Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաղը բան փոխվեց՝ այս մարդիկ Նիկոլին համարելու են միակ մեղավորը, պատասխանատուն, լինելու են հարյուր անգամ ավելի հականիկոլ

16/10/2021
- Վերլուծություն

Պատերազմն ու պարտությունը այն շոկային ցնցումը պետք է դառնան, որը կխթանի նոր վերնախավի ձևավորումը։ Չանենք սա՝ կորցնելու ենք պետությունը, որովհետև այդ որակի հասարակությունը ի վիճակի է լինելու միայն սպասարկել թուրքական տնտեսա-մշակութային էքսպանսիան, ընդ որում՝ սիրով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.  «Ամիսներ առաջ ռուսական ինտելեկտուալ շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր ռեժիսոր Կ. Բոգոմոլովի հոդվածը, որտեղ նա ներկայիս Եվրոպայի արժեհամակարգային բովանդակությանը տալիս է «Էթիկական Ռեյխ» բնորոշումը։

Ոչ միանշանակ գնահատականներով՝ նյութը փորձ է անում ռուսաստանյան էլիտաներին տալ կողմնորոշվելու մոտիվացիա՝ սուվերեն ճանապարհի և ժամանակակից եվրոպական «ռեյխի» միջև։ Նյութի արժեքը հենց դրանում է՝ հասարակության մտածող խավերին հրավիրում է մտածելու՝ թույլ չտալու համար զարգացման անոմալիաներ։

Հայաստանում Նիկոլը, պաշտոնյաներին պարտադրելով աշխատասենյակներում կախել իր նկարը, զարգացնում է «արևելյան ռեյխի» մոդելը, որի պարարտ հիմքը առկա է։ Այն իշխանությունը, որը եկավ ուրիշի նկարը մերժելու ալիքով, այսօր արևելյան հարեմի համեստությամբ կախում է իր լիդերի նկարը։

Պաշտոնյաները ներքինու նման ընդունում են արևելյան բարքերը, եթե նույնիսկ նրանք արևմտյան կրթական հաստատություններում են սովորել կամ հավաքագրվել։ Արևմտյան ֆինանսավորմամբ քաղհասարակությունը արևելյան հնազանդությամբ մարսում է ամեն ինչ։

Թուրքմենբաշին իր նախարարներին ստիպում էր չորեքթաթ իրեն մոտենալ՝ բազմաթիվ վկաների ներկայությամբ, և նրանք մոտենում էին։ Կարծում եմ՝ այսօրվա պաշտոնյաներին այս վիճակից փրկում է միայն մեկ բան՝ Նիկոլը դեռ նման բան չի ստիպում։

Իրականում պրոֆեսոր Չարչյանին անազատության մեջ պահողները Թուրքմենբաշու պաշտոնյաների կարգավիճակում են։

Առողջապահության նախարարն ամեն անգամ կառավարության նիստին այնպիսի հպարտությամբ է ասում «Մեծարգո պարոն վարչապետ», որ ակամայից մտածում ես, որ գուցե իսկապե՞ս երկիրը հսկայական հաջողություններ ունի, ու դու չգիտես։ Գուցե բնակչության 90 տոկոսն արդեն պատվաստվել է, ու հիվանդանոցները դատարկ են…

Այստեղ բազմաշերտ անոմալիայի հետ գործ ունենք։ Նախարարները կարող են դիմել նաև այլ կերպ՝ վսեմաշուք, աստվածային և այլն։ Ու խնդիրն այն չէ, որ հասցեատերը չի սաստում, այլ այն, որ հասարակությունը չի մերժում, ու չկա որևէ ինստիտուտ, որ ասի՝ ամոթ է։

Արդարադատության նախարարությունը մի տեքստ է հրապարակել, որով բացատրում է, թե ինչո´ւ մի մեծ խումբ պաշտոնյաների չեն ստիպում պատվաստվել։ Այդ տեքստը կարծես Շվեյկից մի հատված լիներ։ Բայց նա արդեն Նիկոլի նկարը կախել է, ու հետևաբար՝ կարող է ջանք չթափել աշխատանքի որակի վրա։ Ու հարց չի ծագում՝ ի՞նչ կապ ունի այս նախարարությունը մի հարցի հետ, որը, մեծ հաշվով, էթիկական է, և պետք է լուծվեր առանց ձևականությունների։ Եթե մահաբեր համաճարակի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները հղում են անում ինչ-ինչ օրենքների՝ չպատվաստվելու համար, ապա ի՞նչը պետք է խանգարի հասարակ քաղաքացուն՝ հղում անել իր ներքին զգացողություններին կամ յութուբին։

«Արևելյան ռեյխի» կանոններով համակարգը անհատակ պետք է խոնարհվի։ Հյուսիսային Կորեայում պարտադիր է ղեկավարի, նրա հոր, և պապու նկարը մշտապես գրպանում պահելը։ Եթե Նիկոլը մի օր պարտադրի գրպանում ունենալ, ասենք, Մառլեն Դիտրիխի նկարը, համակարգը ենթարկվելու է։

Եթե Նիկոլը պարտադրի նախարարներին ու այլ պաշտոնյաների՝ «Ռուհնամե»-ի օրինակով իր գրքից հատվածներ արտասանել, համակարգը անելու է։ Ամեն մեկը կտա մի բացատրություն. մեկը կասի՝ այդպես ավելի ազնիվ եմ դառնում, մյուսը կասի՝ ինքնակրթվում եմ, երրորդը մտքում կանիծի, բայց կանի։

Ժանրի կանոնն է. վաղը բան փոխվեց՝ այս մարդիկ Նիկոլին համարելու են միակ մեղավորը, պատասխանատուն։ Լինելու են հարյուր անգամ ավելի հականիկոլ, քան նրանք, ովքեր ասել են, որ քծնանքի ու շողքորթության արևելյան բարքերով քիչ թե շատ լուրջ պետություն հնարավոր չէ ունենալ։ Ողբերգական ժամանակների պատահական դեմքեր։

Այսպիսի արևելյան բարքերով ու կիսապետականությամբ մենք չէինք կարող Շուշի պահել։ Այսպիսի մտածողության, ներքինու աշխարհայացքով մենք Հայաստան չենք կարող պահել։

Հայաստանում պետք է նոր քաղաքական-հասարակական հոսանք ձևավորվի, որը կսրբի արևելյան ֆեոդալականությունը ու կսկսի կրթել։ Կարող ենք կոչվել չորրորդ հանրապետություն, հետպատերազմյան Հայաստան, էական չէ, բայց որակի կտրուկ փոփոխություն է պետք։

Մի բան հստակ է. եթե մենք չենք ձևավորում նոր որակներով վերնախավեր, ապա մենք երբեք չենք կարողանալու հասարակության որակ փոխել։ Այս որակով հասարակությունը ոչինչ չի պարտադրում՝ ոչ խաղաղություն, ոչ արժանապատվություն, ոչ՝ կառավարման արդյունավետություն, ոչ արդարություն… Այդ դեպքում մենք կունենանք նոր նկարների և նրանց կախողների տեխնիկական փոփոխություն։

Պատերազմն ու պարտությունը այն շոկային ցնցումը պետք է դառնան, որը կխթանի նոր վերնախավի ձևավորումը։ Չանենք սա՝ կորցնելու ենք պետությունը, որովհետև այդ որակի հասարակությունը ի վիճակի է լինելու միայն սպասարկել թուրքական տնտեսա-մշակութային էքսպանսիան, ընդ որում՝ սիրով։

Շարունակելի»:

Նախորդ գրառումը

Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար

Հաջորդ գրառումը

Առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական