Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոմանդան Զատիկ Խանզադյան

ԱԶԳ
25/04/2025
- 25 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
57
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» (վերատպություն, 2025 թ.)

 Հին քարտեզները, աշխարհագրական բնույթի պատմական աշխատությունները եւ այլ գրավոր սկզբնաղբյուրները՝ որպես անցյալի անմիջական վկայություններ, պատմական հետազոտություններում եւ կեղծարարությունների դեմ տեղեկատվական պայքարում յուրահատուկ արժեք են ներկայացնում:

Մեր օրերում անչափ կարեւորվում է գրադարաններից, արխիվներից եւ մասնավոր հավաքածուներից անհրաժեշտ «քարտեզագրական նյութի» հայտնաբերումն ու նկարագրումը: Օբյեկտիվորեն, պատմական սկզբնաղբյուրի տեսքով մեզ է հասել քարտեզագրական հարուստ ժառանգություն: Ի դեպ, այդ առումով քիչ երկրներ կարող են հպարտանալ եւ համեմատվել մեզ հետ:

Հայաստանի հին քարտեզներին վերաբերող մեզ հայտնի առաջին հավաքածուն «Զեկույց Հայաստանի աշխարհագրական միասնության մասին, Պատմական ատլաս»-ը հրատարակվել է 1920 թվականին ֆրանսահայ մեծանուն աշխարհագետ-քարտեզագիր Զ. Խանզադյանի կողմից (Փարիզ):

Կոմանդան Զատիկ Խանզադյան (3 ապրիլի 1886 թ., Մանիսա (Manisa) բնակավայր, Օսմանյան կայսրություն – 23 հունվարի 1980 թ., Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ ականավոր քարտեզագիր, աշխարհագետ, հետազոտող, ռազմական եւ հասարակական գործիչ, ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից, Ֆրանսիայի բարձրագույն՝ «Պատվո լեգեոն» շքանշանի ասպետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (1912 թ.), Հայկական (ՀԽՍՀ) աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ (1961 թ.) եւ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1967 թ.):

Նա հեղինակել եւ համահեղինակել է մի շարք ատլասներ՝ «Զեկույց Հայաստանի աշխարհագրական միասնության մասին, Պատմական ատլաս» (1920 թ.), «Թուրքիայի տնտեսական աշխարհագրության ատլաս» (1924 թ.), «Սիրիայի եւ Լիբանանի տնտեսական աշխարհագրության ատլաս» (1926 թ.), «Օդ դեպարտամենտի տնտեսական աշխարհագրության ատլաս» (1928 թ.), «Ալժիրի պատմական աշխարհագրության ատլաս» (1930 թ.), «Պաղեստինի ընդհանուր աշխարհագրության ատլաս, պատմական, քաղաքական, տնտեսական» (1932 թ.), «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» (1960 թ.):

Կոմանդան Խանզադյանը հոգեւոր եւ մշակութային ոլորտներում համագործակցել է ֆրանսիացի այնպիսի գործիչների հետ, որոնք իրենց կարիերայի ընթացքում զբաղեցրել են պետական առանցքային պաշտոններ եւ մեծ դեր ունեցել Ֆրանսիայի քաղաքական ու հասարակական կյանքում: Ստանալով նրանց պատրաստակամությունն ու աջակցությունը՝ նա լծվում է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ կապերի զարգացման կարեւորագույն գործին: Արդյունքում՝ 1933 թվականին Փարիզում հիմնում է Ֆրանս-հայկական տնտեսական կենտրոնը:

Մեծ է Խանզադյանի դերը հայ երիտասարդների դաստիարակման ու կրթման գործում: 1949 թվականին Սեւրում (Se՛vres) ստեղծվում է «Հայկական Քոլեջի Ասոցիացիա – Սամուել Մուրատ Հիմնադրամ 1846» կազմակերպությունը, որի նպատակն էր ուսուցանել եւ կրթել հայ երիտասարդներին: Ասոցիացիայի ղեկավար է ընտրվում Կոմանդան Խանզադյանը, որը պատասխանատու էր քոլեջի ղեկավարման եւ կառավարման համար:

1977 թ. ստեղծվում է Կոմանդան Խանզադյանի անունը կրող «Խանզադյան Աշխարհագրական ինստիտուտ (Վանդեական պատերազմների թանգարան)» ընկերությունը:

1960 թվականին նա հրատարակում է «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» մեծածավալ ուսումնասիրությունը: Վերջինս իր ձեւով եւ բովանդակային լուծումներով բացառիկ ուսումնասիրություն է: Հեղինակը նպատակ է հետապնդել քարտեզների միջոցով ներկայացնել պատմական ժամանակաշրջանների հերթափոխը, անցյալի իրադարձությունների արդյունքում ձեւավորված տարածական փոփոխությունները եւ լուսաբանել հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայերի ու նրանց հայրենիք Հայաստան երկրի բազմադարյան պատմությունը:

Ցավոք, մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատությունների մի զգալի մաս, տարբեր պատճառներով, անհասանելի է հանրությանը: Նման աշխատանքների թվին է դասվում նաեւ Զ. Խանզադյանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ը: Այդ բացթողումը շտկելու նպատակով նախաձեռնվել եւ կյանքի է կոչվել վերոհիշյալ «Ատլաս»-ի վերատպումը:

«Ատլաս»-ի վերատպումը հսկայական նշանակություն ունի անցյալի մասին գիտելիքները պահպանելու գործում՝ իրական հնարավորություն ստեղծելով հանրության ավելի ընդգրկուն շրջանակների օգտվելու այս հազվագյուտ ստեղծագործությունից:

Ներկա տեղեկատվական պատերազմում «Ատլասի» վերատպումը նաեւ գործուն քայլ է դիմակայելու պատմական կեղծարարություններին:

«Ատլաս»-ի բնագիրը ֆրանսերենով է: Այն բաղկացած է բացատրական տեքստերից, քարտեզներից եւ նկարներից: Հավատարիմ մնալով բնօրինակին՝ վերատպված ատլասը  համալրվել է «Զադիգ (Զատիկ) Խանզադյանի կենսագրություն», «Առաջաբան» եւ «Բովանդակություն» բաժիններով: «Ատլաս»-ը լույս է տեսել երեք լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն եւ ռուսերեն (խոսքը վերաբերվում է միայն տեքստային մասին):

Վերոհիշյալ լրացումներն իրականացնելու ընթացքում ուսումնասիրվել են մեծածավալ արխիվային նյութեր եւ պատմական քարտեզներին վերաբերող հարյուրավոր աղբյուրներ: Պատշաճ տպագրություն կազմակերպելու համար թվայնացվել է «Ատլաս»-ի բնագրի ամբողջ նյութը, իսկ որպեսզի «Ատլաս»-ից օգտվելը եւ այն պահպանելը լինի ավելի հարմարավետ՝ ստեղծվել է փայտյա շքեղ պատյան:

Նախագիծը կյանքի է կոչվել նախաձեռնողների՝ մեկենաս եւ հասարակական գործիչ Ռուբեն Գրիգորյանի, այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերած Թեքեյան Մշակութային Միության նախագահ  Ռուբեն Միրզախանյանի, ինչպես նաեւ, աշխատանքային խմբի կողմից՝ որին իրենց մասնակցությունն են բերել մի շարք մասանագետներ Երեւանի պետական համալսարանից (Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից (Հիմնարար գիտական գրադարան), Մատենադարանից եւ «ՌՈՒՑՈԳ ԻՆՎԵՍՏ» հոլդինգից:

ՎԱՐԴԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր

(Մոնպելիեի Պոլ-Վալերիի համալսարան, Ֆրանսիա)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այժմեական կարեւոր ձեռնարկ Երեւանի ԹՄՄ Կենտրոնում

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանին

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական