«Սրանցից կարելի է ամեն ինչ սպասել: Սրանք ունակ են ինչ-որ խաղաղության փաստաթղթի ստորագրման, որտեղ գաղտնի մասով կամ ակնակով Արցախը կներառեն հարևան երկրի ամբողջականության մեջ»,-«Հետընտրական Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:
Քաղաքական էլիտան ունի Հայաստանի փրկության վերջին փորձը կատարելու գիտակցումը: Մամիջանյանը վստահ է, որ նաև մեր հասարակությունը կունենա գիտակցում՝ ներկա-նախկին կեղծ թեզը մերժելու: Հայրենիքի փրկության շարժման պայքարը մեկնէ լինելու:
«Ես խնդրում եմ, որ մեր հասարակությունը ականջալուր լինի այն ազդակներին, ցայտուն ցուցիչներին, որոնք այսուհետև Փաշինյանի յուրքանչյուր հանդիպման, բանակցության ժամանակ ավելի ակնհայտ են լինելու:
Եթե մեզ հաջողվի ավելի պահանջատեր քաղաքացի ձևավորել, այս քննարկումները չեն լինի: Մեզ անհրաժեշտ են պահանջկոտ-պահանջատեր քաղաքացիներ:
Տեղի են ունենում կատաղի մարտեր անտեսանելի մարտադաշտում»,-ելույթն ավարտեց Հայկ Մամիջանյանը: