Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թղթի վրա…

29/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հանրակրթական դպրոց, 10 տարի եթե մեկը գոնե օրումեջ հաճախել է, ապա գիտե՝ նախադասությունը բառերի որոշակի շարադասություն է, որ ամփոփ միտք է արտահայտում։ Միտք, այսինքն՝ իմաստ։ Եվ այդ միտքը, այսինքն՝ իմաստը, լինում է ուղիղ կամ փոխաբերական, հիմնական կամ երկրորդական և այլն։ Մարդը, եթե կարող, ունակ նյութ՝ ուղեղ ունի գանգատուփում, ուրեմն միանգամից հասկանում է այդ շարակարգված բառերի, այսինքն՝ նախադասության ուղիղ կամ հիմնական իմաստը։ Եվ ավելին՝ արտածում, մակաբերում է նաև երկրորդական և, ինչու՞ ոչ, փոխաբերական իմաստն էլ։ Կարճ ժամանակ առաջ թշնամական երկրի մի ղեկավար, որպեսզի մոլորակի մարդկությանը «ճիշտ» խաբի, հայտարարեց, թե՝ «90-е гг население Шуша 98%-в были азарбайджанци»։ Եվ ուրեմն՝ օրումեջ դպրոց հաճախած, բայց կրթությունը կիսատ թողած աշակերտն անգամ սա ընկալում է, թե Շուշին ադրբեջանական քաղաք է։ Ու հիմա, դրանից կարճ, շատ կարճ ժամանակ անց մի այլ՝ ամենևին էլ ոչ թշնամական, այլ հարազատ, Հայրենիք կոչվելու չափ հարազատ երկրի բարձր ամբիոնից այդ երկրի թիվ մեկ պաշտոնն զբաղեցնող մի ուրիշ «ղեկավար», նույնպես ի լուր աշխարհի հարց է հղում, թե՝ « և ուրեմն՝ դուք ուզում եք ասել, թե 90 և ավելի %-ով ադրբեջանցիներով բնակեցված քաղաքը հայկական է՞»։ Համեմատեք այս 2 նախադասությունները։ Իմաստները, եթե հակադիր եք համարում, ուրեմն՝ չի ասվել այն ինչ ընկալվել է։ %-ների տարբերությունը հաշիվ չէ, որովհետև 90-ից ավելը ոնց որ թե կարող է համարվել նաև 91-ը կամ հենց 98-ը։ Նույնիսկ 99-ը։Ուրեմն՝ իմաստները եթե նույնը չեն, ապա գոնե մոտ են նույնը լինելու չափ։ Այս նույնի, լավ, ընդունենք՝ շատ մոտի առեղծվածը հետաքրքրել է մի փոքրամարմին, նուրբ ու փխրուն կազմվածքով մի լրագրողուհու։ Բայց համարձակ լրագրողուհու։ Համարձակ եմ ասում, որովհետև այդ աղջնակը խիզախեց մոտենալ արնամած ու կատաղի աչքերով, գոմշացուլ հիշեցնող մարդակերպերով շրջապատված այդ «ղեկավարին» ու հարցնել, թե՝« դուք է՞լ եք Շուշին ադրբեջանական քաղաք համարում»։ Իսկ արձագանքը ավելի քան համարժեք էր, թե՝ ես էդպիսի բան եմ ասե՞լ։ «Դե ուրեմն՝ թղթի վրա կգրես, անձամբ էլ կբերես ու ես ուղիղ եթերով կպատասխանեմ»։ Բա՞, հարրգելի՛ լրագրող, տեղդ իմացիր, թե չէ՝ ուղիղ եթերով կստանաս պատասխանդ։ Ու քեզ ո՞վ է իրավունք տվել՝ կարգին կրթություն ստանալով՝ նախադասության թեկուզ երկրորդական, բայց ճիշտ իմաստն արտածես-մակաբերես։ Ուղիղ ասվել է՞, թե Շուշին ադրբեջանական է։ Չէ՛։ Ուրեմն համարձակությունդ քե՛զ պահիր ու անապացուցելի հարցեր մի՛ տուր։

Էդ էլ չլինի էն դեպքը, որ շահարկում եք, թե ասվել է՝ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է։ Կարո՞ղ է՝ դրանով էլ է ասվել, թե Շուշին ադրբեջանական է։ Տեղդ նստի՛ր, թե չէ կփռվես ասֆալտին, հաաա։

Հ.գ- Աղջի՛կ ջան, խոհեմությու՛ն արա, թղթի վրա մի՛ գրիր ու մանավանդ անձամբ մի՛ տար։ Ո՞վ իմանա՝ էլ ինչ փորձանքների կհանդիպես։ Ախր, ջահել ես, մեղք էս։ Ուղղակի հիշի՛ր, սրանք այն ժանակներն են, երբ ցինիզմն է ուղիղ ճանապարհ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրքերը դառնալու են խորքային, համոզմունք ու պատիժը լինելու է ավելի սառն ու ավելի գիտակցված

Հաջորդ գրառումը

Գնդակը ՀՀԿ-ի դաշտում է․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Գնդակը ՀՀԿ-ի դաշտում է․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական