Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետախուզությունը – Պետության անտեսանելի պատվարն է

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

«Հետախույզի աշխատանքը պահանջում է ստեղծագործական մոտեցում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում ինչ-որ մանրուքներից եւ բոլորին հայտնի տվյալներից ճիշտ հետեւություններ անել եւ ճիշտ որոշումներ կայացնել, որոնք հետախույզի պետության համար ճակատագրական նշանակություն կարող են ունենալ:

1924-2012, լեգենդար, ոչ լեգալ հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյան

Չկան բարեկամ հատուկ ծառայություններ, կան բարեկամ պետությունների հատուկ ծառայություններ»

Ալլեն Ուելշ Դալլես ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն 1953-1961թթ.

Ի՞նչ նկատի ուներ մեծարգո Ալլեն Դալլեսը (ԿՀՎ տնօրենը), երբ նման արտահայտություն արեց դեռեւս անցյալ դարի 50-ականներին: Չկան բարեկամ հատուկ ծառայություններ, որովհետեւ նույնիսկ ամենասերտ համագործակցող պետությունների հետախուզությունները կարող են մտնել միմյանց գրպանները եւ տեղեկատվություն գողանալ, եթե դա պահանջում են իրենց պետության շահերը:                    

Ընթերցողս հիմա կմտածի՝ այս խառը ժամանակներում, երբ Հայաստանում ներքաղաքական, հասարակական հարաբերությունների եւ խորհրդարանական ինստիտուցիոն ճգնաժամ է տիրում (տարաբնույթ ճգնաժամերի հատման կետում ենք գտնվում), ինչո՞ւ հանկարծ հիշեցինք ԿՀՎ-ն եւ նրա 5-րդ տնօրեն Ալլեն Դալլեսին:             

Թերեւս նրա համար, որ ԿՀՎ-ի 31-րդ տնօրեն Վիլիամ Բերնսը, հուլիսի 15-ին կարճատեւ այց իրականացրեց Երեւան եւ հանդիպումներ ունեցավ Հայաստանի ղեկավարության հետ:

Այս տարի հունվար ամսին Բերնսը կոնֆիդենցիալ այցելություն էր ունեցել նաեւ Կիեւ, որտեղ նախագահ Զելենսկու հետ քննարկել էր Ուկրաինայի հնարավոր ընթացիկ ռիսկերը:

Սովորաբար ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ այլ հետախուզական ծառայությունների բարձրաստիճան ղեկավարների այցելությունները այս կամ այն պետություն ունեն մեկ հիմնական նպատակ՝ դա համագործակցության ամրապնդման ստանդարտ միջոց է: Իհարկե, չի բացառվում նաեւ մի պետության հետախուզության ղեկավար հատուկ առաջադրանքով եւ առաջարկով մեկնում է մի այլ պետություն, եւ իհարկե այդ առաջարկը բարձրաձայն չի շեփորվում, նույնիսկ եթե այն շատ տրիվիալ հարց է:

Օրինակ, ԱՄՆ-ի հետախուզության պետին, ինչպես նաեւ նրանից անմիջապես հետո Հայաստան ժամանած Ռուսաստանի Արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինին (18 հուլիսի, 2022) կարող է շատ հետաքրքրել այն փաստը, որ Հայաստանում արդեն որոշակի ժամանակ խոսվում է ԱԱԾ-ի կառույցից դուրս արտաքին հետախուղության միավոր ստեղծելու մասին: Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ իհարկե մեծ ցանկություն կունենան այդ նոր կառույցը ներքաշել իրենց ազդեցության ոլորտ, իրենց հատուկ դպրոցներում պատրաստել հայ հետախույզներին, պահել իրենց կողմնորոշման տակ:

ԿՀՎ շտաբ բնակարանի շենքը

Միեւնույն ժամանակ պետք չէ գիտությունների թեկնածու լինել, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ, նպատակներ եւ թիրախներ կարող է ունենալ Հայաստանում ԱՄՆ ԿՀՎ (օր. Իրան, Ռուսաստան), եւ ճիշտ հակառակ կողմնորոշմամբ՝ Ռուսական հետախուզությունը:

Ամբողջ խնդիրը նրանում է, թե Հայաստանի հատուկ ծառայությունները ինչպե՞ս կողմնորոշվեն, ինչպե՞ս անեն, որ այդ երկու հակամարտող հետախուզությունների շահերը համակերպեն հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի անվտանգության շահերի հետ: Անկեղծ ասած, երկուսից էլ պետք է օգտվել, ծանր ու թեթեւ անել, եթե պետք է «խաղալ» նրանց հակամարտության առանցքում, ինչպես կաներ Իսրայելի «Մոսսադը» (հետախուզության մարմինը), ինչպես դա անում է Թուրքիան, Ադրբեջանը: Դա բավականին բարդ «շախմատային խաղ» կլիներ, բայց հնարավոր է՝ լավ «ուղեղային կենտրոն» ունենալու դեպքում: Իսկ եթե մի կողմի թելադրանքով «խաղանք» մյուսի դեմ, ապա միակ բանը, որ կունենանք, դա հաճախակի կադրային փոփոխություններ կունենանք, սենսացիոն հայտարարություններ, մի կողմի վրա «խաղացող դավաճաններ», ի վերջո, հսկայական ապարատի անիմաստ ֆինանսական ծախսեր:

Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են իրականացնել օտարերկրյա հետախուզական ակտիվ միջոցառումներ դեռեւս նախագահ Ջորջ Վաշինգտոնի օրոք, բայց II Համաշխարհային պատերազմից հետո միայն սկսեցին կառավարական հիմունքներով համակարգվող հետախուզության աշախատանք:

Փըրլ Հարբրի վրա ճապոնական օդային ուժերի հարձակումից հետո պրեզիդենտ Ֆրանկլին Ռուզվելտը հանձնարարեց Նյու Յորքի փաստաբան Ուիլյամ Ջ. Դոնովանին Հետախուզական ծառայության նախագիծ կազմել:

1942թ. հունիսին հիմնադրվեց Ռազմավարական ծառայությունների գրասենյակը (Office of Strategic Services): Այդ գրասենյակի խնդիրն էր՝ ստրատեգիական տեղեկատվության հավաքը, վերլուծությունը Միացյալ շտաբի պետերի (Joint Chiefs of Staff) պահանջով եւ իհարկե հատուկ գործառույթների (օպերացիաների) իրականացումը, որոնք այլ գործակալություններին չէին հանձնարարվում:

Նույն Ու. Դոնովանը, կամ ինչպես նրան անվանում էին «Վայրի Բիլլը» (Wild Bill) ղեկավարեց իր իսկ ստեղծած գրասենյակը 1942-1945թթ. (Chief of Intelligence Community):

1947թ. ԱՄՆ-ում ընդունվեց Ազգային Անվտանգության մասին օրենք, որը ստորագրվեց Հարրի Թրումենի կողմից: Այդ օրենքի հիման վրա ստեղծվեց Կենտրոնական հետախուզական վարչությունը, որն իր վրա վերցրեց Ռազմավարական ծառայությունների գրասենյակի բոլոր ֆունկցիաները եւ գործառույթները:

1949թ. ընդունվեց ԿՀՎ-ի մասին օրենքը (Central Intelligence Agency Act of 1949):

Այնուհետեւ հաստատվեց ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը, նրան վստահվեց նաեւ ԱՄՆ նախագահի խորհրդականի (հետախուզության հարցերով) պաշտոնը, ինչպես նաեւ հաստատվեց տնօրենի Անվտանգության խորհրդի անդամ լինելը: 1981թ-ից ԿՀՎ տնօրենը համարվում է ամերիկյան հետախուզական ամբողջ համակարգի ղեկավարը:

ԿՀՎ տնօրենը նշանակվում է ԱՄՆ նախագահի կողմից եւ հաստատվում Սենատի կողմից: 2021թ. մարտի 19-ից տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ուիլյամ Բյորնսը (Ուիլյամ Ջոզեֆ «Բիլլ» Բյորնսը կամ Բերնսը), նախկինում ԱՄՆ դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում:  

Եվ այսպես, Բերնսը այցելում է այսօրվա անհանգիստ Հայաստան, որտեղ տեղի են ունենում իրադարձությունենր, որոնք լուրջ վերլուծումների կարիք ունեն: Ինճպե՞ս կնայեն այս այցին Ռուսաստանը եւ Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան՝ դժվար չէ գուշակել: Մեր հասարակությունը գուցե եւ շատ բան չիմանա այս այցի եւ բանակցությունների վերաբերյալ, բայց կարող եք չկասկածել. ուրեմն կան հարցեր, որ չպետք է լուծվեն գործող դեսպանատան մակարդակով:

Ռուսական եւ Իրանական հետախուզությունները ջանք չեն խնայի տեղեկատվություն որսալու համար: Վաղ թե ուշ նրանց որոշ բաներ հայտնի կդառնա այդ այցի վերաբերյալ:  

Այն, թե ի՞նչ էր փորոձում ուսումնասիրել եւ համոզել ղեկավարությանը Ուիլյամ Բերնսը, կարելի է կանխատեսել եւ աստիճանաբար բացահայտել:

Իսկ ի՞նչ էր ուզում տեսնել եւ հասկանալ ռուսական հետախուզության պետը, կարելի է համոզված հայտարարել. «Մնու՞մ է արդյոք Հայաստանը իր ռազմավարական գործընկերության ֆոնին, թե՞ ոչ». քանի որ իրենք այդ հարցերում այնքան էլ հավատարիմ չեն գործում…

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ

Նախորդ գրառումը

«Պահանջվում է ստախոս» ներկայացման հետքերով

Հաջորդ գրառումը

Արեւային ջրատաքացուցիչներ Արցախում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

Արեւային ջրատաքացուցիչներ Արցախում

Լրահոս

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական