Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ապագայի» մասին.Ավետիք Իշխանյան

07/05/2021
- Վերլուծություն

«ԱՊԱԳԱՅԻ» ՄԱՍԻՆ
Քայլում եմ Երևանի փողոցներով և անընդհատ աչքիս առաջ են գալիս, արդեն նախընտրական քաղաքական  գովազդները։ Իշխող, ՔՊ  կուսակցության գովազդն   է «Կա ապագա, կա», շատ «խորիմաստ» կարգախոսը։ 
Այո՛, ամեն մարդ, հասարակություն, ազգ, ժողովուրդ, պետություն ունի ապագա։ Այդ ապագան կարող է լինել երջանիկ, մշուշոտ, դաժան և վերջապես՝ ողորմելի։ Ինչպես ամեն մարդ, ոչ թե պիտի դժգոհի բախտից, այլ ունենալով նպատակ, կերտի իր ապագան։ Բազմիցս քննարկում-սեմինարներ եմ անցկացրել Հայաստանի երիտասարդների հետ։

Նրանց հիմնական մասի նպատակը, ոչ թե իր բնագավառում հաջողությունների հասնելն է և բարձրակարգ մասնագետ դառնալը, այլ, այսպես կոչված «լավ  վարձատրվող աշխատանք» ունենալը։ Չունենալով անհատական մեծ նպատակներ և   դրան հասնելու  ջանքեր կիրառելու կամք, բավարարվում են, անկախ «մասնագիտական» դիպլոմից, որևէ յուղոտ դիրք , պաշտոն ունենալ, կամ ուղղակի, բառի բուն իմաստով ծառայող լինել։ Այսպիսի հասարակությունը չի կարող նաև ունենալ ազգային մեծ նպատակներ և խնդիր դնել դրանց հասնելու համար։Այդպիսի հասարակությունը, ազգը, ժողովուրդն, իհարկե նույնպես ունի ապագա։ Բայց, ինչպիսի՞ ապագա։Մեզ 1991թ․ հնարավորություն էր տրվել ունենալու անկախ պետություն։

Պետական այրերը պետք է իրենց առջև դնեին մեծ նպատակներ և ողջ ջանքերն ուղղեին այդ նպատակներն իրագործելու համար։ Եվ դրա առանցքը պետք է լիներ Արցախը։ Հայաստանի երեսուն տարիների վայրիվերումներով ընթացած քաղաքական կյանքն, այնուամենայնիվ որոշակի հույսեր էր տալիս, որ ի վերջո, կստեղծվի այդ նպատակի հայեցակարգ-մոդելը, քանի որ ունեինք Արցախի հիմնախնդիր։Իսկ առանց Արցախ, ապագան երբեք հուսալի չէր կարող լինել։ Միջազգային հանրության համար Հայաստանն, այսպես ասած միջազգային  սուբյեկտ էր, ոչ թե իր սփյուռքով, ցեղասպանության բարդույթով, առաջին քրիստոնյա ազգ լինելով, այլ միայն ու միայն արցախյան հաղթանակներով և աշխարհագրական դիրքով՝ նկատի ունեմ Սյունիքը։ 

2020թ․ կորցնելով Արցախը, Հայաստանը դադարեց միջազգային սուբյեկտ-պետություն լինելուց և դեռևս մեր միակ հաղթաթուղթը մնում է Սյունիքը, որի վրա նույնպես ամպեր են կուտակված։ Այո, Հայաստանը դեռևս ՄԱԿ-ի անդամ ճանաչված պետություն է, բայց իրականում տարածք։ Ի դեպ, դաշնակիցների մասին։ Դաշնակիցներ ունենում են կայացած, նպատակ ունեցող պետությունները, իսկ տարածքում ապրող ժողովուրդը դաշնակիցներ չի ունենում, այլ ընդամենը փնտրում է հովանավորներ։ Եվ Հայաստանում քաղաքական բանավեճերը, իբր լավ ու վատ դաշնակիցների մասին, շինծու են, անձնական՝ անկեղծ, թե թաքնված շահերից ելնելով, իսկ իրականում  խոսքն իրենց «համոզմամբ» «լավ» ու «վատ» հովանավորի մասին է։

Եվ այսօր, երբ տարբեր պետությունների ղեկավարներ, միջազգային կառույցներ խոսում են Արցախի կարգավիճակի, գերիների, ցեղասպանության մասին, ընդամենն իրենց շահերի համար օգտագործում են մեզ՝ հայերիս։ Իսկ մենք հորթի ուրախությամբ, կրկնում ենք այդ խոսքերը և մանրադիտակով նայում, թե ո՞ր երկիրն «այնպես իրեն չպահեց» ․․․Եվ սկսվում է «դավաճանեցին», կամ «փրկեցին» դատարկախոսությունները։ Մեզ թվում է, որ տարբեր երկրներ պետք է իրենց պետական, աշխարհաքաղաքական շահերը մի կողմ դնեն և շարժվեն միայն «հայասիրությամբ»։ Պատահական չի, որ մենք մեծարում ենք, օտար, այսպես կոչված, «հայասերներին»։ Եվ այդ երկրները, որպես «հայասեր», պետք է ապահովեն մեր անվտանգությունը, ներդրումներ անեն, իսկ մենք ռեստորաններում  ռաբիսի մելամաղձոտ հնչյունների տակ քեֆեր և հարսանիքներ անենք։

Բայց վերադառնանք ՔՊ կարգախոսին։ Այո , եթե դու քո առջև նպատակ չես դրել, կամ քո ողորմելի նպատակն «ընդամենը լավ ապրելն է» և քո կարծիքով՝ առանց Արցախ, գուցե նաև առանց Սյունիք, ապա, իհարկե, դու նույնպես ունես ապագա, այն է՝ ողորմելի ապագա։

Հ․Գ․ Կստեղծվի՞ արդյոք Հայաստանում նվիրյալ գործիչների այնպիսի քաղաքական միավորում, որ կունենա ոչ թե այսպես ասած տեսլական, այլ նպատակ՝ ստեղծելու ուժեղ, իրավական պետություն, իր պետական հստակ կառույցներով։ Իհարկե, եթե դեռևս ուշ չէ։

Ավետիք Իշխանյան

«Հրապարակ օրաթերթ»

Նախորդ գրառումը

Փոփոխություններ, բայց ոչ այս անգամ․ գիշերային արտահերթ նիստի հետքերով․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Տղերքին կապ են տվել, ասել՝ «դուք շրջափակման մեջ եք ընկել, հետ եկեք, կողքի դիրքերն արդեն նահանջել են».Հրապարակ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Տղերքին կապ են տվել, ասել՝ «դուք շրջափակման մեջ եք ընկել, հետ եկեք, կողքի դիրքերն արդեն նահանջել են».Հրապարակ

Լրահոս

Քրգործերը նոր չեն, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել. Գյումրու փոխքաղաքապետ

15/07/2026

Արդեն 9 ամիս է՝ կառավարում եմ, քրգործերը նոր չէ, որ հարուցված են, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից...

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026

Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս...

Մեր ուժը հայտարարել է, որ վերցնելու է մանդատները. իմ հարցով դեռ ժամանակ կա. Ավետիս Առաքելյան

15/07/2026

Մեր քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ այդ մասին...

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Ջերմաստիճանը կնվազի

15/07/2026

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև...

Որքա՞ն գումար կստանա Անգլիայի ֆուտբոլի հավաքականը հաղթելու դեպքում

15/07/2026

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է պարգևավճարների այն չափը, որը կստանա ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում։ The Guardian պարբերականի տեղեկություններով՝...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական