Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ցեղասպանությունների ժխտումը 21-րդ դարում»

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետրոս Տեր-Մաթոսյանի նոր հատորը

Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցի առթիվ, Նեբրասկա համալսարանի հրատարակչությունը (UNP) տեղեկացնում է, որ լույս է ընծայել Նեբրասկա-Լինկոլն համալսարանի (UNL) պատմության ֆակուլտետի Միջին Արեւելքի արդի պատմության ամբիոնի վարիչի տեղակալ, Հրեական ուսումնասիրությունների Հայմեն Ռոզենբերգի անվան պրոֆ. Պետրոս Տեր-Մաթոսյանի խմբագրած «Ցեղասպանությունների ժխտումը 21-րդ դարում» (Denial of Genocide in the Twenty-First Century) վերնագրով նոր հատորը, որն առաջին անգամ ժխտման անցյալի եւ արդի ժամանակների ցեղասպանությունների ամենավայրագ մեթոդները քննարկում է համեմատական, միջէթնիկական տեսանկյունից:

Պատմության ընթացքում կատարված բոլոր ցեղասպանություններն էլ ժխտվել են այս կամ այն պետության կամ ոչ-պետական դերակատարների, շատ անգամ՝ այսպես կոչված «արհեստավարժ» կամ կեղծ պատմաբանների կողմից: 21-րդ դարում ժխտումը հին մեթոդներին գումարել է նաեւ նոր մարտավարություններ, որոնց թվում են քանակի (թվերի) եւ իրավական սահմանումների վերաբերյալ վիճարկումները, զոհին մեղադրելը, ռազմատենչ սպառնալիքները եւ ապատեղեկատվության տարածումը: Բռնատիրական կառավարությունների եւ քաղաքական կուսակցությունների կողմից սոցցանցերի միջոցով ապատեղեկատվությունը դարձել է առօրյա կյանքի անբաժանելի մասը: Ներկա հատորը ի մի է բերում տարբեր մշակույթների տեր ցեղասպանագետների մի ամբողջ հույլ, որոնք քննարկում են հայոց Մեծ Եղեռնը, Հոլոքոսթը, ինչպես նաեւ Բոսնիայի, Կամբոջիայի, Ռուանդայի, Սիրիայի եւ Գուատեմալայի ցեղասպանությունները:

Հատորում Մաթոսյանի առաջաբանից բացի գրություններ ունեն Robert K. Hitchcock-ը (Ամերիկացի բնիկ հնդկացիների բնաջնջման մասին), Talin Suciyan-ը (Գերազանցության գործոնը Հայոց ցեղասպանության մեջ), Nare A. Mamigonian-ը (Հայոց ցեղասպանության ժխտումը եւ ամերիկյան դատարանները), Eldad Ben Aharon-ը (Հայոց ցեղասպանության բանաձեւը 2009-2021 թվերի Նաթանյահուի իշխանության ժամանակ), Gerald J. Steinacher-ը (Շոայի ժխտումը 21-րդ դարում), Ben Kiernan-ը (Խուսափում Խմեր Ռուժի ցեղասպանությունը ճանաչելուց), Samuel Totten-ը (Գուատեմալայի ցեղասպանության ժխտումը, 1981-2020 թթ.), Jelena Suboterc-ը (Բոսնիայի ցեղասպանության ժխտումը), Roland Moerland-ը (Թութսիների ցեղասպանության ժխտումը), Uğur Ümit Üngör-ը եւ Annsar Shahhoud-ը (Պատմողական առճակատում: Ասադի վարչակազմի ժխտումները) եւ Israel W. Charni-ն (Վերջաբան: Իրականության ժխտումները):
Պետրոս Տեր-Մաթոսյանը նախկինում եղել է Հայագիտական Ուսումնասիրությունների ընկերության (SAS) նախագահը: Հեղինակ, համահեղինակ եւ խմբագիր է վեց հատորների, որոնցից վերջինը Ստենֆորդ համալսարանի հրատարակչատան 2022-ին լույս ընծայած «Ադանայի սարսափները» գիրքն է:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ցեղասպանության դարերը» վերահրատարակվել է 5-րդ անգամ

Հաջորդ գրառումը

Ապրող եւ ապրեցնող գույներ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ապրող եւ ապրեցնող գույներ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական