Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չորրորդ ուժը մեր ռեգիոնում ընդամենը խոպանչի է, ժամանակավոր դիվիդենտներ ստանալու համար. Ստեփան Դանիելյան

24/09/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը բացատրում է, թե ինչ է կատարվում.

– Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն Արեւմուտքին ասել է, որ Հայաստանին ուղղված իրենց ուղղորդումներում ավելի տեղին խորհուրդներ տան։

«Հակառակ դեպքում տարածաշրջանի իրականության հետ կապ չունեցող խորհուրդները եւ աջակցությունը խնդրի լուծման փոխարեն Հայաստանին ավելի շատ քաոս ու արցունքներ կբերեն”:- Այժմ Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։- Մի քանի օր առաջ Իրանի նախագահը Մահաբերին նույն բանն է ասել’ մի բերեք օտար ուժեր տարածաշրջան ու բացատրել, որ դա կարմիր գիծ է իրենց համար։- Ինչ է ասել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Մահաբերին. «Միացյալ Նահանգները կշարունակի իր անսասան աջակցությունը Հայաստանին, նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը» եւ մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցողով ու վերջ, ոչ մի քայլ դա կանխելու համար, անգամ չի դատապարտում գոնե խոսքով։ Ամերիկյան մամուլն էլ ըստ էության չի անդրադառնում Արցախի ողբերգությանը։Վատ հասկացողների համար բացեմ վերը ասվածների տողատակերը. Արցախով մեր ողբերգությունները չեն վերջանում, այլ սկսվում են, եթե Հայաստանը չփոխի իր քաղաքականությունն, իսկ դրա համար պետք է շտապ հեռացվի այս կառավարությունը։ ԱՄՆ-ն էլ պատրաստ չէ որեւէ քայլ կատարել օգնելու Հայաստանին եւ Հայաստանի իր խամաճիկ կառավարությանը։Նաեւ, ցույց տալու համար, որ այս ամենը կանխատեսելի էր, ավելացնեմ ուղիղ մեկ տարի առաջվա իմ նախազգուշացումը։_____Չորրորդ ուժի բացառման օրենքը____ 2021թ., Հոկտեմբերի 22 ___Շատերը չեն հասկանում, որ Հարավային Կովկասում կարող է լինել խաղաղություն միայն այն դեպքում, երբ լինի ուժերի ու շահերի բալանս Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ։ Չեն հասկանում նաեւ, որ եթե չորրորդ կողմն է մտնում տարածաշրջան, ապա խախտվում է ուժերի բալանսն, իսկ դա նշանակում է պատերազմի հավանականության մեծացում։Սակայն դա դեռ ոչինչ, չեն հասկանում ավելի կարեւոր ու վտանգավոր բան, որ եթե Հարավային Կովկասի միջին երեք երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում ռեգիոն, նրան որպես թշնամի են դիտարկում հարեւան մեծ երկրները միաժամանակ’ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխան հետեւանքներով հանդերձ։ Բացարձակապես կարեւոր էլ չի, թե տվյալ պահին ով է այդ չորրորդ կողմը։ Իսկ ինչու են չորրորդ ուժի հանդեպ այդպես զգայուն մյուս երեքը, որովհետեւ չորրորդն այստեղ չունի կենսական շահեր, նա ուղղակի փորձում է խախտել բալանսն, այսինքն սերմանել պատերազմ։ Ավելի պարզ ասեմ, չորրորդ ուժը մեր ռեգիոնում ընդամենը խոպանչի է, ժամանակավոր դիվիդենտներ ստանալու համար։ Խոպանչիներ են նաեւ նման տեսակետների պրոպագանդիստները։Վրաստանը մի անգամ դրա համար պատժվել է, Ադրբեջանը դրա համար մի օր պատժվելու է, բայց Հայաստանն ինչու է նման փորձ անում, այն էլ այն դեպքում, որ Հայաստանի տարածքային անվտանգությունն այսօր ապահովում են մեր սահմանների մոտ կուտակված իրանական զորամիավորումներն, այլ ոչ թե ԵՄ դիտորդները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի. ՀՀ ԱՆ

Հաջորդ գրառումը

Արցախի նկուղներում Մարինեի ու Շանթի 2-րդ երեխան է ծնվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի նկուղներում Մարինեի ու Շանթի 2-րդ երեխան է ծնվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական