր եղբայրների թիկունքը պաշտպանող քո որդուն փախցրել ես հայրենիքից»:

Հարգանքներս հայի այն տեսակին, որ աշխարհի ցանկացած կետում հայ է ու հայրենասեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հրապարակ». Հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը ևս հեշտությամբ չի լուծվում

Հաջորդ գրառումը

Թալիբները ծեծի են ենթարկել TOLOnews-ի լրագրողին և օպերատորին

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Երկու առաջնային խնդիր այս ընտրությունների համար

05/06/2026
Հաջորդ գրառումը

Թալիբները ծեծի են ենթարկել TOLOnews-ի լրագրողին և օպերատորին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական