Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պուտինն Արցախի իրավիճակի համար Հայաստանին է մեղադրում, իսկ Շոլցը՝ Պուտինին՝ ուկրաինական պատերազմի համար

21/09/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ «Լրահոսի» բաժնում անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթին՝ ընդգծել էի, թե նա ինչպես է արդարացնում եղբայրական Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի՝ խաղաղ բնակչության դեմ ուղղված ռազմական գործողություններն անվանելով «հակաահաբեկչական»:

Էրդողանին էլ արդարացրել էր Կրեմլի խոսնակ Պեսկովը՝ հայտարարելով. «Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում դե յուրե օրինական են, որոնք իրակացվում են սեփական տարածքում»: Մինչդեռ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի  գրասենյակի տվյալներով, եթե ճշգրիտ են, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 հոգի զոհվել է, զոհվածներից 10-ը խաղաղ բնակիչներ են, 5-ը երեխա, 400-ը վիրավորվել, այդ թվում՝ 13 երեխա: Ընդ որում սպանվածներից ոմանց, որոնք ռուս խաղաղապահների վերահսկողությամբ տարհանվում էին հարազատ տնից, ադրբեջանցի հրոսակները ռուս զինվորների աչքի առջև պարզապես մորթել էին:

Չնայած այս ամենին՝  ՌԴ նախագահ Պուտինն Արցախում ստեղծված աղետալի վիճակի ողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու համար անընդհատ ՀՀ ղեկավարությանն է մեղադրում: Նրա մեղադրանքներին  ձայնակցում են Սերգեյ Լավրովը, Դմիտրի Մեդվեդևը և ռուս այլ գործիչներ, պաշտոնական ու ոչ պաշտոնական լրատվամիջոցներն են ավելացրած։

 Այս ամենի առումով թերևս պատահական չէր ռուս զինծառայողների սպանության մասին սեպտեմբերի 20-ին «Հյուրիյեթ»-ի հրապարակած նյութի վերնագիրը. «Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայերին զայրացնող քայլը»: Թեև թուրքական թերթը չի նշում, թե դա ինչ քայլ է, սակայն ակնարկը հասկանալու համար իմաստուն լինելու կարք ամենևին չկա:

Հատկանշական է, որ մինչ Պուտինը, նրա իշխանության ներկայացուցիչներն ու պնակալեզ լրագրողներն անընդհատ մեղադրանքներ էին հասցեագրում Հայաստանին, քաղաքակիրթ աշխարհը, ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների ղեկավարների գլխավորությամբ, Ուկրաինայում սանձազերծած պատերազմի համար մեղադրել է ՌԴ նախագահին: Մեղադրողների թվում է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ  Շոլցը: Նա սեպտեմբերի 19-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասաբլեայի նիստում, ասել էր. «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը ճգնաժամային է: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի [ռազմական] հարձակումները և վերադառնա դիվանագիտական դաշտ՝ խաղաղ լուծում գտնելու համար»: Տեղեկացնելով այդ մասին, չգիտես ինչու «Ամերիկայի ձայնը» շրջանցել է նրա ելույթի՝ Պուտինին մեղադրող հատվածը, ինչի մասին մեզ տեղեկացնում է թուրքական «ensonhaber.com» կայքը՝ որպես սկզնաղբյուր նշելով կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությանը:

Թուրքական կայքի վկայությամբ՝ Օլաֆ  Շոլցը ՄԱԿ-ի ամբիոնից ասել է. «Պուտինը մի հրամանով կարող է կասեցնել պատերազմը: Առանց արդարության, խաղաղություն չի լինում, ինչը պարզապես դառնում է պարտադրանք: Մոսկվան դա պետք է հասկանա: Չմոռանանք, որ պատերազմի պատասխանատուն Ռուսաստանն է»:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանի կենտրոնական փողոցները պարալիզացված են

Հաջորդ գրառումը

Տրորեք, ինչքան կարաք, տրորեք. տրորեք, իրանք մեր Ղարաբաղն են տվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Տրորեք, ինչքան կարաք, տրորեք. տրորեք, իրանք մեր Ղարաբաղն են տվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական