Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քյոլնում գումարված համաժողովը ահազանգեց՝ Արցախը… չենք կարող կորցնել

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

«Ազգ»ի նախորդ համարում իրազեկել էինք Քյոլնում ապրիլի 28-ին եւ 29-ին Արցախի  վտանգված քրիստոնեական  ժառանգության վերաբերյալ բանախոսությունների մասին: Ի լրացումն այս տեղեկատվության՝ հավելենք, որ Գերմանայահայոց թեմի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Բեռլինում գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե  եպիսկոպոս Իսախանյանը, Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ նախկին ՄԻՊ, այժմ իրավունքի եւ արդարադատության «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը Բեռլինում հանդիպել են ԵՄ-ի եւ Գերմանիայի կառավարության Ավետարանական եկեղեցու լիազոր ներկայացուցիչ Աննե Գիդիոնի եւ նրա փոխանորդ դոկտ. Շտեֆան Իրոյի հետ: Մասնակիցները լիազոր ներկայացուցչին ներկայացրել են Արցախի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները, Ադրբեջանի հակահայկական ու հակամարդկային սանձարձակ գործողությունները, մշակութային ժառանգության ոչնչացումը՝ խնդրելով նրան եվրոպական, գերմանական պատկան մարմինների ուշադրությունը կրկին հրավիրել Արցախի հարցի վրա:

Գերմանիայի ավետարանական եկեղեցու, Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց խորհրդի (Deutsche Bischofskonferenz), Գերմանահայոց թեմի հրավիրած ապրիլի 28-ին Քյոլնի մայր տաճարին մերձակա Դոմֆորում սրահում «Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական վտանգված մշակույթը» վերնագրով բանախոսությունը  երկմասանի ձեռնարկ էր. առավոտյան այն համախմբել էր գերմանացի եւ հայ հոգեւորականների, իրավաբանների, հայագետների, մշակութաբանների, լայն հանրության համար փակ էր, իսկ երեկոյան Արցախի մշակութային ժառանգության մասին ելույթները զուգորդվեցին ոչ միայն բազմամարդ սրահում ներկաների՝ բանախոսներին ուղղված հարցերով, այլ՝ երաժշտական «դադարով»: Սաքսոֆոնահար Արամ Պողոսյանի, դաշնակահար Թոմ Պաուլսի մատուցած գեղեցիկ կատարումներն արժանացան հանդիսասրահի բուռն ծափերին: Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպս. Իսախանյանը փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը, Հարալդ Զյուրմաննը «Քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը ընդհանուր համատեքստում» բանախոսությամբ անդրադարձավ տեսական հարցերի, իսկ հաջորդ բանախոսները՝ միջազգային իրավունքի գերմանահայ մասնագետ Սառա Բաբայանը («Հայոց քրիստոնեական մշակույթի փրկության ուղիները միջազգային իրավունքի տեսանկյունից»), Մայր աթոռ սուրբ Էջմիածնից՝ Յասմին Դում Թրագութը («Հայկական հուշարձանների ոչնչացումը, օտարումը եւ յուրացումը ադրբեջանական իշխանութիւնների կողմից Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում») իրենց բովանդակալից ելույթներն ուղեկցեցին դիտապաստառի վրա բանախոսության առարկա փաստական հարուստ նյութը ցուցադրելով, ինչն առավել ընկալելի դարձրեց վերջիններիս ելույթը: Հանդիսությունը վարում էր աստվածաբան, քաղաքական գործիչ, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախկին արտգործնախարար (1990 թվականի ապրիլից օգոստոս) Մարկուս Մեկելը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 29-ին, Քյոլնի Հայ տանը «Հայաստան եւ Արցախ՝ հին ու նոր մարտահրավերներ» երեկոյի բանախոսները՝ մշակութաբան, հուշարձանագետ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ դոկտ. պրոֆ. Համլետ Պետրոսյանը, ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը, Ս.Էջմիածնի Արցախ հանձնախմբի պատասխանատու Գարեգին վրդ. Համբարձումյանն իրենց հայերեն խոսքն ուղղեցին գերմանահայ լսարանին: Համլետ Պետրոսյանը խաչքարային արվեստի, Արցախում եզակի պատկերագրային նմուշների միջոցով ներկայացրեց, թե Արցախն ինչպես է դիմագրավել թշնամուն: Եթե առավել վերացարկված՝ ապա «ինչպե՞ս հաղթել» հարցի պատասխանը պիտի գտնել այդ պատկերաքանդակներում: Զենքո՛վ, հայ զինվորո՛վ: Նրա դիտարկած պատկերագրային քարե կոթողներում չկա ռազմի տեսարան, բայց բոլոր դրվագներում մարդը պատրաստ է կռվի: Արցախցի Համլետ Պետրոսյանը հիշեցրեց, որ Արցախն օրհասական օրեր շատ է տեսել, «պիտի դասեր քաղել եւ իմաստուն դառնալ»:

Արման Թաթոյանն անդրադարձավ Հայաստանի եւ Արցախի համար կենսական հարցերին: Նա փաստական տվյալներ, ապացույցներ ներկայացրեց ՀՀ սահմանների, խոցելի բնակավայրերի, Արցախում, Հայաստանում Ադրբեջանի կատարած մարդու իրավունքների խախտումների, վայրագությունների , պատերազմական հանցագործությունների, ցեղասպան գործողությունների մասին: Թաթոյանը խոսեց Ալիեւի՝ հայերի դեմ ատելության քարոզի վտանգավորության, հայատյացության չնվազող պետական քաղաքականության եւ միջազգային ասպարեզում դրանց դեմ Հայաստանի հնարավոր քայլերի մասին: Թաթոյանը շեշտեց, թե Արցախի հարցում պիտի հենվել ինքնորոշման իրավունքի վրա՝ հիշատակելով ԳԴՀ կանցլեր Շոլցի Բեռլինում ՀՀ վարչապետի հետ ասուլիսում հնչեցրածը:

Մայր Աթոռի Արցախի ժառանգության պահպանման գրասենյակի աշխատանքները ներկայացրեց Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Լսարանի՝ բանախոսներին եւ հատկապես Արման Թաթոյանին ուղղված հարցերը վկայեցին, որ Հայաստանից դուրս ապրող հայ մարդն անտարբեր չէ իր հայրենիքի ճակատագրի հանդեպ: Բայց, մեր տպավորությամբ, չգիտի ի՞նչ անել, ինչպե՞ս գործել:

Եկեղեցիները մտահոգ են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով

 Քյոլնում տեղի ունեցած համաժողովի ավարտին կազմված տեղեկագիրը փաստում է, որ համաժողովը հրավիրած վերոհիշյալ հոգեւոր կառույցները մտահոգություն են հայտնում տարածաշրջանում հակամարտության հետագա սրման առիթով, ավելի քան հազարամյա պատմություն ունեցող քրիստոնեական բազում վանքերին ու եկեղեցիներին սպառնում է օտարացում եւ ոչնչացում: Տեղեկագիրը ահազանգում է մարդասիրական աղետի մասին:
kathpress-ը ապրիլի 28-ին անդրադարձել էր վերոհիշյալ համաժողովին՝ կարեւոր եզրափակմամբ՝ «ով ագրեսիայի ժամանակ լուռ է մնում, իր համերաշխությունն է ցույց տալիս ագրեսորին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետագա քայլերն անելիս  կքաջալերվի »:
Արցախի հարցը միջազգային հարթակներում հնարավորինս շատ պիտի արծարծել: Տեղեկատվական պայքարը անդուլ աշխատանք է: Քանի չկա հարցի քաղաքական լուծումը, այն է՝ կարգավիճակի հարցն անորոշ է, պիտի ակտիվացնել քարոզչական աշխատանքը: Պիտի անընդհատ հիշատակել կանցլեր Շոլցի ձեւակերպումը:

Թուրքիայի նախագահական եւ պառլամենտական ընտրությունների նախօրյակին Ադրբեջանը հակահայկական նոր ծրագրեր է կազմում, արթո՛ւն լինենք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Նախորդ գրառումը

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի քաղաքական ու տնտեսական նշանակությունը

Հաջորդ գրառումը

Թուրքիան գերմանացի գործիչներին հիշեցնում է՝ գործել ի շահ Անկարայի

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ է գալու գլխներիս

Լրահոս

1994-ից Արգենտինայի Սահմանադրությամբ Մալվինասի վերադարձը մշտական ազգային նպատակ է, իսկ Հայաստանն իր Սահմանադրությունից հանում է Արցախին վերաբերող հղումը. Օսկանյան

16/07/2026

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները,...

«Արարատցեմենտ»-ը պետականացվեց

16/07/2026

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է...

Դպրոցի տնօրենը ցուցահանդես-մրցույթից հեռացրել է Արցախի «Տատիկ-պապիկի» նկարը. ահազանգում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը»

16/07/2026

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ահազանգում է․ «Հիշողության ապակառուցումը․ արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձերը Հայաստանում․ «Մենք ենք մեր սարերը»...

Բայրամովը մեկնել է Մոսկվա

16/07/2026

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան։ «Այցի շրջանակում հուլիսի 17-ին երկկողմ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի...

Ուղիղ. Կառավարությունը քննարկում է TRIPP-ի վավերացումը

16/07/2026

Հինգշաբթի է. ընթանում է Հայաստանի կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 34 հարց, որոնցից 30-ը՝ չզեկուցվող։ Օրակարգում կա նաև մեկ...

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

16/07/2026

Ոստիկանությունից հայտնում են, որ չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման»...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական