Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նշվեց Ֆադեյ Սարգսյանի մեկդարյա հոբելյանը

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը կազմակերպել էր ականավոր պետական գործիչ, գիտնական, ՀԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանակիր Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակին նվիրված երեկո:

Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությունն ու ողջույնի խոսքը՝ ի նշան Առաքելական Սուրբ եկեղեցու արժանավոր զավակի գնահատաաարժան վաստակի:

Սրբազան հայրն իր խոսքում ընդգծեց Ֆադեյ Սարգսյանի՝ խոնարհ ու անկեղծ  նկարագրով հայորդու երկարամյա գործունեությունը հայրենական, գիտական եւ հոգեւոր կյանքում. «Նա իր պապից՝ Տեր Թադեոս քահանայից, ժառանգել էր սուրբ եկեղեցու եւ ազգային հոգեւոր արժեքների հանդեպ մեծ սեր: Իր ստանձնած պատասխանատու պաշտոններում, ի հեճուկս ժամանակի հակառակաթեիստական հասարակարգի՝ եկեղեցու հանդեպ որդեգրած քաղաքականությանը, նա իր հոգու պարտքն էր համարում առանձնահատուկ հոգածությամբ օժանդակել սուրբ եկեղեցու առաքելության իրագործմանը»,- նշեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու հավաստիացրեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շատ բարձր են գնահատում նաեւ Ֆադեյ Սարգսյանի՝ Մայր եկեղեցու նվիրյալ զավակի հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ գործունեությունը:

Գեներալ-մայոր, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  ակադեմիկոս, մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների անդամ Ֆադեյ Սարգսյանի գործունեությանը հուշ-երեկոյի ընթացքում անդրադարձավ նաեւ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը:

«Արդյո՞ք չենք ապրում մեր պատմության ամենաողբերգական օրերը, երբ պատշաճ գնահատական չենք տալիս պատմությանը, չենք գնահատում ազգի մեծերին: «Ձնհալի» ժամանակաշրջանի մասին խոսելիս անդրադառնում ենք միայն մշակույթի ոլորտին, սակայն «ձնհալն» սկսվեց տնտեսության եւ գիտության մեջ արմատական փոփոխություններով. ժամանակի մարդիկ, այդ թվում նաեւ Ֆադեյ Սարգսյանը, տաղանդներ էին»,- իր խոսքում նշեց Ռուբեն Միրզախանյանն ու փաստերով, տվյալներով անդրադարձավ Ֆադեյ Սարգսյանի գործունեությանը՝ հանուն Հայաստանի պետական շահի, գիտության զարգացման, հայրենիքի բարօրության:
Պրոֆեսոր Միրզախանյանը նկատում է՝ թեեւ մի շարք հանգամանքներով պայմանավորված Ֆադեյ Սարգսյանի գործունեության վերաբերյալ կարեւոր դրվագներ չեն ասվում եւ չեն գրվում, սակայն նրա գործունեությունը համակ նվիրում էր պետությանը. բացառիկ կամային էր եւ հայրենասեր: Նա հիշեց եւ հիշեցրեց ժամանակաշրջանը, երբ ամեն տարի բացվում էր 70-80 միջնակարգ դպրոց, իսկ գիտական կենտրոնների թիվը տասնապատկվում էր. դրանում մեծ էր Ֆադեյ Սարգսյանի դերը:

Ֆադեյ Սարգսյանին էր վիճակված հիրավի մի ամբողջ պետության գործառույթ իրականացնել: Նրա բարձր հեղինակությունը շատ փակ դռներ է բացել, շատ կարծր սրտեր մեղմացրել: Նա գնահատված գործիչ էր նաեւ հոգեւոր դասի համար, արժանացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի:

Ֆադեյ Սարգսյանի  հոբելյանին ներկայացված էին նաեւ նրա հոդվածների եւ հուշերի ժողովածուները, որոնք ընթերցելու եւ վերընթերցելու հնարավորություն ունեցան երեկոյի մասնակիցները:

Երեկոյի ընթացքում Ֆադեյ Սարգսյանի՝ ականավոր պետական գործչի, գիտնականի մասին իրենց խոսքն հղեցին նաեւ «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության տնօրեն, Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ Էդուարդ Ղազարյանն ու Սամվել Շուքուրյանը:

Դավիթ Դովլաթյանի դիզայնով Ֆրանսիական «Քարթր» տպագրատանը Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակին նվիրված նամականիշեր են թողարկվել՝ տասը հազար օրինակով: Նամակնիշերը փոխանցվեցին Ֆադեյ Սարգսյանի թոռանը:

Տարին կարող էր լինել Ֆադեյ Սարգսյանական, կարող էին միջազգային գիտաժողովներ, մեծարման հուշ-երեկոներ կազմակերպվել պետական մակարդակով: Թեքեյան մշակութային միությունն այդ բացը լրացնելու, նաեւ իր կողմից արժանին մատուցելու համար էր իր հարկի տակ համախմբել ազգային կուռ մտածողությամբ ու պետական շահի գիտակցմամբ մարդկանց, որոնց համար Ֆադեյ Սարգսյանը եղել ու միշտ մնալու է Հայաստանի Հանրապետության կայացման գործում մեծ ավանդ ունեցող գործիչ:

Ցավոք, մեզանում արմատներ է գցել ազգի նվիրյալներին, պետության կայացման գործում մեծ ներդրում ունեցող գործիչներին մոռանալու, անտեսելու արատավոր վարքագիծը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀԹՄՄ լրատվական կենտրոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ուսումնասիրվում է ռենտգենյան ճառագայթների վարքը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ուսումնասիրվում է ռենտգենյան ճառագայթների վարքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական