Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գորշ գայլերը Շուշիում

11/03/2021
- Վերլուծություն, Քաղաքականություն

[202100802.jpg] [202100806.jpg] [202100808.jpg] [202100820.jpg] [202100804.jpg] [202100826.jpg]

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներըՙ Ռ.Թ.Էրդողանը եւ Ի.Ալիեւը շուտով կհրավիրվեն մեր պատմական Շուշի քաղաք, որտեղ Թուրքիայի աջ ծայրահեղական, ազգայնական շարժման ղեկավար, դոկտոր Դեւլեթ Բահչելին հիմնադրում է «Գորշ գայլերի» դպրոց: Նախագահները հրավիրված են մասնակցել շինության հիմնադրմանը:

Վերոհիշյալ կազմակերպությունը սերտորեն կապված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ – Milliet Hareket Partisi – MNP) հետ, որը հանդիսանում է աջ ծայրահեղական գաղափարախոսության կրող, ստեղծվել է 1969թ. գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից, դավանում է նաեւ պանթյուրքիզմի գաղափարախոսությունը: Այս կուսակցության տրամադրության տակ է հենց գտնվում «Գորշ գայլեր» երիտասարդական ռազմականացված կազմակերպությունը: Ա.Թյուրքեշի մահից հետո կուսակցության ղեկավար դարձավ Դեւլեթ Բահչելին, իսկ «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավարՙ Ահմեդ Յըլդըրըմը:

Չմոռանանք ընդգծել, որ ԱՇԿ-ն սերտ միության մեջ է Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ: Դպրոցը ունենալու է 9 դասասենյակ եւ կոչվելու է Ադրբեջանի օրհներգի հեղինակ, կոմպոզիտոր Ուղեյիր Հաջիբեյովի անունով:

Ինչպես նշեցի վերեւում, «Գորշ գայլեր» (Bozkurt) թուրքական աջ ազգայնամոլ կազմակերպությունը ստեղծվել է 1969թ. թուրքական բանակի գնդապետ (Կիպրոսում ծնված) Ալփարսլան Թյուրքեշի կողմից: Այդ կազմակերպության մարտիկները բազմիցս մեղադրվել են մի շարք սպանությունների, ահաբեկչական ակտերի, այդ թվում եւ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի սպանության փորձի մեջ (1981թ. մայիսի 13-ին): Հռոմի պապին գնդակահարողըՙ Մեհմեդ Ալի Աղջան «Գորշ գայլերի» ահաբեկիչ էր:

«Գորշ գայլերի» բնութագրական առանձնահատկությունների մեջ մտնում է բռնության ապավենը եւ զոհաբերության պաշտամունքը պայքարում:

Կազմակերպությանն անդամագրվելիս տրվում է հետեւյալ «իդեալիստի երդումը».

– Երդվում եմ Աստծով, ղուրանով, հայրենիքով եւ նրա դրոշով: Մեր հերոսները, փորձված զինվորները կարող են համոզված լինել մեր նվիրվածությանը Թուրքայի իդեալներին, երիտասարդությունը կշարունակի ձեր ճակատամարտը կոմունիզմի, կապիտալիզմի, ֆաշիզմի եւ իմպերիալիզմի բոլոր ձեւերի դեմ: Մենք կպայքարենք մինչեւ վերջին զինվորը, մինչեւ վերջին շունչը, մինչեւ արյան վերջին կաթիլը ազգայնական Թուրքիան պահպանելու համար, ընդհուպ Մեծ Թուրանի ստեղծումը: Թուրքիայի իդեալներին նվիրված երիտասարդությունը երբեք չի նահանջի, մենք կլինենք անդրդվելի, անսասան:

Մենք կհաղթե՛նք, մենք կհաղթե՛նք, մենք կհաղթե՛նք:

Աստված պահապան թյուրքերին, Աստված փառաբանի նրանց:

Ամեն:

«Գորշ գայլերը» Աբդուլլա Չատլիի ղեկավարությամբ ահաբեկչական ակտեր էին կազմակերպում հայերի, հույների դեմ, պայթեցրեցին 1915թ. ցեղասպանությանը նվիրված հուշարձանը Փարիզի արվարձանում 1984թ. մայիսի 3-ին:

Այդ կազմակերպությունը պաշտոնապես արգելված է Ֆրանսիայի տարածքում: Իմիջիայլոց, ժամանակին «Գորշ գայլերը» արգելված էին նաեւ Հեյդար Ալիեւի կողմից:

«Գորշ գայլերի» անդամ Ալփարսլան Չելիքը, 2015թ. նոյեմբերի 24-ին գնդակահարեց Սիրիայի Լաթաքիայի օդային տարածքում խոցված -24Մ ռուսական ինքնաթիռից ինքնանետիչով (կատապուլտ) դուրս նետված ռուս օդաչու Օլեգ Պեշկովին: -24Մ-ը խոցվել էր թուրքական ռազմա-օդային ուժերի F-16-ի կողմից, իսկ կատապուլտով դուրս նետված օդաչուն գնդակահարվեց դեռ օդում: Ընդ որում, 2-րդ օդաչուիՙ Կոնստանտին Մուրախտինի որոնման աշխատանքները կազմակերպելիս նույն «Գորշ գայլերը» խոցեցին եւս մեկ ռուսական ուղղաթիռ եւ գնդակահարեցին ծովային հետեւակ Ալեքսանդր Պոզինիչին:

Եվ այսպեսՙ ո՞վ է Ալփարսլան Չելիքը, որին թուրքական իշխանությունները ավելի ուշ ձերբակալեցին (ռուսներին մի փոքր հանգստացնելու համար), բայց ընդամենը ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

Ալփարսլանի հայրըՙ Ռամադան Չելիքը հանդիսանում է թուրքական ԱՇԿ ծայրահեղ աջ կուսակցության բարձրաստիճան գործիչ: Այդ կուսակցությունը 40 մանդատ ունի (550-ից) Թուրքիայի պառլամենտում:

Այս միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները մոտավորապես 9 ամիս տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի մեջ էին, սակայն 2016թ. հունիսին Էրդողանը պաշտոնական ներողություն խնդրեց նոյեմբերի 24-ի միջադեպի համար, եւ Կրեմլը «գրկաբաց» ընդունեց այդ ներողությունը: Հարաբերությունները սկսեցին սրընթաց տեմպով վերականգնվել:

Հարաբերությունները գնալով ջերմանում էին, սակայն թուրքը մնում է թուրք (ոմանք, այդ թվում եւ ռուսները, դեռ համոզված չէին դրանում) եւ 2016թ. դեկտեմբերի 19-ին ժամը 19:05-ին սիրիական «Շեյմս ալ-Ֆաթհ» եւ «Գորշ գայլեր» կազմակերպությունները համատեղ կազմակերպեցին Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Նրան գնդակահարեց 22 տարեկան թուրք ոստիկանըՙ Մերթ Ալթինթաշը, երբ դեսպանը ելույթ էր ունենում Անկարայի ցուցահանդեսներից մեկում (ժամանակակից արվեստի ցուցահանդեսում, ռուսական ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ), ընդ որում ահաբեկիչը չփորձեց փախչել, նա մնաց տեղում («Գորշ գայլերի» կրեդոյով) եւ ոչնչացվեց թուրքական հատուկ ջոկատայինների կողմից:

Պարզվեց, որ Ալթինթաշը կապված էր ինչպես «Գորշ գայլերի» (բոզքուրտ), այնպես էլ «Թուրքիստանի իսլամական կուսակցության» հետ:

Մի փոքր մեկնաբանություն էլ, որը իհարկե մեծ գաղտնիք չէ, համենայնդեպս ոչ ռուսական հետախուզության համարՙ «Գորշ գայլերը» սերտ կապված են եւ ակտիվ համագործակցում են Հաքան Ֆիդանի կողմից ղեկավարվող թուրքական ազգային հետախուզության (MIT)-ի հետ: Ավելին, կազմակերպության որոշ անդամներ զբաղեցնում են հետախուզության մի շարք կարեւոր պաշտոններ:

Կարծում եմ ընթերցողս այլ մեկնաբանությունների կարիք չունի եւ լիովին պատկերացնում է, թե ովքե՞ր են սովորելու Շուշի քաղաքի վերոհիշյալ դպրոցում, ինչո՞վ են զբաղվելու դպրոցի շրջանավարտները, ովքե՞ր են լինելու 1 թիրախները, ի՞նչ երդում են տալու այդ աշակերտները ամեն առավոտ «ուսուցչին» բարի լույս մաղթելուց հետո, ի՞նչ դրոշներ եւ լուսանկարներ են պատկերազարդելու դպրոցի պատերը եւ փոքրիկ թանգարանը, ովքեր են այցելելու այդ դպրոցը եւ դասախոսություններ կարդալու:

Պարոնայք խաղաղապահներ, լավ պաշտպանեք այդ դպրոցը, ապահովեք դրա անդորրը ու անխափան դասընթացները, գուցե եւ «շրջանավարտները» այլեւս չկրակեն օդաչուների եւ դեսպանների վրա: Այս «Գորշ գայլերի» կողքը հաճույքով կտեղավորեմ նաեւ Ռամիլ Սաֆարովին, 2004թ. փետրվարի 19-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարողին: Գորշ գայլ էր նա, թե՞ ինչ որ կենդանու արգանդից ծնված եւ հատուկ պատրաստված սեւ սատանա, միեւնույն էՙ 2012թ. օգոստոսի 31-ին ադրբեջանահունգարական կոռուպցիոն հարաբերությունների շնորհիվ ազատվեց բանտից, վերադարձավ Բաքու եւ դարձավ ազգային հերոս:

Իսկ իմ ժողովրդին մի խորհուրդՙ համախմբվե՛ք, արհեստավարժներին ետ բերեք, փնտրեք դաշնակիցներ եւ գործընկերներ, մանկապարտեզից պատրաստեք զինվորներ, եւ հիշեքՙ լինել-չլինելու պատերազմը դեռ առջեւում է… կամ էլ թողնենք ու ազգովին հեռանանք այս տարածաշրջանից:

Նկար 1. Քնքշա՜նք

Նկար 2. Դեւլեթ Բահչելի

Նկար 3. Ալփարսլան Չելիք

Նկար 4. Մերթ Ալթինթաշ

Նկար 5. Հռոմի Պապ Հովհաննես Պողոս եւ Մեհմեդ Ալի Աղջա

Նկար 6. Ռամիլ Սաֆարով

Նախորդ գրառումը

Խաղաղապահները Ադրբեջանի ԶՈՒ 6 ավտոշարասյուն են ուղեկցել Լաչինի միջանցքով

Հաջորդ գրառումը

Mir-19 հակակորոնավիրուսային դեղամիջոցը կարող է գրանցվել 2021 թվականին

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026
Հաջորդ գրառումը

Mir-19 հակակորոնավիրուսային դեղամիջոցը կարող է գրանցվել 2021 թվականին

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական