Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարչապետի, որոշ պատգամավորների, ԲՏԱ նախարարի մակարդակով հեգնանք եղավ պատասխանը, թե իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ոչ մի բանի կարիք չունեն

09/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանկության ընկերս օրերս ասում էր՝ կամաց-կամաց խելագարվում ես․․․ Վերջին 3 ամիսներին իմ հոգեվիճակի, թերևս, լավագույն բացատրությունն էր։ Իսկապես, խելագարվել կարելի է՝ ամեն օր գնալ Եռաբլուր ու տեսնել հերոս տղաների գերեզմանները, ամեն օր նրանց թվի ավելացումն ու գիտակցել, որ հնարավոր էր փրկել այդքան կյանքեր, պահել հսկայական հողեր։

Խելագարվելու բան է, երբ 2012-ից գլուխ եմ ջարդում հայկական սեփական տեղեկատվական և ՌԷՊ արբանյակ ունենալու համար։ 202մլն դոլար արժողությամբ այդ արբանյակի ծրագիրն այն ժամանակ հավանել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նույնիսկ ընթացք տվեց ծրագրին, բայց հետո թե ուր գնացին ծրագիրն ու փողը, անհայտ մնաց։

2018-ից հետո նույն առաջարկները ներկայացրի ՀՀ նոր կառավարությանը՝ պնդելով, որ Ադրբեջանն արդեն ունի 2 նման արբանյակ, որ մենք պարտավոր ենք պատրաստ լինել ռադիոէլեկտրոնային պատերազմների։ Վարչապետի, որոշ պատգամավորների, ԲՏԱ նախարարի մակարդակով հեգնանք եղավ պատասխանը, թե իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ոչ մի բանի կարիք չունեն։

2020թ․ հուլիսին ՀՀ Տավուշի մարզի վրա ադրբեջանական հարձակումից պարզ դարձավ, որ թշնամին ամիսներ անց Արցախի վրա է հարձակվելու և կիրառելու է նորագույն տեխնոլոգիաներ։ Հուլիսի 13-ին և 30-ին գրեցի այդ մասին, նշեցի, որ մենք իրավունք չունենք կուլ տալու թշնամու խայծը։ Կրկին զրո արձագանք, զրո մտահոգություն, զրո աշխատանք։

Իսկ ես ու մյուս փորձագետ գործընկերներս զգում էինք այդ գրողի տարած պատերազմի մոտալուտ հոտը։

Վերջին անգամ տեղեկատվական և ՌԷՊ արբանյակի անհրաժեշտության մասին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հետ խոսեցի 2020թ․ օգոստոսի կեսին։ Առաջարկեցի, խնդրեցի, որ գոնե վարձակալենք ավելի մատչելի՝ տարեկան մոտ 30-35մլն դոլարով արբանյակ, ինչը կօգնի՝ ավելի ապահով դարձնելու մեր օդային տարածությունը։ Նախարարին ներկայացրի այդ առումով Ադրբեջանի 10 տարվա աշխատանքը, դրա արդյունքները, որ մենք կանգնած ենք աղետաբեր պատերազմի շեմին։

Ստիպված եղա հերթական անգամ արբանյակի թեման բարձրացնել նաև ԲՏԱ նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ՝ 2020թ․ օգոստոսի 26-ին։ Իմ հրապարակային հարցի և պատասխանի տեսագրությունն էլ կա․ «Ունենալ մեկ ամբողջական արբանյակ՝ այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չի համարվում։ Պետք է տեսնել՝ դրանց հզորություններն իրացվելու են, թե ոչ»,-նախարարի հրապարակային պատասխանն էր:

Հակոբ Արշակյանը պնդում էր, թե իմ մատնանշած արբանյակները զբաղված են բացառապես հեռուստաալիքների սփռմամբ, մինչդեռ մենք ստեղծում ենք հեռախոսային հավելվածներ, մենք մշակում ենք ծրագրեր, մեզ կուպսատ արբանյակներ պետք չեն․․․

Որտե՞ղ են ձեր հավելվածները, սմարթֆոնների ստարտափներով պատերազմ էիք վարելո՞ւ, երբ թշնամին լայնորեն կիրառում էր իր դրոններն ու ՌԷՊ միջոցները։ Գոնե 1 անգամ նայեիք, թե ինչ էր անում Ադրբեջանը իր Azerspace 1 և Azerspace 2 արբանյակներով։ Գոնե մասնագետների հետ խորհրդակցեիք, հասկանայիք, որ բացի սոսկ տեղեկատվությունից, դրանք նաև այլ գործառույթներ ունեն։

Դուք իմ տեղը լինեք, չե՞ք խելագարվի՝ ամեն անգամ Եռաբլուրում նայելով հազարներով երիտասարդ տղաների թարմ շիրիմներին ու հասկանալով, որ ես ինքս կարող էի փրկել այդ մարդկանց, կարող էի թույլ չտալ այս ողբերգությունը։ Այսքան զոհերի պատասխանատվությունը ո՞վ է իր ուսերին կրում։ Ես ինքս ինձ չեմ ներում, որ չկարողացա լավ համոզել, պարտադրել, հասնել այս ողբերգության կանխմանը:

Տարածաշրջանային փորձագետ, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան  էջից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաստատվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք, մահացել է 18 վարակակիր

Հաջորդ գրառումը

Ամերիկացիների ավելի քան 50%-ը կարծում է, որ Թրամփը պետք է անհապաղ լքի պաշտոնը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դանդաղ անեսթեզիայի արդյունքում ի՞նչ կլինի Սյունիքի հետ… դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է

15/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը. Վահե Հովհաննիսյան

15/07/2025
Հրապարակախոսություն

Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. իրանագետ

15/07/2025
Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հաջորդ գրառումը

Ամերիկացիների ավելի քան 50%-ը կարծում է, որ Թրամփը պետք է անհապաղ լքի պաշտոնը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական