Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցուցահանդես, որ դասախոսների յուրօրինակ քննությունն է իրենց ուսանողների առջեւ

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի կենտրոնում վերաբացվեց «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» ցուցասրահը, որում կազմակերպած անդրանիկ ցուցահանդեսում ներկայացվում են  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչության եւ գծանկարչության ամբիոնի դասախոսների ստեղծագործությունները: Քսաներկու տարի առաջ հիմնված մշակութային այս օջախը գործում է Գեղարվեստի ակադեմիային կից, նրանում բազմիցս ցուցադրվել են թե՛ ուսանողները եւ թե՛ դասախոսները. հիշում եմ, անգամ, նրանում մեկ գործի ցուցադրություն, որը նույնպես մշակութային միջոցառման մի տեսակ է: Սրահը վերանորոգումից հետո դարձյալ կդառնա նորաստեղծ գործերի ներկայացման հարթակ, նաեւ՝ ապագա գեղարվեստագետների առաջին լուրջ քայլերը ցուցադրելու վայր: Այս ամենի կողքին ավանդույթ է ակադեմիայի դասախոսների գործերի համահավաք ցուցադրությունը, որը, ինչպես բնորոշեց Արամ Իսաբեկյանը, դասախոսների քննություն – հաշվետվությունն է իրենց ուսանողների առջեւ:

Ահա, այս կերպ, հանրության քննությանն իրենց գործերն են ներկայացրել տասնվեց նկարիչներ՝ Արամ Իսաբեկյանը, Էդվարդ Վարդանյանը, Փարավոն Միրզոյանը, Ժորա Հայրապետյանը, Գարիկ Մանուկյանը, Արթուր Հովհաննիսյանը, Մեխակ Էլբակյանը, Արսեն Ղազարյանը, Անդրեյ Շուգարովը, Սահակ Պողոսյանը, Մանե Մակյանը, Հայկ Աղաբեկյանը, Գագիկ Ղազարյանը, Հովսեփ Պապիկյանը, Սուրեն Սաֆարյանը, Հրանտ Հարությունյանը, Ազատ Պետրոսյանը, Հարություն Ավագյանը եւ Գրիգոր Գեղամյանը: Իրարից բացարձակապես տարբերվող նկարելաձեւեր, ոճական բազմազանություն՝ ակադեմիական նկարչությունից մինչեւ վերացական նկարչության բազմազան դրսեւորումներ, ճանաչելի, ընդգծված «ձեռագրակերպեր», միմյանցից ցցուն թեմատիկ անջատվածություն: Մի խորագրի ներքո ներկայացված գործերը հազիվ թե հնարավոր լինի ամբողջացնել: Բայց, չնայած ցուցադրված գործերի սակավությանը (հնարավոր չէ երկու՝ համեմատաբար փոքր սրահներում մեծաքանակ գեղարվեստական գործեր տեղադրել), կարելի է գոնե մոտավորապես բնութագրել այն արվեստային միտումներն ու նախասիրությունները, որոնք ունեն մեր նկարիչները հիմա: Թեեւ թեմաների տարբերությանը, սա մեր իրականության արտացոլանքն է, մտավորականի զգացմունքների եւ խոհածության ամբողջականությունը, կենցաղային պատկերներից մինչեւ բնության իրական եւ անիրական արտածումները, մասնատված մարդկային մարմնաձեւերի համադրումներից մինչեւ կանացի մերկ ձեւերի ակնարկ-նշմարումները՝ գունային բռնկուն ցայտումներով, Հայաստան աշխարհի վառ գույներով բնաշխարհի խորհրդապատկերից մինչեւ հոգնությունից ջլատված անձի պատկերը, հոգու փեղկերը՝ դարակաշարի նկարագրությամբ դիտողի առջեւ բացող խորհրդապատկերից մինչեւ թափանցիկ մշուշ դաշտանկար, ընդգծուն դեղինի վրա բացված խոշոր – սեւագլուխ արեւածաղիկներից մինչեւ հեթանոս հունչեր՝ կնոջ արթմնի երազներով եւ եթերներում թռիչքով…

Հեթանոս հունչերը Էդ. Վարդանյանինն են, մարդահայաց արեւածաղիկները՝ Սահակ Պողոսյանինը, հողմավար ծառը՝ Հարություն Ավագյանինը, բացուխուփ եղող դարակաշարը՝ Մանե Մակյանինը, տաք գունային ցողմամբ դաշտը՝ Գրիգոր Գեղամյանինը: Մարմնաձեւերը վերադասավորվել են Ազատ Պետրոսյանի կտավին, քսանամյա տարբերությամբ վրձնված իր երկու բնանկարներն է ներկայացրել Անդրել Շուգարովը, մեկը՝ ակադեմիական ճշգրտությամբ, մյուսը՝ վերացարկումից դեպի իրապաշտություն անցումներով: Արտաքին հանգստության ներքո թաքնված կենտրոնացած, թաքուն – լարված հայացք ունի Ա. Իսաբեկյանի «Որդուս դիմանկար»-ը: Սուրեն Սաֆարյանի «Դիմադրություն» խորագրված կտավը  հայաստանյան պաննո է, վառվռուն գունաբաշխմամբ եւ լեռ ու ձորի, երկինք – հողի պատկերով առավել՝ սիրո արտահայտություն. այդ սե՛րն է հենց ազգի դիմակայության գլխավոր զենքը: Մեխակ Էլբակյանի «Ծաղրածու»-ն մտքերս տանում է դեպի դեմիրճյանական «Քաջ Նազար»-ը: Զուր չէ՛ ծաղրածուի կերպարին երկակի անդրադարձն անգամ այս փոքր ցուցադրությունում: Մյուս կտավը՝ «Աղջիկը եւ ծաղրածուն», 2023-ին նկարել է Ա. Իսաբեկյանը: Ճշմարտությունը լսե՛ք ծաղրածուներից: Կա նաեւ այլ մեկնաբանություն. այդ ծաղրածուների ձեռքում են կառավարման ղեկերը: Խաչելության հավերժական թեման է արծարծում Արսեն Ղազարյանը, որի կողմից յուղաներկի գործածման տեխնիկան, իմ տպավորությամբ, նոր, սովորականից տարբերվող որակ է գեղանկարչության մեջ:

Երկար կանգ եմ առնում հոգնածությունը մարմնավորող մարդու պատկերի առջեւ: Գագիկ Ղազարյանի կտավը կվերանվանեի եւս մի «Խաչելություն» կամ թե՝ «Ճիտին պարտքը». անձնական հոգնություն չէ. մաշված կռները, կորացած մեջքը մեր օրերի մեջ ճի՞չ է, թե՞ հուսաբեկություն:

Նախատեսվում է այսուհետեւ «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան»  ցուցասրահում նման «հաշվետու» ցուցահանդեսներ բացել մի քանի ամիսը մեկ՝ այսպիսով դասախոսներին դրդելով կենտրոնանալու ոչ միայն մանկավարժական գործունեության վրա, այլ նաեւ՝ ակտիվորեն ստեղծագործելու:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կորցրել եմ դիպլոմս

Հաջորդ գրառումը

Հայրենի հողի զորությունը

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Հայրենի հողի զորությունը

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական