Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհավոր 90 ամյակդ, մեր Ֆրունզ

04/07/2020
- Ազգային, Մշակույթ, Վերլուծություն

 Ինչպիսի՞ն կլինեիր 90 տարեկանում։ Երևակայությամբ փորձեմ պատկերացնել քեզ ծեր, ալեհեր, կնճիռներդ ավելի խոր ակոսված, պատկառանքդ՝ հազարապատկված, աչքերդ, աչքերդ․․․չեմ պատկերացնում, որ 90-ում աչքերդ փոխված լինեին, չեմ պատկերացնում, որ դիմախաղդ, ձայնդ ծանրացած լինեին։ Դու բոլորիս համար Սիրանուշի Ռուբենն ես, մեր սարերի հովիվ Իշխանն ես, մեր սրտի եռանկյունում բույն դրած դարբինն ես, Թորիկի Գրիգոր աղան ես, մեր միամիտ, սրտաբաց Գարսևանն ես, մեր․․․Հայրիկն ես։

  Ժողովրդին չես խաբի, ժողովուրդը սիրուն-սիրուն բառեր կլսի, բայց սրտով կգնահատի։ Ժողովուրդը քեզ իր սրտով է գնահատել, դրա համար էլ նրան, ում սրտով է սիրում,  ազգանուն չի տալիս, մի հատիկ անունով է կոչում՝ մեր Շառլը, մեր Խորիկը, մեր Սոսը, մեր Ֆրունզը։

Դու ստացել ես բոլոր կոչումներից ու տիտղոսներից ամենաբարձրը՝ ժողովրդի անդավաճան սերը։ Դու մեդալ, պարգև, դափնի չստացար, բայց գերագույնին, առավելագույնին արժանացար՝ բոլոր ժամանակների չգերազանցված արտիստ։

  Կարդայիր, որ իմաստնանայի՞ր, սովորեիր, որ դերասա՞ն դառնայիր, վարպետության դասերի մասնակցեիր, որ վարպետանայի՞ր․ այս բաները գուցեև բոլորի համար են, բայց ոչ երբեք՝ քեզ համար։ Բազմերանգ, բազմաշերտ,  ոչ սովորեցնովի լինելով՝ դու կոտրեցիր դերասանական հմտություններ ձեռք բերելու բոլոր կանոններն ու կարծրատիպերը, որովհետև քո ամեն մի կերպար այն է, ինչ դու ես։ Ո՞վ պիտի քեզ սովորեցներ, որ գյուղի գրասենյակում թուղթը ստորագրելուց հետո մատդ օդում պտտեցնես ու գոչես՝ հեյ, հե՜յ։ Ո՞վ պիտի քո զգացողությունն ունենար ու ասեր, թե Սիրանուշի հետ ոնց խոսես, ո՞նց ասես՝ վառե, վառե՜, ըձի վառեց, էրեխեքին վառեց, թող քաղաքն էլ վառե։ Ո՞վ կարող էր այնքան խորն զգալ 4-րդ որդուն էլ պատերազմում կորցրած Հայաստան մայրիկի ցավը, որ «սև թուղթը» ծամեր ու կուլ տար։ Ո՞վ էր ի զորու իր ուսերին վերցնել էկրանից դուրս ընտանեկան կյանքում դժբախտ, իսկ էկրանին ընտանիքի բոլոր անդամներին շուրջը համախմբող, բոլորի խնդիրներն իր վրա վերցնող ընտանիքի նահապետ-հայրիկի պարտավորությունները։

   Ասում են՝ դերասանն է կերտում կերպարը․ դու երիցս հաստատեցիր այդ ճշմարտությունը, բայց եղավ նաև հակառակը՝  քո կերպարները կերտեցին քեզ,  և միասին դարձաք մեկ ամբողջություն։ Դրա համար էլ քեզ դժվար է դիմել անուն-ազգանունով։ Դու անգամ էկրանից դուրս քո ստեղծած կերպարների անունը, էությունն ես կրում։ Ու դժվար կլինի քեզ սիրող, քո ֆիլմերը հազարերոդ անգամ նայող ու չկշտացող, չհոգնող ժողովրդին բացատրել, թե դու կյանքում միգուցե ուրիշ ես եղել ու նման չես եղել քո կերպարներին։

   Դու միշտ հաղթել ես,  որովհետև չես խաղացել, այլ ապրել ես, զգացել։ Քո հաղթաթուղթը քո անկեղծությունն է, քո չխաղալը։  Դա հնարավոր չէ ոչ մի գրքում գրել, ինչպես հնարավոր չէ արվեստաբանության լեզվով բնութագրել, բացատրել  քո դերերը, քո խաղը։ Դու դուրս ես բոլոր ակադեմիական, գրքային մեկնաբանություններից։  Դու անբացատրելի ես,  և դա է քո արվեստի միակ բացատրությունը։

90-ը միայն թիվ չէ, տարիք չէ, ապրած ու չապրած տարիներ չեն։ 90-ը պատկառանք է, համազգային սեր, որ քո հավերժական վաստակն է։ 90-ը նաև ափսոսանք է, այո՛, դու կարող էիր հասնել այդ 90-ին։ Իրական կյանքում չհասար, բայց մենք ամեն տարի հաշվում ենք քո տարիքը, քո չապրած տարիները և այսօր ազգովի ասում՝ շնորհավոր 90 ամյակդ, մեր Ֆրունզ։

Նախորդ գրառումը

Եվրոպան ներկայացրեց սահմանների բացման չափանիշները

Հաջորդ գրառումը

Մակրոնը փոխում է կառավարությունը

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մակրոնը փոխում է կառավարությունը

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական