Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլը արեց իր գործը, Նիկոլը կարող է հեռանալ

05/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր թերթի նոյեմբերի 20-ի համարում արտատպել էինք մի հատված Նիկոլ Փաշինյան գրողի «Երկրի հակառակ կողմը» գրքիցՙ «Հեղափոխականի մահը» վերնագրով: Այդ վերնագիրը մերը չէր, այլՙ հեղինակինը, որ հիացմունքով է խոսում մեծ հեղափոխական Չե Գեւարայի իմաստուն զգոնության մասին, որ հաջողությամբ տապալելուց հետո Կուբայում ամերիկացիների դրածո Բատիստայի իշխանությունը, Խոզերի ծովածոցում ամերիկյան զորքին մի լավ դաս տալուց հետո մերժեց ղեկավարել «Ազատության կղզին» ու մեկնեց Բոլիվիա: Քանզի, ինչպես Չեն էր տրամաբանում եւ ինչպես Փաշինյանն է արձանագրում, «իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ եւ չպետք է ունենա իշխանություն»:

Նրանցՙ ովքեր չգիտեն կամ չեն հիշում ավելի մոտիկ ժամանակներից մեկ այլ հեղափոխականիՙ Լեխ Վալենսայի փորձառությունը, կարելի է հիշեցնել Գդանսկի նավահանգստի այդ էլեկտրիկի ղեկավարած երկարատեւ ու դժվարին հեղափոխությունը ընդդեմ Լեհաստանում սոցիալիստական կարգերի ու սովետական տիրապետության, որը ի վերջո պսակվեց հաջողությամբ եւ սկիզբ դարձավ Խորհրդային Միության կազմաքանդման: Ու թեեւ սկզբնական շրջանում Վալենսիան դեմ էր երկրի նախագահությունը ստանձնելու մտքին եւ գտնում էր, որ երկիրը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները, սակայն ինչ-ինչ պատճառներով, «Չեմ ուզում, բայց ստիպված եմ» կարգախոսի տակ մասնակցեց ընտրություններին եւ ստանձնեց նախագահի պաշտոնը, որը կործանարար եղավ երկրի համար եւ պատճառՙ 1995 թ. ընտրություններում Վալենսայի անփառունակ ձախողության:

Կարելի է համաշխարհային պատմությունից բերել նաեւ այլ օրինակներ, ուր տարբեր տրամաչափի գործիչներ հաջողել են տապալել գործող իշխանություններ, սակայն ձախողել են իրենց երկրի ղեկավարման գործում, քանզի կարգ տապալելը եւ նոր կարգ հաստատելը բոլորովին տարբեր բաներ են, տարբեր հմտություն ու տարբեր պատրաստվածություն, կրթություն ու փորձառություն պահանջող, ինչպես տարբեր են քանդիչ ու կերտիչ հասկացությունները: Եվ այս պարագայում խնդիրը ոչ թե այդ անձերի, այլ ժողովրդի՛, հասարակությա՛ն ընկալման, վերաբերմունքի, քաղաքացիական գիտակցության մեջ է: Եվ այս տեսակետից ինչեր չարժի ժողովրդավարության, հասարակական գիտակցության մեկ այլ դրսեւորում, որը ցույց տվեց անգլիացի ժողովուրդը 2-րդ աշխարհամարտից հետո, ֆաշիզմի դեմ հաղթանակի գլխավոր ճարտարապետներից մեկինՙ վարչապետ Ուինստոն Չերչիլին չվերընտրելով երկրի վարչապետ, քանզի խաղաղության հաստատումից հետո երկիրը կարիք ուներ բոլորովին տարբեր հմտություններ ունեցող մարդու, վերաշինության ու վերակառուցման մասնագետի:

Պատմական այս շրջագայությունից հետո,- ոմանց համար թերեւս ավելորդ,- վերադառնանք մեր իրականություն: 30 ամիս առաջ առանց հեղափոխության «հեղափոխություն» անելուց եւ նախագահ Սերժ Սարգսյանի անպատասխանատու հոժարակամությամբ իշխանությունն ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը բռնությամբ, պոպուլիզմով, կաշառքով ու ստախոսությամբ միանձնյա ղեկավարեց երկիրը, ինչը բնականաբար տապալելու էր պետական համակարգը, տկարացնելու էր երկրի դիմադրողականությունըՙ չնախատեսված համավարակի ու պատերազմի դեմ, իսկ այժմ արդեն, անձնատվական փաստաթղթի ստորագրումից հետո, պետության ինքնիշխանությունը: Իր ղեկավարությամբ այլեւս չի կարող վիրավոր, հուսալքված, ծաղրուծանակի թիրախ դարձած, թուրքո-ադրբեջանական հրետանու ողորմածության ենթակա, կոտորակվող մեր հայրենիքը պահպանել իր ինքնիշխանությունը, անկախությունը, սահմանները, դուրս գալ քաղաքական, տնտեսական ու հոգեբանական ճգնաժամից:

Ռուսաստանի նախագահի պաշտպանությունը, որը զարմացրեց ոչ միայն ընդդիմադիր, այլեւ «իմքայլականներին», առ ոչինչ պետք է համարել: Վլադիմիր Պուտինի աջակցությունը Նիկոլին, որն արտահայտվեց նախորդ օրը ՀԱՊԿ-ի հեռավար գագաթաժողովում, հովանավորի թեւարկումն էր հովանավորյալի, որն այսուհետեւ չի կարող որեւէ բան պահանջել, առաջարկել կամ առարկել: Նա անձնապես պաշտպանված է, քանզի միանձնյա ստորագրողն է անվավեր թղթի, արժանիՙ նախագահ Պուտինի հոգատար վերաբերմունքին: Թելադրողի դիրքերից արտասանված «աջակցության» այդ խոսքը փաստորեն ծաղր էր Նիկոլին ու նրա թիմին, որն այսուհետեւ իր սորոսականներով եւ օտարերկրյա գործակալներով հանդերձ վայելելու է Վլադիմիր Վլադիմիրովիչի պաշտպանությունը… որպեսզի փութաջանորեն կատարի նրա թելադրանքներն ու հրահանգները, ընդհուպՙ ցեղասպան թուրքի առաջ Մեղրին բացելու հրահանգը, ինչպես նախատեսվում է…

Մեզ նոր մարդիկ են պետք, պրոֆեսիոնալ գործիչներ, արժանապատիվ, գործունյա, բարդույթներից զերծ, որոնք ընդունակ են դուրս բերելու երկիրը մղձավանջից:

Նիկոլն արել է իր սեւ գործը, նա պետք է տեղը հեռանա:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենին հարցրել են, արդյոք խոստանում է, որ աֆրոամերիկացիներ կլինեն Արդարադատության նախարարության և Պենտագոնի ղեկավարները

Հաջորդ գրառումը

Նիկոլին աթոռից պոկելու ընթացակարգը՝ ըստ Սահմանադրության

Համանման Հոդվածներ

Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլին աթոռից պոկելու ընթացակարգը՝ ըստ Սահմանադրության

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական