Շաբաթ, Ապրիլի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերածննդի հրապարակից՝ նոր վերածնունդ.  Արցախյան երկրորդ շարժման ժամանակն է

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հանրահավաքը «նոստալգիկ» հիշողությւոններ է արթնացրել 1988-ին նույն հրապարակում «միացում» գոռացող արցախահայության ու առհասարակ հայության մոտ: Հենց այդ շարժումն էր, որ Հայաստանին անակախություն բերեց, ու թեեւ Արցախը ստիպված էր մի քանի տարի ձգվող պատերազմների միջով անցնել, բայց Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանն ու հայերը կարողացան հայական երկու հանրապետություն հռչակել:

Մեր օրերում, երբ Հայաստանը պատմական օրեր է ապրում, եւ ամեն պահի կարող է վճռվել մեր ինքնիշխանության լինել-չլինելու հարցը, երբ Ռուսաստանն Արցախի փոքր կտորից չհրաժարվելու հստակ «մեսիջներ» է տալիս, պաշտոնական Երեւանն օրվա իշխանության ձեռամբ շարունակում է մանեւրել՝ փորձելով թե՛ գայլերին կուշտ, թե՛ ոչխարներին անվնաս պահել: Փաշինյանի՝ դեռեւս չթրծված ու անփորձ կադրերն իր իսկ գլխավորությամբ փորձում են գերտերությունների «գազանների» հետ ոտք մեկնել՝ չգիտակցելով, որ երեսին ժպտացող գիշատիչները պետք եղած դեպքում ժանիք են ցույց տալու:

«Ազգ»-ի՝ դեռ ամիսներ առաջ լույս տեսած համարներից մեկում էի գրել, որ Հայաստանի հետագան, ինչպեսեւ 1988-ին, այնպես էլ այժմ Արցախից է կախված: Եվ, այո, Արցախյան երկրորդ շարժումը կարող է երկրորդ շնչառության տալ  44-օրյա պատերազմից հետո այդպես էլ ուշքի չեկող Հայաստանի հանրապետությանն ու հայությանը ոտքի հանել: Այս օրերի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ու Հայաստան փոխանցվող լիցքերը ճիշտ օգտագործելու պարագայում, դրանք իրական բալասան կարող են դառնալ համայն հայության համար: Հետեւաբար՝ վերընձյուղվելու համար նորից Արցախի ու Արցախյան հարցի շուրջը միաբանվելու կարիք կա, քանի որ պահն, այո, օրհասական է, մե՜ծ պայթյունն՝ անխուսափելի: Եվ ուրեմն՝ պետք է գործել Երեւանից, բայց՝ Արցախի հարցի օրակարգով:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական գագաթնաժողով, գիտաժողով, թե՞ խորհրդաժողով. Մտորումներ ձեւի եւ բովանդակության շուրջ

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում. ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ, ԵՍ ՈՂՋ ԵՄ. Հայկ Մամիջանյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Ձախողված լրագրողը կրկին կիսվել է հայոց պետականության և ցեղասպանության մասին իր տնայնագործ մտքերով. Արթուր Խաչիկյան

24/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել. առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ. Գևորգ Դանիելյան

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ապարդյուն հանդիպումներ Սոչիում

Ամենաշատ ընթերցվածը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
Նորություններ

Քարերը պլպլացրել են, պատմությունը՝ խեղաթյուրել. հուշարձանը՝ նսեմացրել. «Հրապարակ»

25/04/2026

Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, դեռ նախորդ տարվա աշնանն էր ահազանգել ցեղասպանության հուշակոթողիԾիծեռնակաբերդի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Աշտարակ-Գյումրի նոր ճանապարհի բացման, «շուն ու շանգյալներ» որակումի եւ այլնի մասին

24/04/2026

Ինչ ուզում եք ասեք, բայց Խորհրդային Հայաստանի որեւէ ղեկավարի գալու պատճառով այսօրվա Գյումրու նման ոչ այնքան մեծ քաղաքի կենտրոնական  փողոցների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական