Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ետդարձ դեպի Ռուսաստա՞ն

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Նախքան որ Հայաստանի իշխանությունները, ներքին խլրտումների պայմաններում, կհայտարարեին սահմանազատման գործընթացի հետեւանքում Տավուշի չորս գյուղերի հանձնումը Ադրբեջանին, երկրում քննարկման գլխավոր թեման այն էր, թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Մոսկվայում մայիսի 7-ին կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնառության տոնակատարությանը: Հնարավոր պատասխանը այո էր: Քանի որ ՀՀ վարչապետը մասնկացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնառությանը, ճիշտ չէր լինի բաց թողնել Պուտինի նախագահ վերընտրվելու առթիվ նախատեսված երդմնառությանը: Դրան չմասնակցելը բազում հարցեր կառաջացներ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս` միջազգային աշխարհում: Անշուշտ նման ենթադրությունները հիմնված են տրամաբանական բնականոն մտածելակերպի վրա եւ ոչ թե անկանխատեսելի քայլերի, որոնցով հաճախ առաջնորդվում է Հայաստանի վարչապետը:

Արժե նշել, որ Փաշինյանը հավանաբար հրավիրված է նաեւ մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի (կամ` ինչպես Արեւմուտքն է անվանում` Համաշխարհային 2-րդ պատերազմի) հաղթանակի 79-ամյակին նվիրված շքերթին: Հաշվի առնելով արտաքին պատժամիջոցները, միայն բարեկամական երկրների ղեկավարներն են հրավիրված Պուտինի երդմնառությանը, որոնցից շատերը երկու օր անց հավանաբար ներկա են լինելու նաեւ Հաղթանակի տոնախմբությանը: Նման որոշումը ծառայելու է որպես Ռուսաստանի կողմից Արեւմուտքին ուղղված ուղերձ, հատկապես ներկա իրադարձությունների խորապատկերում, երբ Մ. Նահանգների կոնգրեսը ընդամենը օրեր առաջ հավանություն տվեց Ուկրաինային հավելյալ օգնություն ցուցաբերելու նախագծին:

Հետաքրքրական է ընդգծել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մոսկվա այցելեց ապրիլի 22-ին հանդիպելու նախագահ Պուտինի հետ, ըստ երեւույթին հասկացնելու, որ հնարավոր է չմասնակցի երդմնառությանը եւ զորահանդեսին, չնայած չի բացառվում, որ նա դարձյալ հայտնվի Ռուսաստանի մայրաքաղաքում:

Ճիշտ է, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ Պետքարտուղար Էնթընի Բլինքենի հետ հանդիպումներից հետո Հայաստանը ստացավ ֆինանսական օժանդակություն, բայց ոչ մի պարտավորվածություն` Եվրոմիության կամ ՆԱՏՕ-ի անդամակցության կամ էլ անվտանգության որեւէ տեսակի երաշխավորության վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Հայաստանը կարող է ետ շրջվել Արեւմուտքից եւ մնալ առանց որեւէ մեկ պետության հովանավորության ներքո: Սա կարող է անապահովության լուրջ խնդիրներ առաջացնել տեղացի բնակչության շրջանում, ինչպես տեղի է ունենում այժմ Տավուշի գյուղերում: Անվտանգության երաշխիքներ տրամադրելու Արեւմուտքի անկարողության պայմաններում, Հայաստանը ստիպված է երաշխիքներ որոնել այլ վայրերում: Բայց առկա մարտահրավերների լրջությունը չափազանց դժվարացնում է գտնել համապատասխան հովանավոր մի պետություն, որը կցանկանար անվտանգության հարցերով օգնել Հայաստանին: Եթե Ռուսաստանի եւ Իրանի օրինակները վերցնենք, որպես տարածաշրջանային դերակատարների, ապա այդ երկու պետություններն այժմ այնքան են խրված իրենց սեփական մարտահրավերները դիմակայելու մեջ, որ դժվար թե համաձայնվեն հավելյալ բեռ վերցնել իրենց ուսերին:

Բայց Փաշինյանի նախատեսված այցելությունը Մոսկվա կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար: Անվտանգության երաշխիքների բացակայությունը անհրաժեշտություն է առաջացնում վերականգնելու հարաբերությունները Մոսկվայի հետ: Հաշվի առնելով Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Փաշինյան հանդիպումները, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը փորձում է դարձյալ միջնորդի դերը ստանձնել եւ եռակողմ բանակցությունների հարթակ հանդիսանալ, ինչպես տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմի ավարտին:

Պետքարտուղար Բլինքենը վերջերս հավանություն տվեց հայկական չորս գյուղերը Ադրբեջանին փոխանցելու երկու կողմերի ձեռք բերած համաձայնությանը, նշելով, որ Մ. Նահանգները գոհ է գործընթացից, չնայած այն իր միջնորդական առաքելությունից դուրս է գտնվում: Հայաստանում Մ. Նահանգների դեսպանը նույնպես նշեց, որ Հայաստանը բաց է բոլոր նրանց առաջ, ովքեր պաշտպանում են խաղաղության գործընթացը, որը կարող է բարենպաստ լինել նաեւ Վաշինգտոնին, եթե նույնիսկ Մ. Նահանգները չէ միջնորդը:

Նման դիրքորոշումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը հավատացած է, որ անվտանգության երաշխիքներ ստանալու լավագույն տարբերակը Հայաստանի համար ետդարձ կատարելն է դեպի Ռուսաստան: Այս մասին RAND կորպորացիան էր վերջերս նշում իր հրատարակած մի հոդվածում:

Շահագրգիռ բոլոր կողմերն էլ հասկանում են, որ անվտանգության երաշխիքների բացակայությունը ստիպում է Հայաստանին միակողմանի զիջումներ կատարել, փոխանակ ներքին բարեփոխումների հարցեր լուծելու: Հայաստանն անընդհատ մի բան վերակազմակերպելու, վերանայելու պահանջն ունի, խուսափելու համար մի նոր պատերազմից: Եվ քանի այս իրականությունը հասկանալի է բոլորին, բոլորն էլ գործում են հօգուտ իրենց շահերի, առանց Հայաստանի հանդեպ որեւէ պարտավորվածություն հանձն առնելու կամ նույնիսկ օգնելու ցանկություն ցուցաբերելու:

ՍՈՒՐԵՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

79 տարի առաջ. 89-րդ  հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի հաղթական քոչարին

Հաջորդ գրառումը

Իրանն ու Հայ Առաքելական եկեղեցին տավուշյան շարժման համատեքստում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իրանն ու Հայ Առաքելական եկեղեցին տավուշյան շարժման համատեքստում

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական