2020 թվականի վերջի դրությամբ, Հայաստանի պետական պարտքը հասել էր 8 միլիարդ դոլարի: Այս թվի ¾ կազմում է արտաքին պարտքը։ Մեկ տարում պետական պարտքը աճել է 647 մլն դոլարով (աճի 58.5%-ը կազմել է ներքին պարտքը, 41.5%-ը` արտաքին)։ 2020 թ. արդյունքներով, պարտքը, ըստ ամենայնի, կկազմի ՀՆԱ-ի 64%։ Այնպես որ, իրավիճակն, ընդհանուր առմամբ զարգանում է այնպես, ինչպես և սպասվում էր անցած տարվա աշնան սկզբին։
2020 թ.-ին պետական բյուջեի ֆինանսավորումը պարտքից կազմել է շուրջ 700 մլն դոլար, 85% -ը` ներքին աղբյուրներից: Անցյալ պարտքերի վճարումները կազմել են շուրջ 330 մլն դոլար:
Կառավարության պարտքի 38.3%-ը արտահայտված է դոլարով, 24.4%-ը` դրամով, 23.0%-ը` SDR- ով, 10.9%-ը` եվրոյով: Մանրամասները՝ Հայաստանի ֆինանսների նախարարության 2020 թ. հաշվետվության մեջ։
Նկարում ներկայացված է պետական պարտքի մարման ժամանակացույցը: 2021-24 թթ. առկա պարտավորությունների գծով վճարումների ծավալը նախատեսվում է 350-500 միլիոն դոլարի չափով, վճարումների գագաթնակետը սպասվում է 2025 և 2029 թվականներին, երբ վճարումները կգերազանցեն 1 միլիարդ դոլարը:
Մամուլը գրել էր Ռուսաստանից և ԱՄՀ-ից նոր փոխառությունների մասին, սակայն տեղեկատվությունը դեռ հաստատված չէ:
Թարգմ․՝ Մելիքյան Զոյա