Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կասպից ծովը եվ հայերը

18/07/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բանասեր, պատմաբան Խաչատուր Դադայանի ՖԲ էջից, –

1889թ. Կասպից ծովով փոխադրում էր իրականացնում 1 մլն 330 հազ. փութ ընդհանուր բեռնատարողությամբ 34 շոգենավ։ Դրանցից 7-ը պատկանում էին հայերին (Ավետյանի «Վասպուրական» և «Էվելինա», Կոլմանյանց եղբայրների ու Բունիաթյանի «Սպասատել», Փարսադանյանի «Գրիգորյան», Թումայանի «Սերյոժա», «Արշակ» և «Կոնստանտին»), որոնց բեռնատարողությունը կազմում էր 249.524 փութ (18,7%)։

Երեք ադրբեջանցիներ ունեին 6 նավ՝ 192.271 փութ բեռնատարողությամբ (14,4%)։

Նույն թվականին կային հատուկ շոգենավեր, որոնք միայն կերոսին էին տեղափոխում. դրանք 20-ն էին՝ 750 հազ. փութ ընդհանուր բեռնատարողությամբ։ Այդ նավերից 5-ը պատկանում էին հայերին («Հայկական շոգենավային ընկերության» «Արմենյակ», Առափելյանի «Ռաֆաիլ», Թումայանի «Ադմիրալ», «Լազար», «Կոնստանտին») և ունեին 156.821 փութ (20,4%) բեռնատարողություն։

Ադրբեջանցիները նման նավեր չունեին։

1893թ. «Ե.Գ. Փիթոյան» նավթարդյունաբերական և առևտրային ընկերության սեփականատեր, թիֆլիսաբնակ Եսայի Փիթոյանի «Մասիս» շոգենավային ընկերությանն էին պատկանում «Վան», «Մուշ», «Անի», «Սևան», «Մասիս», «Զանգի», իսկ Թումայան եղբայրների շոգենավային ընկերությանը՝ «Մուխսախա» և «Թուման» նավերը։

1912թ. Բաքվում կար 66 նավատեր անհատ և ընկերություն, որոնցից 14-ը հայեր էին և ունեին 24 նավ։ Դրանք էին. Հակոբ և Հովհաննես Ավետյանները («Մենաստան»), Հ.Ադամյանը («Վահան»), «Հայկական շոգենավային ընկերությունը» («Աշոտ Երկաթ», «Ամասիա»), Բունիաթյան եղբայրները («Բենարդակի», «Բունիաթ», «Նիկոլայ»), «Վոլգա» ընկերությունը («Արծիվ Վասպուրականի»), «Ապրանքային պահեստների արևելյան ընկերությունը» («Սևան», «Վան»), Ավետիս Ղուկասյանը («Թամարա»), Մ.Ղուկասյանը («Աննա»), «Անդրկասպյան առևտրաարդյունաբերական ընկերությունը» («Վասպուրական»), Եղիսաբեթ Սարգսյանը («Գրիգոր Արծրունի»), «Սարուխան-Քռի բաժնետիրական ընկերությունը» («Սարուխան», «Սերյոժա»), «Հ.Մ.Տեր-Հակոբյան» ֆիրման, («Գադիր-Հուսեյնով»), Տեր-Ստեփանյանը և Կոլմանյանցը («Արշալույս»), Խ.Թումայանը («Տատյանա») և «Գ.Մ.Լիանոզյանի որդիներ» ընկերությունը («Ռաբոտնիկ», «Մարտին», «Պիրոգով», «Օտվաժնիյ», «Սիֆիդրուտ»)։

Կասպից ծովում ամենախոշոր նավագնացային ընկերությունն, անշուշտ, ռուսական «Կավկազ ի Մերկուրին» էր։ Ուշագրավ է, որ նրան պատկանող բազմաթիվ նավերի թվում կային այսպիսի անվանում ունեցողներ՝ «Արմյանին», «Անի», «Փամբակ», «Զանգ», «Մուշ», «Արագ», «Գրիգորյան»։

Կուզենայի առանձնացնել երկու փաստ:

Մադաթյանն ու Ավետյանը ունեին ՛՛ԱՐՑԱԽ՛՛ անվամբ նավ, որը 1887 թ. ապրիլի 29-ին բախվեց Բաքվի մաքսատան նավակայանին ու մեծ վնասներ պատճառեց:

Բաքվում կար Եղիսաբեթ Սարգսյան անուն-ազգանվամբ մեծահարուստ մի կին, որը խորը հարգանք էր տածում ՛՛Մշակ՛՛ թերթի հիմնադիր-խմբագիր Գրիգոր Արծրունու նկատմամբ: 1894 թ. տիկինը Նյուքասլում պատվիրել տվեց նավթատար շոգենավ, այն անվանելով ՛՛Գրիգոր Արծրունի՛՛: Խորհրդային իշխանության հաստատումից հետո այդ նավը, բնականաբար, պետականացվեց, մի քանի անգամ անվանափոխվեց և գոյությունն ավարտեց 1948-ին ՛՛Վալերի Չկալով՛՛ անվամբ:

Աղբյուրներ՝

Сборник статистических сведений о русской и американской нефтяной промышленности, Баку, 1890г.

Ежегодник Баку и его район – 1912, Баку, 1912г.

«Արօր»-ի օրացոյց 1894թ., Բաքու, 1893թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ սահմաններով Հայաստանի քարտեզ ներկայացնել Էնվերին. Ահարոնյանի պատվիրակությունը Պոլսում՝ հուլիս, 1918

Հաջորդ գրառումը

Հայաստանի հարավը ռազմական կուտակումների էպիկենտրոն է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի հարավը ռազմական կուտակումների էպիկենտրոն է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական