Նեթանյահուն մերժել է Թրամփի՝ Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իր կառավարությունը չի իրականացնի Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու նպատակով ԱՄՆ նախագահի առաջարկած ծրագիրը. հայտնում է The Times of Israel-ը։
Ըստ Բենիամին Նեթանյահուի՝ իսրայելական զորքերի դուրսբերումը տեղի չի ունենա, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը «իսկապես» զինաթափված չէ։
«Երբ ասում եմ, որ ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքը, նկատի ունեմ թե՛ ծանր, թե՛ թեթև սպառազինությունը՝ ընդհանրապես ցանկացած տեսակի զենք։ Մենք պահանջում ենք ՀԱՄԱՍ-ի իրական, այլ ոչ թե ձևական զինաթափում»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։
CNN-ի հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը հայտարարել է, որ խմբավորումը հավատարիմ է մնում Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» մշակած ճանապարհային քարտեզին։
ՀԱՄԱՍ-ը նաև նշում է, որ ծանր սպառազինության հանձնումը կլինի Իսրայելի կողմից «ագրեսիայի բոլոր ձևերը» դադարեցնելու և Գազայից իր զորքերը դուրս բերելու պայմանով։
