Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն. Միքայել Մինասյան

13/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն։ Ահա այս պարզ բանաձևի մեջ է Հայաստանի ընտրությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով, 2018-ին մարդկանց մի մասն ընտրեց Նիկոլին, որովհետև անտարբեր էր Արցախի ճակատագրի նկատմամբ, հոգնել էր պատերազմի վտանգից կամ ամեն գնով դեմ էր պատերազմին։

«Մարդիկ ուզում էին լավ կյանք՝ առանց տագնապի։ Ու մինչև կսկսեք հակադարձել, թե իրականում Նիկոլին իշխանության բերելու պատճառները սոցիալական էին, տիրում էր անարդարություն, կարմիր գծերի ու արագաչափերի «տեռոր», նայեք ձեր շուրջբոլորը։ Այդ ամենը կա նաև այսօր՝ ավելի բացահայտ ու ավելի լպիրշ։ Ու տպավորություն է, թե մի մասն առանձնապես չի էլ նեղվում այդ փաստից։ Հետևաբար, եկեք չխաբենք ինքներս մեզ։

Մարդիկ գիտակցաբար ընտրեցին Նիկոլին և նրա անթաքույց պարտվողական պացիֆիզմը. հավաքական «սաքունցանիկոլական» գիծը։

Ու այդպես էլ կշարունակվեր, եթե չլիներ պատերազմը։ Քչերն էին գիտակցումը, որ պատերազմը ոչ միայն հանուն Արցախի է, այլև հանուն Հայաստանի անվտանգության։ Ու բոլորին թվում էր, թե Արցախը տանք, խաղաղ և անվտանգ ենք ապրելու։ Նաև այս ինքնախաբեության պատճառով էր, որ չնայած սոսկալի կորուստներին, դավաճանությանը, միտումնավոր պարտությանը, Նիկոլը մնաց։

Մնաց, որովհետև մարդիկ ընկան 2-րդ ամենամեծ թակարդը՝ հավատալով, թե «ինչ եղել, եղել է, վիժվածքը եթե մնա, պատերազմը չի վերսկսի»։ Շատերն ինչպես առաջ, այնպես էլ հիմա չեն ուզում առերեսվել իրականությանը։ Իսկ իրականությանն այն է, որ երբ ասվում էր՝ Նիկոլը եթե գա լինելու է պատերազմ, ոչ ոք չէր լսում։ Հետո երբ ասվում էր, որ Նիկոլի դիվանագիտությունը հանգեցնելու է պատերազմի, էլի ոչ ոք չլսեց, այնպես ինչպես 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ասվում էր, որ եթե Նիկոլը մնա, միշտ լինելու է պերմանենտ պատերազմ (և՛ երկրի ներսում, և՛ երկրի սահմաններին) ու էլի ոչ ոք չլսեց։

Գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև «նիկոլիզմի» հիմքում իրականության հերքումն է։

Կապիտուլյացիային հաջորդած 6 ամիսներին Նիկոլը զբաղվել է ամեն ինչով, բացի նոր պատերազմը կանխելուց։ 6 ամիս պաշտպանության հարբեցող նախարարը զբաղված է սապոգ լիզելով՝ առաջնագիծը կառուցելու փոխարեն։ 6 ամիս քանդվում է գլխավոր շտաբը, կամ այն, ինչ մնացել է դրանից։ Իսկ այդ ընթացքում Արցախը օկուպացրած «կիրթ և կառուցողականը» Սյունիքն ու Սևանը զավթելու պլաններից էր խոսում։ 6 ամիս իշխանությունը Հայաստանի ժողովրդի թույլտվությամբ կամ առնվազն լռության պայմաններում զբաղվել է ամեն ինչով, բացի երկրի սահմաններն ամրացնելուց ու բանակի փշրանքները հավաքելուց։

Լոտոյի մասին օրենք են փոխում, ՄԻՊ ընտրության նոր կարգ սահմանում, Գանդիի արձան տեղադրում ու մանր-մունր գանդիկություններ անում։ Ու այսքանից հետո որևէ մեկը մտածո՞ւմ է, որ Հայասանին հանգիստ կթողնեն: Ինչո՞ւ պիտի թողնեն, երբ տեսնում են ինքնախաբված հասարակություն և ոչ ադեկվատ իշխանություն։ Իսկ հիմա բոլորիդ առաջարկում եմ գրկել քվեատուփերը, գնալ Սյունիք և շարել առաջնագծին։ Դա հաստատ կկանգնեցնի թշնամուն։ Եթե չստացվի, կարելի է շարել Վայոց ձորում, հաջորդը դա է լինելու։

Այդ ընթացքում ձեռք-ձեռքի բռնած չմոռանաք ամեն մեկդ ձեր երգը. մի մասը թող գոռա «հներին վերադարձ չկա», «ամենավատն արդեն եղել է» (չնայած վատ է ամեն հաջորդ օրը), իսկ մյուսը մասը գոռա, թե «Նիկոլը պրոյեկտ է» կամ «բոլորս էլ հույս ունեինք 2018-ին» (չնայած մասնակցում է հենց Նիկոլի գծած ընտրական շոուին)։

Այն, որ դուք ձեզ կողքից չեք տեսնում, արդեն պարզ է, գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք։ Թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան։ Մերժե՛ք «նիկոլիզմը» ձեր մեջ։ Վերադարձե՛ք իրականություն։ #antinikol

Հ.Գ. Մաղթում եմ՝ այս մարդիկ մի օր հասկանան, որ Նիկոլին գրկաբաց ընդունելու պատճառով անդունդը գլորեցին երկիրն ու «վաստակեցին» իրենց ապագան՝ ի դեմս ադրբեջանցի զինվորականների, համավարակի, սովի ու գործազրկության, որոնք, ի դեպ, արդեն թափանցել են Գեղարքունիք»,- գրել է Մինասյանը: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտին․ Ռուսաց լեզվի ուսուցումը ԱՊՀ երկրներում բավարար աջակցություն չի ստանում

Հաջորդ գրառումը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական