Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր «Բարի լույսի» փոխարեն էկրանից  «բարի առավոտ» ասող հաղորդավարը հա՞յ է

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային արժեքների ոչնչացման գլոբալիստական եւ այլ ծրագրերի երեւի կարեւոր ուղղություններից մեկը տարբեր միջոցներով ազգային լեզվամտածողության ու տվյալ ազգի լեզվի կառուցվածքի խարխլում-փոփոխումն է: Սովորաբար տեւական եւ աչքի չզարնող այդ սեւ գործն ի վերջո հաջողությամբ կարող է պսակվել, երբ մանավանդ տվյալ ազգային հանրությունն ինքը պատրաստակամ, անզգուշորեն վազում է դեպի լարած թակարդը: Ու միայն զգոնությունն ու այդ գործընթացին գիտակցված դիմադրությունն է, որ պետք է օգնի չդառնալ սեփական այս եւ այլ արժեքներից «ազատված», ազգային առումով անդեմ ու հեշտ կառավարելի զանգված:

Եվ ահա միացնում ես հեռուստացույցն ու մեկ էլ տեսար՝ լեզվական ի՜նչ անհեթեթություններ ասես չեն թափվում գլխիդ՝ զարմացնելով ու զայրացնելով, եւ էլ շարունակությունը չես էլ ուզում լսել:

Թվում է՝ ի՜նչ մի խնդիր է, երբ կապույտ էկրանից մեկը մեր սովորական ԲԱՐԻ ԼՈՒՅՍԻ փոխարեն լուրջ-լուրջ ասում է՝ «բարի առավոտ»: Սրանից մեկ տասնամյակ առաջ այս հարցում քննադատեցինք մի հեռուստատեսության, պարզվեց՝ ձեռքս «թեթեւ» էր, այդ անհասկանալի նորամուծությունը շուտով նոր հասցեներ գտավ: Վերջերս Հանրային հեռուստատեսության լուրերի առավոտյան թողարկումն էլ թեկուզ ոչ միշտ, բայց նաեւ ոչ հազվադեպ սկսվում է հաղորդավարի այդ՝ չգիտես որ խելոքի թելադրած կամ պահանջած խորթ արտահայտությամբ: Եվ ուզում ես հարցնել՝ հայեր, ձեզ ի՞նչ եղավ, ինչո՞վ չբավարարեց մեր հազարամյա «բարի լույսը» կամ ինչո՞վ է դրանից առավել այդ հորինված «բարի առավոտը»: Եթե պատճառն այն է, որ համարում եք՝ բարիլույսի ժամն անցել է, ի՞նչ խնդիր է, գոնե ասեք բարի օր:

Անգլիացին ու ամերիկացին, գերմանացին, վրացին, հավանաբար նաեւ այլ ազգեր, այո, ասում են «բարի առավոտ»: Ֆրանսիացին ու իտալացին էլ, օրինակ, կարծեմ դա էլ չունեն, ուղղակի «բարի օր» են ասում: Իսկ հայերս առավոտ իրար հանդիպելիս անտարակույս ասել եւ ասում ենք՝ բարի լո՜ւյս: Մտածողության, տարբեր ազգերի լեզվամտածողության ու լեզուների կառուցվածքի պարզ տարբերությունից է: Ինչն իր դրսեւորումներն ունի նաեւ շատ ու շատ այլ բառերում ու արտահայտություններում, դրանց կառուցման, կապակցման, թեքման ձեւերում: Նման արհեստական փոփոխությունները, աննկատ կուտակվելով, կարող են ժամանակի ընթացքում խարխլել, ձեւախեղել անգամ ամենակուռ լեզվաշենքը…

Իսկ մեր «բարի լույսը» իմաստով շատ ավելի ընդգրկուն ու խորն է: Եթե «բարի առավոտը» հիմնականում օրվա որոշակի հատվածի, թեկուզ բարի սկզբի  կարեւորում-արժեւորումն է, ապա «բարի լույսը» այդ սկիզբը պայմանավորող ամենակարեւորի՝ կյանքի աղբյուր աստվածային լույսի գոհաբանումն ու մեր փոխադարձ աչքալուսանք-մաղթանքն է: Լույսի, որը ոչ թե ընդամենը ֆիզիկական տեսանելիություն է նշանակում, այլ նաեւ մտքի ու հոգու լույս, նաեւ հույս, կյանքի խոստում ու կյանքն ինքը: Պայծառ ու կենսատու ամեն ոք եւ ամեն բան:

Հայի՛ համար: Հայորոշո՛ղ մեր «բարի լույսը»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ է արել ու ինչ քայլեր է նախապատրաստում «Ազատագրական շարժումը»

Հաջորդ գրառումը

Վրնյաչկա Բանյայի հայերի մեկ դարը

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Վրնյաչկա Բանյայի հայերի մեկ դարը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական