Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շիրակի մարզում փակվելու են  40-ից ավելի դպրոցներ, որոնցից մի քանիսը գտնվում է սահմանամերձ գյուղերում. պատգամավոր

10/01/2024
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգում է.

ՀՀ-ի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քաոս է, խառնաշփոթ իրավիճակ։

ՀՀ-ի գործող իշխանություններն ամբողջ ուժով փորձում են տրամաբանական ավարտին հասցնել «բարեփոխումները» կրթական ոլորտում, որոնք կյանքի կոչվեցին 2018թվականի իշխանազավթումից անմիջապես հետո և ավելի մեծ թափով շարունակվեց, երբ «սուպեր» նախարար նշանակվեց Ժաննա Անդրեասյանը։

Տիկին նախարարի ընթացիկ «բարեփոխումների» առանձնահատկություններից ամենակարևորը մեր կրթական համակարգից ազգայինի դուրսմղումն է։ Մեր թշնամիներին հաճոյանալու համար իշխանությունները վարում են հայկականը կրթական, մշակութային, հոգևոր կյանքից իսպառ հեռացնելու քաղաքականություն։

Նրա օրոք է, որ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով, այսպես կոչված «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի» համաձայն՝  Շիրակի մարզում փակվելու են  40-ից ավելի դպրոցներ, որոնցից մի քանիսը գտնվում է սահմանամերձ գյուղերում։ Հասկանալի է, որ երեխա ունեցող երիտասարդ ընտանիքները չեն ապրելու այնտեղ, որտեղ երեխան սովորելու հնարավորություն և տեղ չունի, և նրանց ճնշող մեծամասնությունը կլքի ոչ միայն գյուղը, այլև երկիրը։

Նրա օրոք է, որ տպագրվեց Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը, որը ոչ մի կապ չունի մեր պատմության հետ։ Պատմության  կեղծ դասագիրքը լրջորեն  վտանգում է նաև Սփյուռքում հայապահպանության գործընթացին։

Նրա օրոք է, որ դպրոցները կարող են ամիսներով տնօրեններ չունենալ (Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը վառ օրինակ)։

Վերջին օրերին իրենց բողոքի ձայնն են բարձրացել միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները (որոնց մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի ուսուցիչները), որոնք հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորություն չեն ստացել՝ հաշվի առնելով կամավոր ատեստավորման արդյունքները:

Նրանց մեծ մասին ազատել են աշխատանքից՝  հնարավորություն չտալով երկրորդ անգամ մասնակցել ատեստավորմանը։

Ավելորդ լարվածությունից խուսափելու համար կոչ եմ անում ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին քննարկել և վերանայել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական բանակը կազմաքանդվում է Սուրեն Պապիկյանով և նրա թիկունքը պահող Անդրանիկ Քոչարյանով. ռազմական փորձագետ

Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար մեզ երաշխավորներ պետք չեն. Ալիև

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար մեզ երաշխավորներ պետք չեն. Ալիև

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական