Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոփոխություններ, բայց ոչ այս անգամ․ գիշերային արտահերթ նիստի հետքերով․ «Ժողովուրդ»

07/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում կայացած գիշերային արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ Ինչպես հայտնի է, այս փաթեթի մեկ դրույթը՝ համամասնական ընտրակարգի անցնելը, արդեն ընդունվել էր խորհրդարանի կողմից եւ կկիրառվի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս մեծ փաթեթը ուղարկվել էր նաեւ Վենետիկի հանձնաժողով, եւ ապրիլի 22-ին իշխող ուժը ստացել էր նաեւ նրանց եզրակացությունը։ Սակայն նկատենք՝ երեկ ընդունված նախագծի դրույթներից որեւէ մեկը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի կիրառվելու։

Այսպիսով, ի՞նչ հիմնական փոփոխություններ են առաջարկվում։ Առաջին հերթին հեշտացվում է խորհրդարան մուտք գործելու կարգը կուսակցությունների համար, սակայն բարդանում է դաշինքների համար։ Այժմ գործող 5 տոկոսի փոխարեն կուսակցությունը կմտնի խորհրդարան նաեւ 4 տոկոսի պարագայում, այսինքն՝ շեմն իջեցվում է, իսկ, ահա, այժմ դաշինքների համար գործող 7 տոկոսի փոխարեն այլ կարգավորումներ են։ Եթե դաշինքը բաղկացած է երկու կուսակցությունից, ապա անցողիկ շեմը 8 տոկոս է, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս։ Նկատենք՝ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը հիմնականում հանդես են գալու դաշինքով, իսկ, ահա, իշխող ուժը չի բացառել հենց կուսակցությամբ մասնակցելու տարբերակը։


Այսպիսով, քանի որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքում եւ «Վերածնվող Հայաստան» -ՀՅԴ դաշինքում երկու ուժ է ներգրավված, ապա ստացվում է՝ նրանց համար անցողիկ շեմը կլինի 8 տոկոս, եթե այս օրենսգրքի դրույթները կիրառելի լինեին։ Այժմ գործող օրենքով Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը, իսկ նոր օրենքով՝ 42-րդ օրը: Եթե որեւէ կուսակցություն ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի 50 տոկոսը, ապա այդ կուսակցությունը ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որի արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս: Այժմ գործող օրենսգրքով 54 տոկոս է նախատեսված։ Մեկ այլ փոփոխություն է նախատեսված նաեւ մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքների պարագայում, եւ ամրագրվում է, որ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ»  թերթի՝ 07․05.21թ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սարգսյան եղբայրների փեսան ու գեներալ Միհրանի քեռորդին բիզնես գործընկերներ են եղել «հեղափոխությունից» հետո.ՀԵՏՔ

Հաջորդ գրառումը

«Ապագայի» մասին.Ավետիք Իշխանյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

«Ապագայի» մասին.Ավետիք Իշխանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական