Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Յուրաքանչյուր սերունդ առաքելություն ունի

18/08/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն

                Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր սերունդ աշխարհ է գալիս որոշակի առաքելությամբ: Այլ հարց է, թե  նա ինչպես է կատարում իր այդ առաքելությունը. Ամբողջովին, թերի կամ ընդհանրապես չի կատարում: Այսօր պատմական հեռվից  գրեթե հստակ է, որ հայոց 4-5 հազարամյա պատմության ընթացքում ոչ բոլոր սերունդներն են գտնվել իրենց բարձրության վրա: Իսկ ամենացավալին այն իրողությունն է, որ Արտաշեսյաններից հետո այլևս երբեք չունեցանք համահայկական պետականություն: Այսինքն՝ այնպիսի պետություն, որի սահմանները ներառեին ամբողջ Հայկական լեռնաշխարհը և որի կազմում էր բնակվում հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը: Ասել է, թե և’ Արշակունյաց և’ Բագրատունյան թագավորությունները կիսատ-պռատ էին ու համահայկական չէին: Էլ չենք խոսում Կիլիկիան հայկական թագավորության, Զաքարյանների ու մեր երեք հանրապետությունների մասին:

Խոստովանենք, որ Արտաշեսյաններից հետո մենք շարունակաբար զիջեցինք թե’ տարածքային, թե’ ժողովրդագրական, թե’ հոգեկերտվածքի առումներով և այնքան շատ ու այնքան հաճախ եղան այդ կորուստները, որ արդեն քանի՜ դար շարունակ Հայաստան բառը քարտեզի վրա տեղավորելու խնդիր ունենք: Պատճառները շատ են ու տարբեր, սակայն հիմնականը, կարծում ենք, մեր անմիասնականության մեջ էր:

XX դարավերջն էլ XIX-ի նման հուզումնառատ էր, սպասելիքներով ու հուսախաբություններով լի: Սակայն հստակ է անչափ կարևոր մի հանգամանք, որ երկու հազար տարի անընդհատ զիջելու փոխարեն XXI-ն սկսեցինք թեկուզ առայժմ փոքր, սակայն որոշ տարածքների վերադարձով: Վերադարձ, որը ոչ միայն հողատարածքի առումով եղավ, այլև ուժի, վստահության, թույլի, խեղճի, մորթվածի հոգեկերտվածքի հաղթահարման, աշխարհի ժողովուրդների մեծ ընտանիքում նվնվալու, մեծ ու փոքր ազգերին ու պետություններին մեղադրելու փոխարեն, կարողացանք վերջապես հույսերս նախ և առաջ մեզ վրա դնել, մեր բազկի ուժին ապավինել, ինչու չէ, նաև աշխարհի հզորների հակասությունների վրա խաղալ, սեփական շահը գիտակցել վերջապես:

Մեր սերունդը չի խուսափում սխալներն ու բացթողումները խոստովանելուց: Լավ պատկերացնում է, որ առանց դրա անհնարին կլինի անսխալ առաջ շարժվել: Մեր սերունդը գիտակցում է, որ ազգային հիմնախնդիրները լուծելի կլինեն, եթե, անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ անկյունում է բնակվում, յուրաքանչյուր հայի համար ազգային ինքնության պահպանումն իմաստավորված անհրաժեշտություն դառնա ու հիմք՝ ապավինելու մեր միասնական ուժին ու հավաքական կամքին: Եթե ազգի ու ժողովրդի համար պատմական պահի բախտորոշության գիտակցումն ամեն մի հայի համար գործողության ազդակ ու իր ազգային պետության կայացման ուխտին հավատավոր մասնակից դառնալու պահանջմունք թելադրի: Խիստ կարևոր է նաև, որ սրանք չպետք է ընկալվեն որպես չարչրկված ու նաև տեղի-անտեղի էժանագին գործածության առարկա դարձած հանգեր, այլ պետք է դառնան մեր ազգային տեսակի բանական գոյի ինքնահաստատման ու լինելիության այբուբենը:

Հեղինակի այլ հոդվածներից՝ Բոլորիս անելիքները ներկա պահին, Մենք պետականության գաղափարը հավերժ կրող ժողովուրդ ենք, Միհրան Տամատյան հեղափոխականն ու ազգային գործիչը,

Ժամանակն անդարձելի է և այն, ինչ արդեն պատմություն է, Աստվածն անգամ փոխել չի կարող: Եվ ինչպես սիրում էին շեշտել մեր մեծերից շատերը, մեր հայացքներն այսօր ապագային պետք է հառենք։ Ժամանակակիցներիս է վիճակվել լուծել ազգային այնպիսի գերխնդիրներ, որոնք ապագա սերունդներին այլևս լինել-չլինելու երկընտրանքի առջև չեն կանգնեցնի։ Դա, իր հերթին, մեր համահավաք ներուժի գործադրման բոլորովին նոր որակ է պահանջում։

Պահանջում է դաս քաղել մեծն Րաֆֆու մտահոգությունից․ «Ձգեցեք հային մենակ, նա արժանավորապես կպաշտպանի իր գլուխը։ Բայց խմբեցեք մի քանի հայերի միասին, և նրանք՝ պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և վերջապես թշնամուն թողած՝ միմյանց միս ուտել»: Պահանջում է դաս քաղել Դերենիկ Դեմիրճյանի պատկերավոր ընդհանրացումից, երբ «Հային» բնութագրելով՝ շեշտում է․ «Թվով ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը…Այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված։ ․․․Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանց է․․․»: Պահանջվում է ոչ միայն ուշադիր ականջալուր լինել, այլև հպարտորեն ապրել Հրանտ Մթևոսյանի «Հայ լինելը դժվար է, բայց անհնարը հայ չլինելն է»… բանաձևով:

Կասկածից դուրս է, որ աշխարհի հազարամյա երկնքի տակ յուրաքանչյուր հայ մարդ դատապարտված է լինելու իր ցեղի հանճարը, որովհետև առանց նրա ցեղը կկորցնի իր ճանապարհը, իր հոտը, իր գույնը, իր հիշողությունը, իր սահմանների մեջ չտեղավորվող իր պատմությունը, իր պարտությունները, ստորությունները, հաղթելու իր մոլեգնությունը, կռվելու իր կիրքը, սիրելու իր սերը… մարդ, որ անվանում է մարդկային ցեղի ժամանակը դեռ Նոյից էլ շատ առաջ։

Ապրելու արվեստն իր էությամբ անբարոյական չի կարող լինել։ Դա լավագույնս վկայում են բոլոր մեծերի գրվածքները, հուշերն ու նրանց մասին պահպանված վկայությունները: Իսկ եթե ինչ-որ բանի մասին չեն գրել, ուրեմն այն հնարովի է եղել կամ՝ սուտ։ Սուտ, որը կարող է ժողովուրդների հիմարացնել, կարող է քաղաքական համակարգի հիմք դառնալ, բանակներ շարժել և իբրև կյանք ներկայանալ։ Ինչպես իրավացիորեն նկատել է Հեմինգուեյը, միայն մի վարչակարգ չի կարող լավ գրողներ ունենալ` ֆաշիզմը։ Որովհետև ֆաշիզմը սուտն է, կեղծը, ծնված է մարդասպանից։ Ուրեմն և դատապարտված է ամլության։ Մեր պատմության մեջ էլ են եղել կեղծ ու սուտ դեմքեր ու իրադարձություններ: Դրանք հիմնականում մոռացվել են, սակայն մոռացվել են խորը վերքեր թողնելով, որոնք կարոտ են բուժման, որ սպիանան ու հետագա ձեռքբերումներին չխանգարեն:

Արդեն ավելի քան հարյուր տարի է անցել այն օրերից, երբ միլիոնավոր հայեր են զոհվել, քշվել անապատ, ցրվել աշխարհով մեկ։ Եվ կամաց-կամաց արդարության, ճշմարտության արտը ծլում է, կանաչին է տալիս։ Հալածվում են նաև թուրք գրողները` ճշմարիտ-ճշմարիտ գրքեր գրելու համար։ Նույնիսկ այսօրվա Թուրքիան է սկսել ճշմարտության այբուբեն սովորել։ Մեր կյանքով, ապրելաձևով ու վերափոխվելով պիտի օգնենք նրան, հորդորենք, համոզենք, անհրաժեշտության դեպքում նաև ստիպենք, որ նոր-նոր սերտած այդ այբուբենը դառնա այն հիմքը, հասկանան, ընդունեն բացարձակ ճշմարտությունը, որ հնարավոր դառնա շնչել ազատ, ձերբազատվել ծանրագույն մեղքից…

Կարծում եմ, դրան լավագույնս կօգնեն ազնիվ, սթափ ու անաչառ գրված բոլոր ստեղծագործություններ, հուշերն ու այլ տարաբնույթ հրապարակումները և, վերջապես, վավերագրական նյութերը: Այս իմաստով շահեկան է հատկապես Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն օսմանյան հանրապետությունում» երկը։ 750 մեծադիր էջերով գիրք։ Կարդա ու… զարմացիր։ «Գիրքն Օսմանյան կայսրության դիվանագիտության, պալատական, վարչական, դատական բնագավառում, բանակում, բանկային ու ապահովագրական համակարգում, գիտության, ճարտարապետության, քաղաքաշինության, առևտրի, կերպարվեստի, բժշկության, տնտեսության, մշակույթի, արհեստների, երաժշտության, սպորտի, ամենատարբեր ասպարեզներում արևմտահայության ունեցած մեծ դերի մասին է։ Առանձին ուշադրության առարկա են դարձել ամիրայական խավի գործունեությունն ու նշանակությունը, Օսմանյան կայսրությունում եվրոպական գաղափարների ներթափանցման գործում հայ մտավորականների ունեցած նշանակալի նպաստը։ Տպագրական, հրատարակչական ասպարեզը, հայատառ թուրքերեն գրականությունն անմիջական ազդեցությունն են ունեցել թուրք նոր գրականության և նրա լուսավորիչների, թուրքերեն գրական լեզվի, թատրոնի, դրամատուրգիայի, լրագրողական ոլորտների ձևավորման ու զարգացման վրա։ Եվ ինչ, գնահատվեց: Իհարկե ոչ: Ավելին, թուրքը վախեցավ, որ արդեն հաղթահարում էինք թույլի ու խեղճի, զոհի հոգեվիճակը, սկսել էինք միակամվել, համախմբվել ու բռունցքվել ու…անցավ գործի: Փորձեց հիմնախնդիրը թուքավարի՝ ցեղասպանության, միջոցով լուծել…

Այդ փորձությունն էլ հաղթահարեցինք, կարողացանք ոտքի կանգնել, տուն ու հայրենիք շենացնել, ուժեղ Սփյուռք ձևավորել: Բայց այսօր համազգային համախմբման էլ ավելի կարիքը ունենք, քանի որ մեր ներսում միասնությունը խաթարված է՝ սև ու սպիտակ ձևով: Մի բան, որին հետևում, որը տեսնում և որից ուրախանում է նաև մեր թշնամին: Ուստի, սերունդս, որ կարևոր առաքելություն ունի, որ  XXI դարն սկսեց լուրջ ձեռքբերումներով, պարզապես իրավունք չունի աչքաթող անելու սա: Արդ, հարկավոր է համախմբվել, բռունցքվել ու արժանապատվորեն հաղթահարել մեզ նետված մարտահրավերը:

Սուրեն Թ. Սարգսյան, պրոֆեսոր

2020

Նախորդ գրառումը

Մի քանի ականանետային արկ Է պայթել Քաբուլի կենտրոնում

Հաջորդ գրառումը

Ըստ հետազոտությունների՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը հրթիռակոծումը չէ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Ըստ հետազոտությունների՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը հրթիռակոծումը չէ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական