Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ հարցերը խնդիրներ են դարձվում

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Հայաստանյան միջավայն արտառոց քաղաքականացված է, կարելի է անվարան ասել` գերքաղաքականացված: Այլ վիճակ թերեւս չէր էլ կարող լինել, քանզի այն իրադարձությունները, ոմանց որակումներով աղետները, որոնք հանրության գլխին թափվեցին հատկապես վերջին 3-4 տարիներին, այլ տրամադրությունների չէին կարող հանգեցնել: Հիվանդությունները, պատերազմի հետեւանքները, հողային կորուստներն ու թշնամի երկրների ղեկավարների հոխորտանքներն իրենց ազդեցությունն են թողնում հանրային կյանքի վրա, որը հաղթահարելու բոլոր ցանկությունների պարագայում էլ նոր խնդիրներ են ծագում: Ինչո՞ւ, պարոնայք կառավարիչներ, երբ ձեր գործ ու անելիքը պետք է լինի մեր այս արտակարգ վիճակում արտակարգ գործողությունների իրականացումը, երկրի հոգսերի նախականխումը, բոլոր ոլորտներում հույսի արթնացումն ու ամրապնդումը: Ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս կցանկանար այդօրինակ գործերի լուսաբանմամբ հանրությանը ներկայանալ, որտեղ Աստծո յուրաքանչյուր օրը սկսում են լավատեսության տրվելու ցանկություններով: Հերթական անգամ ավաղ ասելով հաստատում ու համոզվում ենք, որ մեզանում լավատեսությունն ու  իրատեսությունը հակոտնյաներ են, երբ հարկ է որ մեկը մյուսի օրգանական շարունակությունը լինի, դրական լիցքերի նախապատրաստողը: Թե ինչու եմ այսօրինակ մտորումների ու մտահոգությունների տրվել, խնդրեմ ծանոթացեք:

Օրեր առաջ ՀՀ կառավարիչներից երկրի բարձրագույն գործադիրի անդամ էկոնոմիկայի նախարարը հետեւյալ հայտարարությունն արեց. լրագրողի իրեն ուղղված ՀՀ-ն հացահատիկով ապահովվածության հարցին ի պատասխան նշեց, որ երկիր մոլորակի շատ պետություններ ունեն ցորենով ինքնաբավության խնդիր, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունը, որը պարենային ողջ ծավալը փակում է ներմուծման միջոցով: Ոչ մի թիվ, որեւէ մտահոգություն, անգամ աննշան ակնարկ. ռազմավարական գործընկերը կմատակարարի: Որ այդ սուբյեկտը հաց հանապազորյայից ոչ պակաս կենսական մի այլ մատակարարման առումով հետաքրքրության խնդիր է ստեղծում, դա ՀՀ բարձրագույն պաշտոնյային կարծես չի մտահոգում ու անհանգստացնում, քանզի համոզված է, որ հայաստանյան գործարար հատվածը, իր շահից ելնելով, կգտնի-կբերի հազիվ երեք միլիոն բնակչությանն անհրաժեշտ ալյուրն ու ցորենը, ընդամենը մի քանի հարյուր հազար տոննա կազմող հացի, մակարոնեղենի ու հրուշակեղենի հումքը: Թե ինչ ծավալներ են կազմում պարենային ու անվտանգության այս երեք բաղադրիչները եւ բարձրագույն գործադիր մարմինն ինչ պարտականություն ու պատասխանատվություն ունի այն կազմակերպելու ուղղությամբ, ոչ մի խոսք, անգամ ակնարկ, որի շարունակությունն էր օրեր անց ՀՀ վարչապետի գնահատականը ազատ տնտեսության պարագայում շուկայական հարաբերություններին չմիջամտելու հարցում: Թյուր մոտեցում, հիմնավորապես չարդարացված գործելաոճ, քանցի ռազմավարական համարվող ոլորտները, որպիսիք են բուն ռազմական ու յուրաքանչյուր քաղաքացուն անհրաժեշտ պարենային ապահովվածությունը, համապետական նշանակության լուծման առաջնահերթություններ են, անքննելի ենթակայության հարցեր: Ապացույց եք ուզո՞ւմ, խնդրեմ ծանոթացեք ասենք Ռուսաստանի դաշնության ու Ֆրանսիայի ոլորտային վիճակագրությանը:

2000 թվականին, երբ ՌԴ-ում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը, երկրի բնակչությունը  140 մլն էր, ցորենի համախառն բերքը` 35 մլն տոննա: 2018-ին բնակչության թվաքանակը գրեթե չի փոխվել, իսկ ահա հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքն անցել է 100 մլն տոննան, որից ցորենը` 72 մլն տոննա: Ստացվում է մեկ բնակչի հաշվով համապատասխանաբար 250 կգ եւ 500 կգ ցորեն: Թե ինչ դեր է ստանձնում հատիկի այս քանակը համաշխարհային քաղաքական ու տնտեսական հարաբերություններում, վստահ եմ՝ մեր մարդիկ գիտեն, անգամ նրանք, ովքեր օրվա ընթացքում անգամ մի քանի րոպե են հեռուստացույց դիտում:

Պատկերը հետեւյալն է Ֆրանսիայում: Երկրի վարելահողերը 21-22 մլն հեկտար են, որից հացահատիկ-ցորենի մշակման նպատակով օգտագործվում է նշված կարողունակության մոտ մեկ-երրորդը, 6-7 մլն հեկտարը: Այստեղ բերքատվությունը միջին եվրոպական է, հեկտարից 6 տոննա, որի արդյունքում երկիրը յուրաքանչյուր աշուն ստանում է երաշխավորված 35-37 մլն տոննա ցորեն, մեկ բնակչի հաշվով այն նույն 500 կգ-ը, ինչ արձանագրվում է ՌԴ-ում: Նկատենք, որ 1 բնակչի հաշվով հացամթերքի սպառումը Ֆրանսիայում վերջին տարիներին 110 կգ է, Ռուսաստանի դաշնությունում` 130 կգ:

Թող որեւէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, հատկապես բարձրագույն իշխանավորների, որ ՀՀ շարքային քաղաքացիս ինչ-որ նպատակներով եմ բարենպաստ վերոնշյալ երկրներն ընտրել: Ի հակադրություն մեր կատակասեր էկոնոմիկայի նախարարի, հացահատիկ-ցորենի արտադրությամբ բարենպաստ երկրների կարելի է հանդիպել Երկիր մոլորակի բոլոր մայրցամաքներում: Եվրոպայում գտնվող Բուլղարիայում 1 բնակչի հաշվով ցորենի արտադրությունը 900 կգ է, Կանադայում` 800 կգ, Ավստրալիայում` 450 կգ, Մարոկկոյում` 250 կգ: Ուր է թե նշվածներից վերջինի համեստ ցուցանիշը ՀՀ-ում ունենայինք, որը ոչ ավել ոչ պակաս… 750 հազար տոննա է կազմում, այսօրվա մեր կառավարիչների կողմից անհնարին համարվող մի ցուցանիշ: Ինչպես են այլք լուծում այս հարցը, որը խնդիրների շարքին չեն էլ դասում. 130 հազար հեկտարի վրա միջին 6 տոննա բերք են ստանում եւ հարցը փակում: ՀՀ-ի պարագայում այդ 130 հազար հեկտարը մեր վարելահողերի ընդամենը մեկ-երրորդն է, այնքան, որքան նշել էինք Ֆրանսիայի պարագայում: Բայց մեզ լիուլի կբավարարի 600 հազար տոննա ցորենը, որի համար օգտագործվող վարելահողային տարածքը կարող է լինել 100 հազար հեկտար: 30 հազար հեկտար խնայված հողերի վրա կարելի է երկրին անհրաժեշտ այլ մշակաբույսերի արտադրություն իրականացնել, ասենք` ոսպ, հնդկաձավար, սիսեռ, նաեւ բրինձ աճեցնել: Ոմանք այս վերջինի հարցում, չգիտես ինչու, տարօրինակություն են տեսնում, այն համարում որոշ ազգերի այսպես կոչված մենաշնորհը: Բայց բրինձ աճեցնում են չէ՞ ՌԴ-ում ու Իսպանիայում 1-ական մլն տոննա, երաժշտական Իտալիայում` 1.5 մլն տոննա, ԱՄՆ-ում` միլիոնավոր տոննաներ, աֆրիկյան Նիգերիայում… Երկիր մոլորակի յուրաքանչյուր պետությունում է ընդունված ծագող հարցերի լուծումը, դրանք խնդիրների չվերածելը, որտեղ կարող էս խճճվել իր բազում հետեւանքներով, որպիսին այսօր ՀՀ տնտեսության վիճակն է. Տնտեսական աճ կա, վարչապետն այն անգամ բում  է հայտարարում, իսկ քաղաքացին, ներկրվող ամեն ինչի հետեւանք 10 տոկոսանոց գնաճի արդյունքում աղքատանում է: Տարօրինակից առավել զավեշտ է, որ պարենային ապահովության ու անվտանգության առումներով այս գործընթացում օտարվում է ՀՀ բնակչության մեկ-երրորդը կազմող գյուղաբնակ հատվածը, որն անզոր է հող մշակել, անասուն պահել, բերք ու բարիք արարել, երկրի կայացմանը մասնակցել, անվտանգային հարցերը լուծել:

Այսպես էլ ապրում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Ի հեճուկս…

Հաջորդ գրառումը

Փաշինյանն իր հայտարարությունների պատասխանատվությունը փորձում է նաեւ Արցախ տեղափոխել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական գազը կհասնի՞ Ստեփանակերտ. Բաքուն ժամկետներ է նշել

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական