Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կռվել, դիմադրել, դիմանալ

07/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր, Արցախյան պատերազմի 42-րդ օրը, որքան էլ որ դժվար լինի պետք է փորձենք սառը դատել եւ ներկա պահի համար մի քանի հաստատումներ անել:

Առաջինՙ հայկական կողմը պատրաստ չէր այսպիսի լայնածավալ հարձակումը դիմակայելու, որի համար առաջին հերթին պետք է մեղադրել Ազգային անվտանգության ծառայությանը, որը զբաղված էր ամեն ինչով, բացի իր բուն պարտականությունիցՙ հետախուզություն եւ հակահետախուզություն:

Պատրաստ չէր նաեւ մեր պաշտպանության համակարգըՙ նախարարություն եւ բանակ, որը ստիպված եղավ ադրբեջանաթուրքական զորքի օդայինՙ այսպես կոչված 5-րդ սերնդի տեխնոլոգիական գերազանցությանը դիմադրել կոնվենցիոնալՙ խրամատային մարտակարգով, որի հետեւանքով տվեցինք այդքան մեծաթիվ զոհեր, կորցրեցինք (հուսանքՙ ժամանակավորապես) Արաքսի հովիտը գրեթե ամբողջությամբ, այսինքն Արցախ-Իրան ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունեցող սահմանային գիծը:

Պատրաստ չէինք նաեւ քաղաքականապես: Ներքին խժդժությունները, քաղաքական տարբեր ուժերին մեկուսացնելու, հասարակության մեջ արհեստական բաժանումներ ստեղծելու, ընդհուպՙ խորացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ոչ-յուրային ղեկավարներին հալածելու, անգամ գեներալիտետի ներսում ջոկողություն սերմանելու պայմաններում թուլացվեց նաեւ արտաքին քաղաքական ներուժը, անտեսվեց ավանդական բարեկամների հետ հարաբերությունների խորացման, պոտենցիալ նոր բարեկամներ շահելու հրամայականը, ընդհուպՙ անվստահելիություն ներշնչվեց մեր ավանդական գլխավոր բարեկամիՙ մեր միակ դաշնակից Ռուսաստանի նկատմամբ: Եվ ի վերա այսր ամենայնիՙ սկզբնական անփույթ վերաբերմունքի պատճառով շարունակվեց մոլեգնել համավարակը երկրումՙ բոլորիս ուշադրությունը, ներառյալ բժշկաառողջապահության հանրույթի, սեւեռելով այդ արտասովոր թշնամու վրա:

Երկրորդ, հակառակ կողմից դիտված, առանց բացառության բոլորի համար ակնառու դարձավ հակառակորդի կատարյալ ձախողումը կայծակնային հարվածով Հայաստանն ու Արցախը ծնկի բերելու գործում: Թշնամին հույսը դրել էր ոչ միայն ռազմական իր գերազանցության (ըստ շվեդական համապատասխան ինստիտուտի տվյալներիՙ Բաքուն այս պատերազմին էր նախապատրաստվել 24 մլրդ դոլար գումարի սպառազինությամբՙ մեր 4 մլրդ դոլարի դիմաց), այլեւ մեր ներքին տարաձայնությունների, պառակտվածության, ինչպես նաեւ Երեւան-Մոսկվա հարաբերություններում տիրող անվստահության մթնոլորտի վրա:

Դեռեւս սեպտեմբերի սկզբին Հեյդար օղլի Իլհամը հրապարակավ մարտահրավեր էր կարդում Հայաստանին §մեկը մեկի դիմաց¦ սկզբունքով, իր խոսքովՙ §ՏՊՌվ վՈ ՏՊՌվ¦ կռվելու: Սակայն նրա բանակը Արցախի վրա հարձակվեց ոչ թե մենակ, այլՙ թուրքական զինուժի եւ վարձկան ահաբեկիչների հետ համատեղ:

Իսլամ արմատական ահաբեկիչների ներգրավումը որպես առաջապահ հետեւակՙ քարոզչական իմաստով նաեւ ամոթալի քայլերից մեկը եղավ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար, մանավանդ երբ նկատի առնենք նրանց ներգրավմանը հետեւած եվրոպական տարբեր մայրաքաղաքներում օրերս կատարվող ահաբեկչական արյունոտ դեպքերը, ընդհուպՙ թուրքական §Գորշ գայլեր¦ կազմակերպության արգելումը Ֆրանսիայում: Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը, միշտ իր փողովՙ բայց թուրքական կավատությամբ, արցախյան ճակատ է ուղարկում վարձկանների: 1994 թ. ձմեռային հարձակումներին հայր Ալիեւն էր նույնը արել Աֆղանստանից բերված մուջահեդների հաշվին, որոնց վախճանը, ինչպես կհիշեն մեր հին ազատամարտիկները, եղավ այնպես, ինչպես այժմ է տեղի ունենում Արցախի կիրճերում…

Պատերազմի 2-րդ օրն արդեն անխնա ռմբակոծելով Արցախի մայրաքաղաքն ու մնացյալ քաղաքները, գյուղերն ու անտառները, Բաքուն ավելորդ անգամ համոզեց բոլորիս, որ Բաքուն իբրեւ բնակելի տարածք պետք չունի Արցախին: Փաստեց նաեւ, դարձյալ, որ հայությունը իրավունք ունի չվստահելու Ադրբեջանի իշխանություններին, եւ որ ոչ մի կարգավորում, որը նախատեսում է Արցախը շրջապատող անվտանգության գոտու զիջում ու, միաժամանակ, արցախցիների եւ ադրբեջանցիների համակեցություն չի կարող ընդունելի լինել մեզ համար: Ավելինՙ թուրք-ադրբեջանական ահաբեկչական նախահարձակումը ապացուցեց նաեւ, որ իզուր են համանախագահող երկրների միջնորդական ջանքերը, առ ոչինչ են նրա որոշումները, քանի դեռ Ադրբեջանը ղեկավարում են Ալիեւների ու Փաշաեւների կլանները, քանի դեռ կա Անկարայի Սուլթանը:

Պետք է ընդունել նաեւ այն իրողությունը, որ մեր դաշնակից Ռուսաստանը փաստորեն ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում Արցախի անվտանգության համար, որը նրա համար ո՛չ Դոնբաս է, ո՛չ Օսեթիա եւ ո՛չ էլ Աբխազիա: Մոսկվան կարմիր գիծ է քաշել ՀՀ-ի շուրջ որպես անձեռնմխելի գոտի եւ սպասում է դեպքերի զարգացմանը:

Ուրիշ ելք չունենք, պիտի կռվենք մենակ, ինչպես կռվել ենք 40 օր, պիտի դիմադրենք ու դիմանանք: Դա՛ կլինի թշնամիների պարտությունը ու մեր հաղթանակը:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական կեղծիքն է տարածում

Համանման Հոդվածներ

Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական կեղծիքն է տարածում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական