Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոքր սադրանքները կրում են բավականին լուրջ աշխարհաքաղաքական մեսիջներ, կլիներ նոր բախումներ ոչ միայն Գեղարքունիքում. փորձագետ

29/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նման սահմանային միջադեպեր լինելու են։ Սա, հակառակորդի կողմից մեր կարևորագույն նշանակություն ունեցող որոշակի մարտական հենակետեր գրավելու խնդիր ունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:

Ընթացել են տեղային մարտեր, հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, ներկայացնելով Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից կիրառվող մարտավարությունը, նշեց, որ այն տեղերում, որտեղ ապագայում պետք է հենակետեր և բարձունքներ վերցնեն, վերջիններս նախ և առաջ սադրում են, կրակոցներ են արձակում՝ առայժմ օդ, ինչից հետո հետեւակն է փորձում մտնել չեզոք գոտի, ինչպես եղել է օրինակ Սյունիքի մարզի Սև լճի շրջակայքում, որտեղ ադրբեջանցիներն առաջացել են մոտ 3 կմ, ինչից հետո, եթե արդեն գտնվում են իշխող բարձունքների վրա, ապա ամրացնում են՝ խրամուղիներ, անձնակազմի համար տնակ կառուցում, իսկ եթե հետևակն առաջխաղացում ունի և բարձունքներ չի կարողացել վերցնել, ապա մարտեր են գնում՝ բարձունքները գրավելու համար։ Փորձագետի դիտարկմամբ՝ սա մեր տարածք մտնելուց հետո բարձունքներ վերցնելու երրորդ փուլն է, առաջին երկուսը եղել են Վերին Շորժայի, Կութի և Սոթքի տարածքում։

Նրանց հետևակն առաջխաղացում է ունեցել, գիշերը փորձել են գրավել բարձունք, ինչ-որ դիրք են վերցրել, ապա ետ են շպրտվել։

«Նման դեպքեր վստահաբար կրկնվելու են և ոչ միայն այս հատվածներում, սա կոնկրետ մարտավարություն է»,- նշեց Նահապետյանը։

Ինչ վերաբերում է Վերին Շորժայի ուղղությամբ գործողություններ իրականացնելուն, Նահապետյանը նկատեց, որ առկա է այլ գործոն ևս՝ ի տարբերություն Երասխի և Սյունիքի մարզի։ Մասնավորապես, այդ տարածքում Սոթքի ոսկու հանքավայրն է և չի բացառվում, որ բարձունքների վրա, որտեղ նրանք նստել են, այդ տարածքները ևս հարուստ հանքավայրեր լինեն, որովհետև դրանք շարունակությունն են այն տարածքների, որտեղ Սոթքի ոսկու արդյունահանող ձեռնարկությունն իրականացնում է աշխատանքներ։

Այսինքն՝ չի բացառվում, որ այդ տարածքները վերցնելով, նրանք դարձնեն դա իրենց կողմից շահագործելի, ինչը փորձագետի դիտարկմամբ, հարյուրավոր միլիոնավոր դոլարների շահույթ կապահովի։

Նահապետյանը հիշեցրեց, որ, երբ Ադրբեջանը սադրանքներով սկսեց, ապա չեզոք գոտի մտավ՝ Սև լճի շրջակայքում, հայկական կողմը՝ իշխանությունները, սկզբում փորձում էին հերքել։

«Ակնհայտ էր փաստը, մենք այդտեղ դիրքեր ունեինք՝ չդիմադրեցինք, այսինքն, ակնհայտ է, որ չկրակելու հրաման կար, և հակառակորդը, մտնելով տարածք, որտեղ ինքը կիսաշրջափակման մեջ էր հայտնվել, դյուրին կերպով առաջացավ, որովհետև իրենք վստահաբար գիտեին, որ կրակոցներ չեն լինելու։ Այսինքն՝ կար պայմանավորվածություն, այդ տարածքներն օրվա իշխանությունները հանձնել են»,-նշեց Նահապետյանը՝ հավելելով, որ, երբ այդ փաստի վերաբերյալ հրապարակային առնվազն դժգոհություն է բարձրացվել, իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին՝ սպառնալիքի հոդվածով, մինչդեռ, դա սպառնալիք չէր, հակառակորդն ուղղակի վերցրել էր տարածքը, դա ագրեսիա էր՝ օկուպացիայի նպատակով։

Նահապետյանի խոսքով՝ Սյունիքում այդ մարտավարությունն ունեցել է հաջողություն, Երասխում և Վերին Շորժայում՝ ոչ, նույն հաջողությունը չունեցավ։

«Ի՞նչ է փոխվել, ՀՀ իշխանությունների մարտավարությու՞նն է փոխվել, կարծում եմ՝ ոչ։ Այստեղ ՌԴ դերակատարումն է՝ երևացող և չերևացող։ Եթե Երասխում իր դերակատարումը չերևացող էր, ապա այստեղ ակնհայտ էր, որ ՌԴ պատկան կառույցների հորդորից հետո այս պահի դրությամբ գոնե որոշակի հրադադարի ռեժիմ է հաստատվել»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ ՌԴ-ն առավել ակտիվ մտավ այս գործընթացի մեջ, որովհետև, եթե հայկական կողմը կրկին ինչ-որ տարածքներ զիջեր, ապա օրվա իշխանությունները, հերթական ապատեղեկատվությունը տարածելով, կրկին հանիրավի կմեղադրեին ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, ինչի հետևանքով ՌԴ-ի վարկը կընկներ։

Փորձագետը նշեց, որ վարկանիշի իջեցումը կազդեր Արցախի հայկական մասում ռուս խաղաղապահների՝ ժամանակից շուտ դուրս բերելու վրա։ Այլ խոսքով՝ Ադրբեջանը հստակ խնդիր ունի, ինչը դրված է՝ Թուրքիայի և իր ռազմաքաղաքական դաշնակից երկրների կողմից։ Փորձագետը պատահական չի համարում նաև, որ սա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ամենալայնածավալ և արյունոտ գործողություններն էին, ինչին նախորդել էր օրեր առաջ ՀՀ-ում՝ ԱՄՆ դեսպանի այցելությունը նշված վայր, ավելին՝ այցելությունից հետո հայտարարություն էր տարածվել, որով հարդորում էր ԱՄՆ քաղաքացիներին ՀՀ-ում չտեղաշարժվել, առավել ևս՝ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում, ընդ որում՝ որպես հիմք նշելով կորոնավիրուսի դեպքերի աճը, ինչն իրականությանը չի համապատասխանում։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն գիտեր, որ հենց այդ տարածքում կլինի լուրջ բախում, ուստի, կարող ենք ենթադրել, որ այն, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Վերին Շորժա բնակավայրի հարակից բարձունքներում իրականացնում է ռազմական գործողություններ, պլանավորած գործողություններ են, որի մասնակիցն է Թուրքիան, որովհետև իրական պրոցեսների կառավարումը ռազմական Թուրքիայինն է, առավել ևս, երբ Թուրքիայի համապատասխան կառույցների պաշտոնատար անձինք խոսում էին Ադրբեջանի և Թուրքիայի միասնական բանակի մասին »,- նշեց Նահապետյանն՝ ընդգծելով, որ ԱՄՆ դեսպանի ներկայությունը նշված վայրում և մեկ օր անց ռազմական գործողություններ սկսելը փոխկապակցված են, կարելի է արձանագրել, որ պլանավորված է ԱՄՆ-ի կողմից։

Փորձագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ի համար էական չէ՝ բարձունքները հայկական են, թե ադրբեջանական, նրանց համար ամենակարևոր խնդիրը՝ Արցախի հայկական մասում ռուս խաղաղապահների և ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերումն է, ինչի համար էլ նման սադրանքներ են իրականացվում։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանից առավել հեռահար նպատակներ ունի ԱՄՆ-ն՝ Արցախում ռուսական զինուժի ներկայությունը չեզոքացնելն է. «Արցախում իրենց զորքերի ներկայությունն իրականում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի շփման գիծ է։ Մի կողմից կանգնած է՝ ՀԱՊԿ-ի զորախումբը՝ Արցախի ինքնապաշտպանական զորքը և ռուս խաղաղապահ ուժերը, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկի անդամ Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանի ԶՈՒ-երը»։

Փորձագետն ընդգծեց, որ այս փոքր սադրանքները կրում են բավականին լուրջ աշխարհաքաղաքական մեսիջներ, որոնք փորձում են օգտագործել ի շահ իրենց՝ նաև քարոզչական դաշտում, ինչի վառ ապացույցն էր ՌԴ կոշտ միջամտությունը՝ հրադադարի ռեժիմի հաստատման համար, քանի որ առաջին հերթին ռուսական կողմին ձեռնտու չէ, որ այս տարածաշրջանում նոր հրդեհ բռնկվի՝ պատերազմի տեսքով, իսկ արևմուտքին պետք են տարածաշրջանում պայթյուններ, պատերազմներ, որտեղ վերջիններս այս կամ այն կերպ կհիմնավորեն, կներառեն նաև իրենց զինական ներկայությունը և մասնակցությունը՝ կամ խաղաղապահների կամ որևէ կողմի օժանդակելու տեսքով։

Հարցին՝ արդյոք առաջիկայում նոր փաստաթղթեր կստորագրվեն, Նահապետյանը նշեց, որ փաստաթղթի ստորագրում կլինի միայն այն ժամանակ, երբ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետական մակարդակով, համապատասխան միջգերատեսչական կառավարական հանձնաժողովների մասնակցությամբ սկսվի, ինչն այս պահին չկա, իսկ սահմանազատման այն աշխատանքները, որն Ադրբեջանի կողմից իրականացվել է Սյունիքում, միջազգային որևէ նորմերով, կոնվենցիաներով օրինական չէ, գործընթացն անօրինական է։ Այդ հարցը կարող են բարձրացվել նաև ՀՀ իշխանությունների կողմից, թեև այս իշխանությունները, ըստ փորձագետի, այդ հարցը չեն բարձրացնի, քանի որ Սյունիքում սահմանազատումն իրականացվել է իրենց թողտվությամբ, ցանկացած նոր իշխանություն այդ հարցը կբարձրացնի և կհիմնավորի, որ այդ աշխատանքներն իրականացվել է խախտումներով, միջազգային օրենքներին հակառակ։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում, հավանաբար, քննարկում են ապօրինի 2 պայմանագրերով գծված Հայաստանի սահմանը. Հովիկ Գրիգորյան

Հաջորդ գրառումը

Բայդենը հայտարարել է, որ Սպիտակ տանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդի հետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Բայդենը հայտարարել է, որ Սպիտակ տանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդի հետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի. Ռուբեն Միրզախանյան. «Հրապարակ»

21/04/2026

Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին եւ նրա որդուն։ Պրոռեկտորը եւ որդին անցնում են ենթադրյալ...

ԿարդալDetails
Միջազգային

Պատերազմն Իրանում, ապրիլի 21. Արթուր Խաչիկյան

21/04/2026

Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից՝ այս չորեքշաբթի։ Թրամփը հայտարարել է, որ զինադադարի վերականգնման հեռանկարը խիստ անհավանական է,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական