Հինգշաբթի, Հուլիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

Հակոբ Ավետիքյան
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն

Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու պապերը Ցեղասպանության ընթացքում եւ հետո: (Նկատի չունեմ այն թեթեւսոլիկներին, որոնք այս պահին ղեկավարում են, հույս ունեմ՝ ժամանակավորապես, մեր երկիրն ու պետությունը, եւ որոնք քիչ է մնում մահվան վկայական պահանջեն Մեծ եղեռնի՝ իրողություն լինելու, մեկուկես միլիոն հայերի նահատակված լինելու փաստը ընդունելու համար): Օտարազգի հետազոտողները, այդ թվում՝ թուրքեր, վաղուց են համոզվել, ընդունել հայ ժողովրդի դեմ թուրքական իշխանությունների նախածրագրած ու գործադրած ցեղասպան գործողությունները եւ, նույնիսկ, զարմացել, ինչպես անգլիացի պատմաբան Քրիստոֆըր Ուոքըրն է արձանագրել իր «Armenia. The Survival of a Nation» («Հայաստան. Գոյատեւումը մի ազգի») գրքում, մեր գոյատեւելու, վերապրելու իրողությամբ:
Իրոք սխրանք էր, մասնավորաբար արեւմտահայության կրած մարդկային, նյութական ու հոգեւոր կորուստներից, բռնագաղթերից, հայրենազրկումից հետո վերապրելու, որպես էթնիկ հավաքականություն աշխարհով մեկ տարտղնված լինելու պայմաններում գոյատեւելու, ազգային կյանք, եկեղեցի, դպրոց, ակումբ, որբանոց, բուժարան, այրիանոց, ծերանոց, դարմանատուն, մամուլ, նույնիսկ գրականություն ու թատրոն ստեղծելու իրողությունը:

Ես չեմ մտաբերում մեր ժողովրդի պատմության մեջ որեւէ այլ նախադեպ, երբ բնազդական ու գիտակցական այդպիսի մղումով եւ այդպիսի կազմակերպվածությամբ, իրարօգնության այդպիսի ոգով, այն էլ՝ նման դժնդակ պայմաններում, մեր ազգը փարված մնա ազգային լինելիության գաղափարին:

Եղեռնը վերապրողների առաջին եւ գլխավոր գործը ազգահավաքը եղավ՝ սկսելով որբահավաքով, որի առաջին ռահվիրաներից մեկը հանդիսացավ ամերիկյան բանակում ծառայած կրտսեր սպա, հետագայում «Որբերի հայրիկ» կոչումին արժանացած Ռուբեն Հերյանը, որի «Մեկ հայ որբուկ՝ անգլիական մեկ ոսկեդրամի դիմաց» ծրագիրը, որը կայանում էր արաբ ցեղախմբերի վրաններից հայ երեխաներին «գնելու» մեջ: Նրա եւ ուրիշ նվիրյալների, այդ թվում՝ շվեյցարացի, նորվեգացի, ամերիկացի եւ այլ ազգությամբ կամավոր բարեգործների ջանքերով հավաքված որբերի կենտրոնացումն էր դա Հալեպի, Արաբփունարի, Քամիշլիի (Սիրիա), Ժիբեյլի, Թրիփոլիի, Ռայաքի, Անթիլիասի (Լիբանան), Կիպրոսի, Հունաստանի Կորֆու կղզու, ինչպես նաեւ Ալեքսանդրապոլի (Գյումրի) որբանոցներում, աջակցությամբ ամերիկյան մարդասիրական Near East Relief կազմակերպության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ու հայ եւ օտար այլ կազմակերպությունների, որոնց մեջ միշտ կարեւորագույն դեր է կատարել ամերիկահայությունը՝ հատկապես հայրենակցական միությունների միջոցով, որոնք հետագայում վճռական դեր ունեցան նաեւ Հայաստանում Հովհ. Թումանյանի նախագահությամբ գործող ՀՕԿ-ի (Հայ օգնության կոմիտե) խողովակով, Պողոս Նուբարի նվիրատվությամբ կառուցված Նուբարաշենից հետո գյուղական ու քաղաքային բնակավայրերի ու թաղամասերի կառուցման գործում, ինչպես Նոր Քղի, Նոր Հաճըն, Նոր Խարբերդ, Նոր Այնթապ, Նոր Արմավիր, Նոր Արեշ, Նոր Արաբկիր, Կիլիկիա, Զեյթուն եւ այլ՝ բազմաթիվ ավանների կառուցապատման գործում: Իսկական հայրենաշինություն՝ գերազանցապես նախկին որբերի ձեռքով կառուցված: Նրանք էին, որ Թումանյանի ասած «ողբի հայրենիք, որբի հայրենիքը» ծաղկեցրին, բարգավաճ երկիր դարձրեցին, որը շուտով հանգրվան դարձավ հայրենադարձ հայկական կարավանների համար:

Որբահավաքից ու որբախնամ կառույցների ստեղծումից հետո օրակարգի գլխավոր հարց դարձան երեխաների կրթության եւ արհեստագիտության հարցերը: Դպրոցներ բացվեցին արդեն սփյուռքահայ դարձած խոշոր ու փոքր համայնքներում: Կարապետ Աղա Մելգոնեանի կտակով ՀԲԸՄ-ը Նիկոսիայում բացեց ամենակարեւոր կրթօջախը՝ Մելգոնյան հաստատությունն իր վարժապետանոցով, որը կարճ ժամանակում սկսեց ուսուցիչներ հայթայթել նորաբաց դպրոցներին, մինչ Բեյրութում, զուգահեռաբար, ՀՀ Առաջին Հանրապետության մեծանուն ղեկավարների՝ Աղբալյանի, Վրացյանի, Լեւոն Շանթի ջանքերով սկսեց գործել Համազգայինի ճեմարանը: Նույն գործառույթը, արդեն տասնամյակներ շարունակ, ստանձնել էին նաեւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքն ու Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանը:

Զուգահեռաբար, արդեն 16-20 տարիքի հասած որբերին տրվել են արհեստներ սովորելու դասընթացներ՝ կոշկակարություն, ատաղձագործություն, դերձակություն եւայլն, որպեսզի չափահաս որբերը աշխատեն, փող վաստակեն, ընտանիք կազմեն: Ուշագրավ էր մանավանդ՝ դեռեւս որբանոցներում գտնվող՝ նույնպես չափահասության տարիքի հասած որբուհիների հետ արհեստավոր այդ տղաների ամուսնության կազմակերպումը, փոքրիկ օժիտի նվիրումով: Երիտասարդ ընտանիքներ կազմելու, նոր սերունդ ստեղծելու սրտառուչ նախաձեռնություն՝ արդարեւ:

Ինչպես տեսնում ենք, դժվարագույն պայմաններում, Մեծ եղեռնից մնացած աղիտահար հայությունը, բնազդաբար եւ իմաստնաբար ցույց է տվել ինքնակազմակերպման, գոյատեւման, վերականգնման զարմանալի, հրաշալի կարողություն, որը դաս պետք է լինի մեր ապրող ու գալիք սերունդների համար՝ մեր ժողովրդին, հայրենիքին ու պետությանը դուրս բերելու աղիտալի ներկա ու գալիք վիճակներից, ձերբազատվելու աղիտաբեր համբակ կառավարիչներից, աշխատանքով եւ իմաստությամբ կերտելու իսկապես հզոր, իսկապես ուժեղ, իսկապես բարգավաճ եւ իսկապես արդար ու  կենսունակ երկիր:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Հիշողության 111 տարուց հետո

Հաջորդ գրառումը

Ուր էինք` ուր հասանք … Հայկ Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Ուր էինք` ուր հասանք ... Հայկ Մարտիրոսյան

Լրահոս

Ոչ թե կարված գործ է, այլ կարկատան է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ձայնագրություն է ուղարկել

09/07/2026

Մեր երեսին ուղղակի շպրտում են` եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային...

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային կամրջին

09/07/2026

Միացյալ Նահանգները հարվածել է Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքի Աքկալա կամրջին. տեղեկատվությունը տարածել է Fars գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ այսօր առավոտյան, Իրանի հյուսիսում...

Տեսանյութ. Մարդիկ ուզում են Հայաստանում տեսնել արդարություն և արդարադատություն, և պետք է տեսնեն, ես եմ կրում քաղաքական պատասխանատվությունը. Փաշինյան

09/07/2026

Իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում. Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։...

Հայաստանի Ուշու-Գունգֆու Ազգային ֆեդերացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

09/07/2026

Հայաստանի Ուշու-Գունգֆու Ազգային ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին։ Հայաստանի Ուշու-Գունգֆու Ազգային ֆեդերացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի...

Ալի Խամենեի հուղարկավորությունը նախատեսված է հուլիսի 9-ին՝ ժամը 14։00

09/07/2026

Հեղափոխության նահատակ առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի  հուղարկավորության կազմակերպման շտաբի քարտուղարը հայտարարել է, որ Իրաքում սգո արարողությանը մասնակցող մարդկանց բազմության մեծ...

Ուղիղ. Կառավարության հերթական նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը

09/07/2026

https://www.youtube.com/watch?v=nxcNInyKzNg

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական