Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հшյաստանի «մարտավարական» բացակայությունը Աստանայի գագաթնաժողովից

26/07/2024
- 26 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 4-ին կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (SCO) գագաթնաժողովը պատշաճ ուշադրության չարժանացավ Հայաստանի քաղաքական ու լրատվական շրջանակներում: Մինչդեռ իրականում իրադարձությունները Աստանայում արժանի էին լրջագույն ուշադրության եվրասիական տարածաշրջանում գլոբալ նոր կարգուկանոնի ձեւավորման վրա ունեցած իրենց կարեւորությամբ:

Բացի ՇՀԿազմակերպության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի պաշտոնական ներկայացուցիչներից, հանդիպումներին, որոնք առանցքային նշանակություն ունեին Եվրասիայի համար, մասնակցում էին նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլ երկրների ներկայացուցիչները: Հայաստանը բացակա էր, չնայած այդ կազմակերպությունում ուներ միեւնույն կարգավիճակն ու կշիռը, որ Ադրբեջանն ուներ:

Մոտ տասը տարի առաջ, 2015-ին Ուֆայում (Ռուսաստան) կայացած ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդում Հայաստանը մի շարք փաստաթղթեր էր ստորագրել եւ արժանացել էր ՇՀԿ-ի «երկխոսության գործընկեր» լինելու կարգավիճակին: Ադրբեջանը՝ նույնպես: Այնպես որ Ուֆայի գագաթնաժողովը կարելի է համարել Հայաստան-ՇՀԿ հարաբերությունների հիմնաքարը: Ընդհանուր առմամբ Ուֆայում կայացած ԲՐԻՔՍ (BRICS) (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա) խմբավորման եւ ՇՀԿ-ի զույգ գագաթնաժողովները համարվում են ռազմավարական անկյունաքարեր նորաստեղծ գլոբալ մի կանոնակարգի եւ դրանում Հնդկաստանի ունեցած դերակատարմանը:

Պետք է նշել, որ Աստանայի գագաթնաժողովն էլ պակաս նշանակություն չուներ, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրադարձությունները, հատկապես այն իրադարձությունները, որոնք առնչվում են Հայաստանի շահերին: Օրինակի համար նշենք, որ բացի ընդհանուր կազմակերպչական եւ օրակարգային հանդիպումներից, Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին զրույցներ ունեցավ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպես նաեւ Իրանի գործադիր մարմնի ժամանակավոր պաշտոնակատարի հետ (քանի որ Իրանում դեռ չէր կայացել նախագահական ընտրությունը): Այդ զրույցներում ամենայն հավանականությամբ կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Լինելով այդ քննարկումների գլխավոր թեմաներից մեկը, Հայաստանը դժբախտաբար այնտեղ չէր իր խոսքն ասելու:

Մեկ այլ կարեւոր հանգամանք էլ կա: Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում, Ադրբեջանի եւ Չինաստանի նախագահները մարտավարական համաձայնություն կնքեցին, որով նախատեսվում է խորացնել երկկողմանի հարաբերությունները բոլոր բնագավառներում: Ուշադրության արժանի է այն, որ Չինաստանը մոտ մեկ տարի առաջ նմանօրինակ համաձայնագիր ստորագրել էր նաեւ Վրաստանի հետ: Սա նշանակում է, որ Չինաստանը շահագրգռված է ոչ միայն Ադրբեջանով, այլեւ ընդհանրապես ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանով:

Այս առումով Հայաստանը բաց է թողնում, փաստորեն, Չինաստանի հետ իր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունը, ինչը պարզապես անհեռանկար քաղաքականություն է, հաշվի առնելով, որ Չինաստանի դերակատարությունը գնալով մեծանում է ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ ամբողջ աշխարհում:

Ավելորդ է ասել, որ մարտավարական համագործակցության նման համաձայնագիր ստորագրելով Վրաստանն ու Ադրբեջանը ակնկալում են Չինաստանի նշանակալի ներդրումները իրենց համապատասխան տնտեսություններում: Սա, ինչ խոսք, լուրջ ազդեցություն կունենա կովկասյան այդ երկու երկրների տնտեսության զարգացման եւ դիվերսիֆիկացիայի վրա: Իսկ Հայաստանը այստեղ եւս կտուժի:

Աշխարհաքաղաքական տեսանկյունից ակնհայտ է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանային գլխավոր պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան մտադիր են նվազեցնել արեւմտյան ազդեցությունը տարածաշրջանում: Այժմ Չինաստանն էլ է միանում նրանց, որպես նոր դերակատար: Հակադարձելով իր նկատմամբ Մ. Նահանգների որդեգրած դիրքորոշումը, Չինաստանը ընդլայնում է իր ազդեցության ոլորտները:
Իսկ Հայաստանում արեւմտյան արժեքների առաջխաղացումը մարտահրավեր է առաջին հերթին Ադրբեջանի համար, քանի որ բռնատիրական պետությունները սովորաբար դիմադրում են ժողովրդավարական հարեւաններ ունենալ, վախենալով, որ նրանք կարող են ազդել իրենց երկրների հանրային կարծիքի վրա: Մյուս կողմից՝ Վրաստանն է փորձում բարելավել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, արժանանալով խստագույն քննադատությունների Վաշինգտոնի եւ Բրյուսելի կողմից:

Ստացվում է այնպես, որ Հարավային Կովկասում միայն անզոր Հայաստանն է մնում, որ Արեւմուտքին է ապավինում՝ լուծելու համար իր տնտեսական եւ անվտանգության մարտահրավերները: Իսկ դիվերսիֆիկացիայի բացակայությունը Հայաստանին գլորում է անդունդն ի վար:

Այս առումով Հայաստանի բացակայությունը Աստանայի գագաթնաժողովից, որտեղ Երեւանի համար խիստ կենսական հարցեր են քննարկվել, ուղղակի մտահոգիչ եւ առեղծվածային կարելի է համարել, հաշվի առնելով տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումները եւ Հայաստանի ամբողջական մեկուսացումը այդ իրականությունից:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Փեզեշքիшնն ու Թրամփը՝ մոնտաժված… Ո՞վ է Իրանի տեսակետով՝ ԱՄՆ նախընտրելի նախագահը

Հաջորդ գրառումը

«Արեւմուտքը հույս ունի, որ Հшյաստանը օրակարգային հարցերի մեջ մոռացության կմատնի էթնիկ զտումը»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Արեւմուտքը հույս ունի, որ Հшյաստանը օրակարգային հարցերի մեջ մոռացության կմատնի էթնիկ զտումը»

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական