Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թալիբները ծեծի են ենթարկել TOLOnews-ի լրագրողին և օպերատորին

TOLOnews-ի թղթակից Զիար Յաադը և նրա օպերատորը թալիբների կողմից ծեծի են ենթարկվել Քաբուլի արվարձանում՝ Աֆղանստանի մայրաքաղաքում աղքատների և գործազրկության մասին նկարահանումների ժամանակ:

Ինչպես հինգշաբթի հաղորդել է հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Հաջի Յակուբ թաղամասում։ Թալիբները լրագրողներից խլել են բջջային հեռախոսներն ու տեսախցիկները:

TOLOnews-ի փոխանցմամբ՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումները նախկինում եղել են նաև այլ վայրերում, սակայն դրանց մասին չի խոսվել: