Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Մշտադալար կաղնու» իրանական ուղղվածությունը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ  բանակցությունների առկախման պայմաններում ԱՄՆ-ը եւ Իսրայելը հունվարի 23-27-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Իսրայելում  եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, ինչն  ԱՄՆ-ի ու Իսրայելի  ամենաընդգրկուն ու խոշորածավալ  զորավարժությունն է։ «Մշտադալար կաղնի» խորագրով անցկացվող  լայնածավալ զորավարժության չհայտարարված ուղերձը, ըստ  «Al-Monitor»-ի, հետեւյալն է․ «Ուկրաինական պատերազմի ու չինական սպառնալիքների պատճառով ԱՄՆ տեսադաշտից  չի կարող վրիպել  Իրանի վտանգը»։ 

«Al-Monitor»-ը զորավարժությունների անցկացման առիթով   գրում է․ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին ձեռք բերված համաձայնագրին վերադառնալու նպատակով Վիեննայում ընթացող  բանակցությունների դադարեցման պայմաններում, երբ Իրանն իր ռազմական կարողություննեը բազմապատկելու նպատակով Ռուսաստանին է ապավինել, ԱՄՆ-ը եւ Իսրայելը մտադիր են անցկացնել  ամենախոշորածավալ համատեղ զորավարժությունը»։ 

Իրանագետ Գրիգոր Աառաքելյանի՝ առավել մանմասնությամբ ամբողջական հոդվածը կարող ենք կարդալ «Ազգ» թերթի՝ հունվարի 27-ի համարում։