Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թալիբները վերահսկում են Աֆղանստանի 85% -ը

22/07/2021
- Վերլուծություն

Օրեր առաջ, երբ ԱՄՆ զինված ուժերը գտնվում էին դուրսբերման վերջին փուլում, «Թալիբան» շարժումը հայտարարեց, որ զգալի առաջխաղացումներ է ունեցել և արդեն վերահսկում է Աֆղանստանի 85%-ը։

Ռուսաստանում մամլո ասուլիսի ժամանակ «Թալիբան» շարժման առաջնորդները պարծենում էին, որ խումբը վերահսկում է Աֆղանստանի 398 շրջաններից շուրջ 250-ը, հայտնում է Agence France-Presse պարբերականը:

«Թալիբան» շարժման բանակցող Շահաբուդդին Դելավարը ասում էր, որ խումբը չի պատրաստվում բռնի ուժով վերցնել մարզկենտրոնները: Բայց երբ «Թալիբան» խմբավորումը ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք բերեց 2020 թ. Փետրվարին՝ ճանապարհ բացել ԱՄՆ-ի դուրս գալու համար, խմբավորումը չի երաշխավորել, որ չի հարձակվի վարչական կենտրոնների վրա, պարզաբանեց Դելավարը:

Թալիբանի կողմից տարածքային հսկայական ձեռքբերումների մասին պնդումները հնարավոր չէ ինքնուրույն ստուգել: Բայց Աֆղանստանից շարունակվում են հաղորդումներ հայտնվել խմբի առաջխաղացման մասին, որոնք սպառնում են Քաբուլում Աֆղանստանի կառավարության կայունությանը:

Այս շաբաթվա սկզբին Տաջիկստանի պաշտոնյաները հայտնել էին, որ Թալիբների հետ ծանր մարտերից խուսափելու համար ավելի քան 1000 աֆղանացի զինվորներ փախել են Տաջիկստան, որը գտնվում է Աֆղանստանի հյուսիս-արևելքում: BBC- ն հաղորդեց, որ երկու շաբաթվա ընթացքում աֆղանական զինվորներն արդեն հինգերորդ անգամն են, ընդհանուր թվով գրեթե 1600 զինվորական, անցնում սահմանը:

AFP պարբերականի զեկույցի համաձայն, Թալիբները իրենց պնդմամբ վերահսկողություն են Իրանի հետ մեծ սահմանագիծ ունեցող Իսլամ Քալա քաղաքը, և այդ սահմանագծով Աֆղանստանը մեծ առևտուր է իրականացնում Իրանից:

Եվ մինչ Պենտագոնը հինգշաբթի օրվա զեկույցում քարոզում էր Աֆղանստանի օդուժը ապահովող կրակի ուժը, խոսքը վերաբերում էր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի պատասխան հարվածներ հասցնլուն, կարծես Թալիբները փորձում են չեզոքացնել այդ առավելությունը: Reuters պարբերականը ուրբաթ հաղորդեց, որ վերջին ամիսներին առնվազն յոթ աֆղան օդաչուներ են սպանվել բազայից դուրս, հնարավոր է `«Թալիբան» խմբավորման գործակալների կողմից:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները «վերջին 20 տարիների ընթացքում մեծ ջանքերի և մարդկային կորուստների գնով» Աֆղանստանի զինված ուժեր ստեղծելու ուղղությամբ կարողացել են մարտունակ դիրքեր ստեղծել` թալիբների առաջխաղացումներին դիմակայելու համար:Ջո Բայդենի ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման վերջնաժամկետի մասին հայտարարությունից անմիջապես հետո Քիրբին լրագրողներին ասաց․ «Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ-ի օգնությամբ ունի մասնագիտացված օդուժ և հակաօդային պաշտպանություն, իսկ Թալիբան խմբավորումը՝ այս ոլորտներում ունի մասնագիտացված անձնակազմի խնդիր»։  «Նրանք դաշտում մեր գնահատականներից ավելիին են ընդհունակ, բացի դա, նրանք ունեն ժամանակակից զենքեր, և նրանց զինվորականները վերապատրաստում են անցել այդ զենքերը գրագետ և ճշտգրիտ օգտագործելու համար»:

Քիրբին ասաց, որ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական աջակցություն և սարքավորումներ տրամադրել աֆղաններին, այդ թվում ՝ UH-60 Black Hawk ուղղաթիռներ և A-29 Super Tucano ինքնաթիռներ:

Բայց աֆղանները մեծապես կախված են օտարերկրյա կապալառուների օգնությունից ինքնաթիռները զինելու և սպասարկելու հետ կապված խնդիրների աջակցության հարցում։ Այս ամենի հետ կապված ԱՄՆ զինված ուժերը դեռ փորձում են նոր կոմունիկացիաներ հաստատել Աֆղանստանում և այնտեղից դուրս գտնվող տեխնիկական սպասարկման անձնակազմերի միջև: Ամենայն հավանականությամբ օգնությունը կտրվի հետևյալ տարբերակով, աֆղանական սպասարկողներին հեռակա օգնություն կտրվի վիդեոկոնֆերանսի միջոցով, ինչը կարող է դժվարություններ առաջացնել` հաշվի առնելով երկրում առկա անհամապատասխան ենթակառուցվածքը:

Հինգշաբթի Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Քաբուլին` հավելելով, որ Աֆղանստանի կառավարությունն ունի ինքնապաշտպանության ուժեր և սարքավորումներ:

«Հարցն այն է ՝ արդյո՞ք դրանք կստեղծեն համախմբման տեսակ՝ դա անելու համար»: նա ասաց. «Խնդիր չէ` նրանք ունեն համապատասխան ունակություններն ու կարողությունները։ Հարցն այն է, նրանք դա կանե՞ն »:

Բայդենը նշել է, որ կարծում է, որ Աֆղանստանը խաղաղություն և անվտանգություն գտնելու միակ ճանապարհը Աֆղանստանի կառավարության կողմից Թալիբանի հետ խաղաղության համաձայնագրի մշակումն է:

Նա խոստովանեց, որ հակամարտությանը, հավանաբար, կհանգեցնի նրան, որ «Թալիբան» շարժումը կվերահսկի Աֆղանստանի առնվազն որոշ հատվածները:

«Հավանականությունը, որ Աֆղանստանում կգործի մեկ միասնական կառավարություն, որը վերահսկում է ամբողջ երկիրը, շատ քիչ է», – ասաց Բայդենը:

Նախորդ գրառումը

Ամեն ինչ նոր Checkmate կործանիչի մասին

Հաջորդ գրառումը

Խոնարհված եկեղեցին

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Խոնարհված եկեղեցին

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական