Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոխհատուցման գիտաժողով UCLA-ում մարտի 25-ին

24/03/2023
- 24 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) «The Promise» (Խոստում) հայագիտական ինստիտուտի (հիմնված 2022-ին) ցեղասպանության հետազոտությունների ծրագիրը, Լոյոլա Մերիմաունտ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավունքի եւ ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը, ինչպես նաեւ Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային «ՆԱԱՍՐ» ընկերակցությունը նախաձեռնել են UCLA-ի «Մոնգ» ուսումնական կենտրոնում մարտի 25-ին անցկացնել գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության օրերին թալանված գույքի փոխհատուցմանը: Պատմական այս առաջին գիտաժողովը տեղի է ունենալու «Մ. Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումից հետո ո՞րն է հաջորդ քայլը» խորագրի ներքո:

«Եթե յուրաքանչյուր ցեղասպանություն ունի իր սեփական առաձնահատկությունները եւ ապագա ճակատագիրը, ապա Հայոց ցեղասպանության պարագայում դա եղել է երկարամյա ժխտումը կամ ուրացումը Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների կողմից: Աշխարհասփյուռ հայության համար խիստ կարեւոր է եղել Առաջին համաշխարհային պատերազմի օրերին կրած աղետը կոչել իր իսկական անունով՝ Ցեղասպանություն բառով», նշել է այդ առթիվ «Promise»ի Ծրագրի տնօրեն Թաներ Աքչամը՝ ավելացնելով. «Այդ օրը մենք փորձելու ենք գտնել հետեւյալ հարցերի պատասխանը. «ի՞նչ հնարավորություններ կան ստեղծելու փոխհատուցում պահանջելու մի շարժում 2021-ին Բայդենի եւ Կոնգրեսի ընդունած ճանաչումից հետո: Դրա համար ինչպիսի՞ հնարավորություններ է ընձեռում մեզ Ամերիկայի օրենսդրական համակարգը: Կարո՞ղ է արդյոք հրեական «Հոլոքոսթի» փոխհատուցման շարժումը օրինակ ծառայել հայերին», եւայլն»:

Գիտաժողովի առաջին մասում խոսք է առնելու ԵՄ-ում Ամերիկայի նախկին (1993-96) դեսպան, այժմ պետքարտուղար Բլինքենի Հոլոքոսթի հարցերով հատուկ խորհրդական Սթյուարտ Էյզենշտատը, որ ներկայացնելու է Հոլոքոսթի փոխհատուցման շարժմանն առնչվող իր փորձառությունը: Այնուհետեւ քննարկվելու են թալանված գույքի վերաբերյալ անցյալի դատավճիռներն ու ներկայի իրավական դաշտի հնարավորությունները:
Գիտաժողովին, որի հովանավորողներն են «Promise» ինստիտուտը (UCLA), հայկական փաստաբանական ընկերակցությունը եւ Արարատ-Էսքիճյան թանգարանը, կարելի է մասնակցել առցանց՝ այցելելով bit.ly/whatsnext 03-25-23 կայքը:

Տեղեկությունը՝ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից:

Հ.Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհաքաղաքական փոփոխություններ ու սովորական թռիչք

Հաջորդ գրառումը

Թեհրանում 3+3 ձեւաչափով հանդիպման առաջարկություն

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Թեհրանում 3+3 ձեւաչափով հանդիպման առաջարկություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական