Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական «գուգիզմի» նուրբ ուրվագծերը

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ իմ վաղեմի ընկերը, որն այցելել էր Լեհաստանում գտնվող Պյաստովյան ամրոցը, հիացած պատմում էր մի յուրահատուկ ցուցադրության մասին, անմիջապես  պարզ դարձավ, որ խոսքը ռեժիսոր, օպերատոր, նկարիչ Գուրգեն Գադաչիկի մասին է: Մյուս մասնագիտությունների շարքում իր կոչումը գտնելով նաեւ մետաղագրության մեջ, եւ գեղարվեստում բազմազան «իզմերից» չտարբերվելու համար, նա հենց սկզբից իր արվեստը կատակով անվանեց «գուգիզմ», դարձավ դրա հիմնադիրը եւ, եթե ոչ միակ, ապա հարկավ դրա սակավաթիվ ներկայացուցիչներից մեկը:

Գեղարվեստը մշտապես գրավել է Գուրգենին: Որպես ռեժիսոր, որը գործ ունի բազմաթիվ մարդկանց հետ, նա միշտ մի փոքր նախանձում էր նկարիչներին, որոնք որեւէ արվեստի գործ ստեղծելիս միշտ մնում են առանձնության մեջ, իրենց մտքերի եւ հույզերի հետ միայնակ: Այդպես, ծանր 90-ականներին մետաղի միջոցով Գուրգենը սկսեց հորինել  եւ ստեղծել իր աշխարհը: Զոդիչ, նրբունելի եւ մետաղ՝ թերեւս ահա այն ամենը, ինչն օգտագործվում էր նրա աշխատանքներում: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ անսահման ստեղծագործ մոտեցման մասին, որը գլխավոր դերն էր խաղում նկարների եւ արձանիկների ստեղծման մեջ, որոնք արտահայտչականության նվազագույն միջոցներով կարողանում են փոխանցել հերոսների տրամադրությունը, զգացմունքներն ու բնավորությունը: Նրբագեղ, փխրուն, բարակ գծով կերտված այդ կերպարները դառնում են բուռն կրքերի, վեհ գաղափարների եւ բարոյական անսասան հիմքերի կրողներ:

Նկարչի աշխատանքների թեմատիկան ընդգրկուն է՝ քաղաքական եւ սոցիալական այլաբանություններից մինչեւ հայտնի մարդկանց դիմանկարներ: Դիմանկարների շարքը ներառում է Կոմիտասին, Շառլ Ազնավուրին, Լեոնիդ Ենգիբարյանին, Օհան Դուրյանին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Յուրի Բաշմետին: Այս կերպարների շարքն անվերջ է, սակայն Գուրգեն Գադաչիկը նաեւ ստեղծագործում է իր գործունեության բոլոր շերտերում առկա մի թեմատիկայով, որի նկատմամբ վարպետը առանձնահատուկ համակրանք է տածում: Դա թատրոնն է, որը արտացոլվում է նկարչի ստեղծագործություններում՝ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի խորհրդանշանից մինչեւ հայ մեծ դերասաններ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի եւ այլոց դիմանկարներն ու արձանիկները: 

Թատրոնը, թերեւս, կյանքի այն ոլորտն է, որին Գուրգեն Գադաչիկը նվիրել է իր կյանքը: 1988 թվականին Գուրգենը Հայաստանի հեռուստաընկերության ծրագրերի նախկին տնօրեն Վարուժան Հակոբյանի հետ դիմեց Թատերական գործիչների միության այդ ժամանակվա նախագահ Հրաչյա Ղափլանյանին՝ տեսակենտրոն կազմակերպելու խնդրանքով: Պետք է նշել, որ Ղափլանյանը զարմանալի հնարավորությունների տեր մարդ էր եւ ղեկավարի լավ հոտառություն ուներ: Նա գիտեր, որ տեսակենտրոնից վնաս չկա, իսկ օգուտ՝ որքան ուզես: Նա, որ կյանքի էր կոչել Երեւանի դրամատիկական թատրոնը, բոլորից լավ գիտեր, որ դերասանի կյանքը բեմում եւ նրա դերերը ակնթարթային են եւ անցողիկ: Դեռ ոչ մի դերասան չի կարողացել նույնությամբ կրկնել իր խաղացած դերը: Նա հասկանում էր, որ տեսակենտրոնի ստեղծումը հնարավորություն կտար անմահացնելու Հայաստանի տարբեր թատրոնների բեմադրությունների յուրահատուկ նյութերը: 80-ականների վերջին քանդվում էր հին պետությունը եւ ստեղծվում էր նորը: Թատերական գործիչների միությունում ստեղծվում էր մի վայր, որտեղ դարակներում տարիներ անց տեղ էին գտնելու բեմադրություններն ու դրանց ստեղծման ընթացքն ամփոփող տեսագրությունները, վավերագրական ֆիլմեր դերասանների  մասին, որոնք կարող էին թատերական ինստիտուտի ուսանողների համար ուսումնական հրաշալի նյութ դառնալ: Բեմադրությունը նկարելը բարդ գործ է: Դրա համար հատուկ կրթություն է անհրաժեշտ: Դրամատուրգիայի եւ ռեժիսուրայի բավարար գիտելիքներ են անհրաժեշտ: Գուրգեն Գադաչիկը տիրապետում էր այդ գիտելիքներին, հասկանում էր թատրոնի լեզուն, կարողանում էր ճիշտ հաղորդակցվել դերասանների հետ: «Մհեր Մկրտչյան. վերջին դեր…», «Սոս Սարգսյան, Շարունակություն», «Վլադիմիր Մսրյան.Կյանք առանց սկզբի եւ վերջի», «Օհան Դուրյան. Երաժշտության դասեր». Մաեստրո Դուրյանը վարպետության դաս էր անցկացնում: Նա դիրիժորություն էր անում եւ այդ ամենը նկարահանում էին: Իմիջիայլոց, Մհեր Մկրտչյանի վերջին դերը եղել է «Հացթուխի կինը» ներկայացման մեջ. բեմադրությունը ամբողջապես անմահացրեց Գուրգեն Գադաչիկը: Այժմ ռեժիսորի բոլոր տեսագրությունները թվայնացված են եւ գտնվում են իր անձնական արխիվում՝ Լեհաստանում: Դրանց թիվը գերազանցում է 300-ը: 

Հայաստանի համար արտասովոր ազգանունով ռեժիսորի եւ նկարչի նախնիները լեհեր են: Նրա պապը, Յոսեֆ Գադաչիկը, տասնյակ հազարավոր լեհերի հետ արտաքսվել էր Կովկաս եւ հաստատվել Սպիտակ քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Մեծ Պարնի գյուղում: Այդպես, Հայաստանը դարձել էր նրա երկրորդ հայրենիքը: Յոսեֆը բուժակ էր եւ օգնություն էր ցուցաբերում բոլոր կարիքավորներին: Գուրգենի հայրը, Ստանիսլավ Գադաչիկը, վերապրել է Սպիտակի երկրաշարժը եւ վերականգնել Լենինականը: Գուրգենի մայրը հայ էր: Մայրը՝ Նվարդ Բաղդասարյանը, Երեւանում Ավետիք Իսահակյանի եւ Եղիշե Չարենցի թանգարանների հիմնադիրն էր: Գուրգենը ծնվել, ապրել եւ աշխատել է Հայաստանում: Աշխատում էր սիրով, հաճույքով, միշտ անում էր այն, ինչ իրեն հոգեհարազատ էր: 90-ականների կեսերին, երբ նրա «գուգիզմը» ծաղկում էր, իսկ տեսակենտրոնի դարակները համալրվում էին նոր նյութերով, ես հարցրի Գուրգենին, թե արդյոք երբեւէ կպատահի՞, որ ինքը տեղափոխվի իր նախնիների հայրենիք եւ այնտեղ ապրի:  «Իմ արմատները ե՛ւ այստեղ են, ե՛ւ այնտեղ,- պատասխանեց Գուրգենը,- Հայաստանում այնքան բան եմ արել արդեն, որ պարզապես չեմ կարող թողնել ամենը եւ այլ վայրում զրոյից սկսել կյանքս: 

Ինչքան էլ վստահ լինի մարդն իր խոսքերում, շատ դեպքերում կյանքն այլ կերպ է դասավորվում, եւ դրա հետ չես վիճի: Աստծո գծած ճանապարհները անքննելի են: Արդեն 10 տարի է Գուրգենը ապրում է հարմարավետ լեհական քաղաքում՝ Ռացիբուժում, որտեղ տեղի տեսարժան վայրերի շարքում տեղ են գտել նաեւ կերպարվեստի նոր ուղղության՝ «գուգիզմի» նմուշները, որոնք չորս տարի զարդարել են հինավուրց Պյաստովյան ամրոցի (այժմ գործում է որպես մշակույթի կենտրոն) պատերը:  

Ինչ վերաբերում է տեսանյութերին, դրանք Գուրգենի հավաքածուի անկրկնելի գանձերն են եւ սպասում են այն ժամին, երբ որեւէ մեկը պրոֆեսիոնալ կերպով կհետաքրքրվի այդ յուրահատուկ նյութերով: Գուրգենը առաջվա նման նկարահանում է, սակայն արդեն իր իսկ ընտանեկան արխիվի համար, իր երեխաների եւ թոռների համար, որոնցով հպարտանում է: Առաջվա պես արվեստի մեջ չի կարողանում տանել վուլգարը եւ կոպիտը. համոզված է, որ  մարդկանց մեջ պետք է զարգացնել հոգեւորը, չի ընդունում ցուցադրական ոչ մի բան, որն այժմ շատ տարածված է, եւ պարզապես վայելում է կյանքի պարգեւած ամեն օրը: Չէ՞ որ այլ կերպ նա չի կարող:

ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Ռուս. թարգմանեց  ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայից» հեռանալու պատճառի մասին. News.am

Հաջորդ գրառումը

Թող ջուրը կյանք բերի ազգին, լեռներին, Վարդավա՜ռ…

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Թող ջուրը կյանք բերի ազգին, լեռներին, Վարդավա՜ռ…

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական