Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական գագաթնաժողով, գիտաժողով, թե՞ խորհրդաժողով. Մտորումներ ձեւի եւ բովանդակության շուրջ

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Օրերս Երեւանում անցկացված Հայկական գագաթնաժողովի մասին տարբեր մեկնաբանություններ հնչեցին:

Նախ սկսենք հավաքի անվանումից: Ընդհանրապես,  եթե որոշված էր այդ ժողովին չհրավիրել սփյուռքյան ազդեցիկ կազմակերպություններին, կուսակցություններին եւ հայ եկեղեցին էլ հրաժարվել էր մասնակցությունից, ապա սխալ էր հայերի նման մակարդակի հանդիպումը, որտեղ բացակայում են առաջին դեմքերը,  անվանել գագաթնաժողով: Գագաթնաժողով անվանում են այն հանդիպումները, որոնցում ներկայանում են առաջին դեմքերը, հակառակ պարագայում այն գագաթնաժողով չի կարող կոչվել, կարող է լինել խորհրդաժողով, համաժողով կամ համահայկական ֆորում, բայց ոչ գագաթնաժողով, եւ այն էլ ըստ Փաշինյանի՝ առաջինը:

Վերջին 20 տարիներին Հայաստանում Սփյուռք-Հայրենիք ավելի մեծ եւ ներկայացուցչական ժողովներ են կազմակերպվել, որոնք թե՛ մասնակիցների թվով են աննախադեպ եղել, թե՛ թեմաների բազմազանությամբ շատ կարեւոր խնդիրներ են առաջ քաշել եւ կարող էին հանգիստ կոչվել գագաթնաժողովներ, սակայն կազմակերպիչները  երբեք առաջինը երեւալու մարմանջ չեն ունեցել, ինչպես վերջինիս դեպքում:

Պատմական իրականությունից կտրված են նաեւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մամուլին տված միակողմանի գնահատականները, թե նախկինում գալիս էին միայն շքանշան ստանալու համար եւ  փոխարենը չէին քննադատում: Իհարկե, եղել են մարդիկ ովքեր պարգեւներ ստացել են, ծառայել են նախորդ իշխանություններին, բայց այդ նույն մարդիկ այսօր էլ ծառայում են ներկա իշխանություններին: Այդ իմաստով ոչինչ չի փոխվել: Իսկ սփյուռքի գիտակից տարրը, ինչպես այն ժամանակ է քննադատական մոտեցում ունեցել Հայաստանում  իրականացվող քաղաքականության սխալ քայլերին, այնպես էլ այսօր է քննադատում կամ նշում սխալները: Այստեղ էլ ոչ մի մեծ փոփոխություն չի եղել: Դերակատարներն են փոխվել:

Եթե հանձնակատարի գրասենյակը ծանոթանար Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ սփյուռքի նախարարության վերջին քսան տարիների արխիվներին, հրապարակումներին, ապա կարող էր ամբողջական պատկերացում կազմել, թե ի՞նչ հարցեր են քննարկվել անցած տասնամյակների նմանատիպ ժողովների ընթացքում, ի՞նչ հարցեր են բարձրացվել՝ սկսած արտգործնախարար Օսկանյանի ժամանակ կազմակերպված առաջին գլոբալ ֆորումից մինչեւ սփյուռքի նախարարության հովանու ներքո անցկացված խորհրդաժողովները: Այդ բոլոր առաջարկությունների հանրագումարը պետք է ստեղծվեր, ներկայացվեր սփյուռքյան կառույցներին ու անհատներին, եւ այժմ քննարկվեին դրանց լուծման ճանապարհները:

Այսինքն պետք էր շարունակել այնտեղից, որտեղ այդ ընթացքը կանգ էր առել: Բայց մեզանում ամեն ինչ սովոր են սկսել զրոյական կետից:

Իհարկե, ողջունելի է, որ  սփյուռքում հայտնի եւ անհայտ մեր շատ հայրենակիցներ, որոնք հաջողությունների են հասել իրենց բնագավառներում, հավաքվում են մի դահլիճում եւ կիսվում իրենց փորձառությամբ եւ գիտելիքներով: Քննարկում են կարեւոր թեմաներ, առաջ քաշում հարցերի լուծման իրենց տեսակետները, լսում են Հայաստանի տարբեր նախարարությունների ղեկավարներին:

Ձեւաչափն էլ կարծես թե նման հավաքների համար նոր էր, թեեւ այն ընդօրինակված էր Հայկական բարեգործական ընդհանուր միության վերջին համագումարներին կիրառվող ձեւաչափից, եւ կամ թե «Ավրորա» նախագծի անցկացման ձեւաչափերից: Ամեն դեպքում,  նման հանդիպումները, որտեղ  ոչինչ չի որոշվում, ունեն ընդամենը խորհրդատվական բնույթ, վերջնական արդյունք չի գրանցվում: Թե ինչպես կօգտագործվեն այս ժողովի ելույթները, ժամանակը ցույց կտա:

Տարիներ շարունակ սփյուռքից եկել ենք, մասնակցել, ելույթներ ունեցել, քննադատել ու առաջարկներ ներկայացրել, սակայն մեծ հաշվով, գլոբալ փոփոխություններ չեն եղել: Ինչո՞ւ: Որովհետեւ այդպես էլ ոչ մի իշխանություն հանձն չի առել, թե Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգում ի՞նչ տեղ պետք է տրվի սփյուռքի ներկայությանն ու մասնակցությանը: Թե՛ նախկինում, եւ թե՛ հիմա վերաբերմունքը նույնն է՝ Դուք օգնեք մեզ, բայց քննադատելու իրավունք չունեք:

Նույնիսկ բարի մղումներով արված քննադատություններն ու առաջարկներն են անտեսվում: Իսկ ամենահետաքրքրականը, որ ներկա իշխանությանը պաշտպանած մարդկանց, որոնք մեծ դերակատարում  ունեն սփյուռքում, չեն հրավիրում ժողովի:

Իբրեւ օրինակ կարող եմ բերել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող մարմնի համանախագահ Արա Թորանյանի կամ Ֆրանսիայում  «Հայաստան» հիմնադրամի երկարատեւ տարիների ներկայացուցիչ Պետրոս Թերզյանի պարագաները: Համակարգող մարմնի մյուս համանախագահի՝ Մուրադ Փափազյանի մուտքն արգելել էին Հայաստան՝ Փաշինյանի դեմ ցույց կազմակերպելու պատրվակով: Մինչդեռ 2009 թվականին նույն Փափազյանը ավելի խիստ ցույց էր կազմակերպել Սերժ Սարգսյանի դեմ, բայց նրա մուտքը երկիր ոչ ոք չարգելեց: Նույնիսկ լոլիկներ էին շպրտել:

Ինչ վերաբերում է Թորանյանին, ապա վերջինս հոդված էր տպագրել «Փաշինյան՝ այո, Սինանյան՝ ոչ» վերնագրով՝ իր իսկ խմբագրած «Նուվել դ Արմենի» հայտնի ամսագրի կայքէջում, անդրադառնալով հանձնակատարի Ֆրանսիահայ համայնքում կատարած քայլերին: Արդյունքում, այսպես կոչված գագաթնաժողովում չեն մասնակցում Ֆրանսահայ համայնքի երկու ազդեցիկ դեմքեր, ովքեր տարիներ շարունակ նվիրյալ աշխատանք են տարել Ֆրանսիայում, օգնել են Հայաստանին ու Արցախին, մեծ է նաեւ նրանց ազդեցությունը, որ այսօր նախագահ Մակրոնը նման վերաբերմունք  ունի Հայաստանի նկատմամբ: Բայց, ինչպես տեսնում եք,  անձնական վիրավորվածությունն ավելի է բարձր, քան համահայկական շահը:

Ինչեւէ, ի վերջո, ո՞րն է նման հավաքների կազմակերպման հիմնական նպատակը: Իշխանությունների համար եւս մի անգամ ցույց տալու, որ Սփյուռքին չենք մոռացել եւ ուզում են նոր մակարդակի հասցնել այդ հարաբերությունները: Բայց ինչպես կարելի է չորս տարի ոչինչ չանել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման ոլորտում, եւ մեկ ժողովի միջոցով լուծել այդ խնդիրը: Միասնականության ապահովման համար պետք է սփյուռքի հետ դիվանագիտական մեծ աշխատանք տանել, ինչը որ չի արվում:  Հարաբերություններ ստեղծելով ընտրովի մարդկանց կամ կազմակերպությունների հետ, եւ ինքնախաբեությամբ զբաղվել, թե սփյուռքի հետ մեր կապերը լավ են, դա ընդամենը աչքակապություն է: Այս հարցում չեն կարող օգնել նաեւ Սփյուռքի «Երիտասարդ դեսպան» կամ «ԻԳործ» ծրագրերը, որոնք արտաքնապես կարող են համարվել համագործակցության միտված քայլեր, սակայն իրականում դրանք չեն կարող ընդգրկել այն մասշտաբներն ու այն խնդիրները, զորս այսօր ունի հայկական սփյուռքը: Չնշեմ նաեւ, որ սփյուռքի նախարարության լավագույն երիտասարդական ծրագիրը՝ «Արի տունը» փոխելով «Քայլ արա տուն» անվանումի, ըստ էության որեւէ  մեծ փոփոխության չի բերել: Անընդունելին այն է, որ ամեն մի նոր իշխանություն փորձում է ցույց տալ, որ իրենից առաջ ոչինչ չի եղել կամ միայն վատն է եղել, եւ հիմա ինքը իրականացնում է նոր սերնդի երազանքը:

Այսօր մեր թշնամիների համար երկու հզոր հայկական գործոն կա, որից սարսափում են: Առաջինը սփյուռքում լիակատար ազդեցություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցին է, եւ երկրորդը՝ ազդեցիկ կազմակերպություններն ու քաղաքական ուժերը: Երբ Հայաստանի պետությունն ինքն իրեն օտարում է այս երկու հզոր համակարգերից, հիասթափություն ու թշնամություն է սերմանում,  ոչ միայն սեպ է խրում սփյուռքյան իրականության մեջ, այլեւ թուլացնում է Հայաստան պետությունը, որի ամենամեծ կապիտալն այսօր Հայկական Սփյուռքն է՝ իր ողջ ներուժով:

Նախորդ իշխանություններին էլ շատերը սփյուռքից քննադատում էին, սակայն երբեք նման բարդույթավորված մոտեցում նրանց նկատմամբ չի ցուցաբերվել, ինչպես այսօր: Նախկիններն այլ կերպ էին մերժում ընդդիմադիր սփյուռքահայերին՝ Հայաստանի քաղաքացիություն չէին տալիս, լինում էին նաեւ այլ բացառիկ դեպքեր:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շղթայի կարեւոր օղակ են նաեւ օտար երկրներում գործող Հայաստանի դեսպանությունները: Նրանց գործունեությունից է շատ հաճախ կախված լինում սփյուռքահայերի առ Հայաստան վերաբերմունքը, համահայկական ծրագրերին մասնակցությունը եւ այլն: Այս գագաթնաժողով-խորհրդաժողովում ես  չնշմարեցի նման հարցի քննարկում. Ինչպե՞ս անել, որ համայնքների եւ դեսպանությունների հարաբերությունները ոչ թե լինեն  անձնավորված, կախված լինեն դեսպանների քմահաճույքներից, այլ ունենան հստակ քաղաքականություն եւ հայանպաստ գործունեությունը չվերածվի դեսպանատուն-համայնք մրցակցության: Կարելի էր հրավիրել մի քանի դեսպանների եւ լսել նրանց կարծիքը, իսկ համայնքային ներկայացուցիչները հայտնեին,  թե ինչպիսի ակնկալիքներ ունեն դեսպանություններից: Այնուհետեւ, ժողովի մեկ նիստը կարելի էր առցանց կազմակերպել, եւ տրամադրել այն կարեւոր համայնքների ներկայացուցիչներին, որոնք ֆիզիկապես չէին կարող գտնվել Երեւանում:

Կարեւոր բացթողում է Արցախի հարցի եւ դրա հետ կապված քարոզչական պատերազմի խնդիրներ չքննարկելը: Առանց այս հարցերի, որոնք  կարեւոր են մեր անվտանգության տեսակետից եւ որոնցում կարեւոր դեր ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը, ակադեմիական հարցերի քննարկումը ժամանակավրեպ է թվում:

Ընդհանուր առմամբ, հեռվից հետեւելով արծածված թեմաներին եւ մասնակիցների շոշափած հարցերին, կարելի է ասել, որ տեղի է ունեցել համահայկական գիտաժողով- խորհրդաժողով, բայց երբեք՝ գագաթնաժողով: Եկել է վերջապես դասեր քաղելու ժամանակը:

Հ. Գ.- Ի գիտություն ընթերցողի, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ես չեմ մասնակցել եւ այդ իսկ պատճառով եմ գրում, պաշտոնապես ժողովին մասնակցելու հրավեր ստացել եմ, բայց խիստ զբաղվածության, ֆինանսական եւ այլ տեխնիկական պատճառներով չկարողացա մասնակցել:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Պրահա

Նախորդ գրառումը

«Ոչ այնքան հաջող բանակցություններ»

Հաջորդ գրառումը

Վերածննդի հրապարակից՝ նոր վերածնունդ.  Արցախյան երկրորդ շարժման ժամանակն է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Վերածննդի հրապարակից՝ նոր վերածնունդ.  Արցախյան երկրորդ շարժման ժամանակն է

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական