Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ամբողջ խնդիրն անտերության մեջ է». պատերազմի ու սահմանային նոր իրավիճակի թողած հետքերի մասին

18/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եթե հաղթանակ տանեինք, կսկսեինք իրար գովել, լավը ներկյացնել, բայց մեր արածը պատերազմի պարտության հետ խամրեց, մենք էլ պարտվեցինք իշխանությունների հետ միասին… Մեր հյուրանոցում մարդիկ մոտ վաթսուն օր մնացին, այդ բոլոր օրերի օգտագործած գազի համար վճարեց պետությունը»- Azgonline.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչ Ժորա Ալեքսանյանը:

Նրա փոխանցմամբ` տեղի հյուրանոցային ոլորտհ պատերազմից հետո պարտքեր շատ ունի, վերանորոգման կարիք ունի, դիմել են կառավարությանը, բայց հույս չունեն: Նույնիսկ այցելուների հոսքն է նվազել, կապված սահմանային իրավիճակի հետ, որն էլ իր հերթին ավելի է խորացնում պարտքերը.

«Մի տասը-տասնհինգ հոգի օրերս Երևանից պիտի գային մեզ մոտ հանգստանալու,  բայց լսելով , որ Որոտանում թուրքերը խրամատներ են քանդել , չեկան: Հիմա որտե՞ղ խրամատներ չկան, Երևանում խրամատը ուրիշ ձև են ընկալում, Գորիսում ուրիշ ձև: Թուրքը վախից է խրամատ քանդում, մենք անհանգստանալու բան չունենք: Լրատվական միջոցների տարածած թե կեղծ, թե ճիշտ լուրերը իհարկե իրենց ազդեցությունը թողնում են, մարդիկ մտածում են խրամատի տեղը թնդանոթ է դրած ու չեն գալիս: Այս անտերությունը հիասթափեցնող ու հուսահատեցնող է: Ժողովուրդը հիասթափված է, զզված է, կարևոր չի ումից: Թուրքից այստեղ վախեցող չկա, ոչ մեկը այստեղ թուրքից չի վախենում, բայց վիճելի շատ հարցեր կան սահմանների հետ կապված, բայց անտերություն է, կառավարությունից մարդ չկա: Թուրքի գեներալը գալիս մեր չոբանի հետ սահման է որոշում, Անդրանիկ Քոչարյանը ասում էդա մեր գործը չի,  դա ԱԱԾ-ի գործն է: Ես հարյուր նման  հարց ունեմ իրենց տալու: Թուրքի մասին մենք չենք մտածում, թուրքն ո՞վ է որ, բայց որ անտեր ենք, դա փաստ է»-բացատրում է Ալեքսանյանը:

Նա նաև անդրադարձավ ՓաշինյանիՍյունիքում ունեցած խնդիրներին. «Ինձ հարցրին, թե ինչու  է քաղաքապետը կազմակերպում , որ Փաշինյանը Գորիս չմտնի. բացատրում եմ, որ Գորիսում երբեք թուրք չի եղել, չի ապրել, և քաղաքապետը գորիսցիների առաջ պատասխանատվություն ունի, նրանց  պատասխան է տալու: Գորիսի հոգսերը քաղաքի հոգսերի նման չեն: Եթե նորմալ պետություն է, իրականությունը պիտի իմանա, Գորիսը պատերազմի ընթացքում ինչ կարողացել և ինչքան կարողացել արել է, և շնորհակալության փոխարեն որոշ լրատվամիջոցներ մեզ կերան, մորթեցին, իշխանություններն էլ փորձեցին մեր քաղաքապետին բանտարկել, ինչ է  ճիշտն է խոսել: Մեր քաղաքապետը չէր կարող չխոսել, ժողովուրդը կմորթեր իրեն: Այստեղի ժողովուրդը առանձնահատուկ է, թե’ ծառայելու, և թե’ հայրենիքը պաշտպանելու առումով»:

«Հկ-ի միջոցով դիմել ենք Էկոնոմիկայի նախարարություն: Մոտ 400 մլն վարկ ունենք հյուրանոցներով վերցրած, սկսվեց համաճարակը, հետո պատերազմը: Վարկերը փակել չենք կարողանում: Գորիսում հյուրանոցային մոտ երկու հազար տեղ կա, բայց պատերազմի ժամանակ  Գորիսի ամբողջ ժողովուրդը Արցախից մոտ չորս- հինգ  հազար հոգի մարդ է  ընդունել: Հիմա հուսով ենք , որ դարձայալ հյուրանոցները կսկսեն աշխատել, և եկողներ կլինեն: Կարծես թե իշխանությունները իրենց սուտ լուրերով  ամեն ինչ անում են, որ հանգստացողները չգան»- հույս է հայտնում մեր բանախոսը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Эпиваккорона-ի ավելի քան 186 հազար չափաբաժին քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել ՌԴ-ում

Հաջորդ գրառումը

Կառավարությունն ասել է՝ թքած ունենք դատական ակտի վրա. Օնիկ Գասպարյանի փաստաբան․ News.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Կառավարությունն ասել է՝ թքած ունենք դատական ակտի վրա. Օնիկ Գասպարյանի փաստաբան․ News.am

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական