Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել «Սանասարյան» իջեւանատան առգրավումը

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այդ մասին դեկտեմբերի 7-ին տեղեկացրել է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը: Ենթադրվում է, որ դատարանը վերստին կքննարկի «Սանասարյան» հիմնադրամին պատկանող անշարժ գույքը պետական գանձարան փոխանցելու դատական վճիռը: Մինչ «Ակօս»-ի հրապարակմանն անդրադառնալը ասենք, որ «Սանասարյան» իջեւանատունը գտնվում է Ստամբուլի կենտրոնի «Սիրքեջի» թաղամասում եւ երկար ժամանակ ծառայել է համանուն հիմնադրամին, որպես կենտրոնական վարչության շենք:

«Սանասարյան» հիմնադրամը, ըստ «Ակօս»-ի, դեռեւս 1901 թ. ստեղծել է էրզրումցի մեծահարուստ  վաճառական Աղա Մկրտիչ Սանասարյանը՝ հոգալու համար Էրզրումի Սանասարյան վարժարանի չքավոր աշակերտների կարիքները: Ի դեպ՝ այս վարժարանը եղել է օրիորդաց գիշերօթիկ դպրոց կոլեջի կարգավիճակով, 1919 թ. հուլիսի 24-ին քեմալականներն այս դպրոցի շենքում էին գումարել այսպես կոչված «Արեւելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության ազգային միության» առաջին համագումարը, որտեղ բացման խոսքով ելույթ էր ունեցել քեմալական շարժման առաջնորդ Մուստաֆա Քեմալ փաշան, որը հոտագայում ստացավ «Աթաթուրք» մականունը: Այսինքն վարժարանի շենքը նույնպես պատմական է Թուրքիայի համար, ինչպես հիմնադրամինը,  ուստիեւ պետականացվել էր երկրում հանրապետական կարգերի հռչակումով:

Գալով «Սանասարյան» հիմնադրամին, ապա նրա վարչության շենքն էլ, ինչպես «Ակօս»-ն է նշում, առանց դատարանի որոշման պետականորեն առգրավվել եւ Ստամբուլի քաղաքապետարանին էր հանձնվել 1930-ին: Հակառակ Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի՝ առգրավումը չեղյալ հայտարարելու դատական հայցին, դատարանը մերժել էր դրա քննարկումը: Հիմք ընդունելով դատարանի մերժումը, 2011-ին պատրիարքարանը ձեռնամուխ է լինում նշված ապօրինի որոշումի չեղարկման գործին: 2014 թ. հուլիսի 3-ին Ստամբուլի դատարանը թեեւ ընդունում է պատրիարքարանի հայցը, սակայն հետո նույնպես մերժում, պատճառաբանելով, թե չունի տվյալ գործը քննարկելու իրավասություն:

Այս անգամ պատրիարքարանը դիմում է վճռաբեկ դատարան, սակայն Հիմնադրամների գլխավոր վարչությունը իր քմահաճույքով  10 տարի ժամկետով վարձակալության է տալիս «Սանասարյան» իջեւանատան շենքը: Ստեղծված իրավիճակում պատրիարքարանը, որպես հիմնադրամի ներկայացուցիչ, անհատական դիմում է ներկայացնում Թուրքիայի Սահմանադրական դատարան, ընդգծելով որ «Սանասարյան» հիմնադրամն ստեղծվել է չքավոր աշակերտների կարիքներն ու ուսուցման ծախսերը հոգալու բարեգործական նպատակներով: Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանն այս անգամ ոչ միայն ընդունում է պատրիարքարանի դիմումը, այլեւ ապօրինի է ճանաչում «Սանասարյան» իջեւանատան առգրավումը պետության կողմից:

Հ. ՉԱՔՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրախոսականի փոխարեն

Հաջորդ գրառումը

«Միջանցքը փակելն Արցախը հայաթափելու գործընթացի սաղմն է». Արթուր Եղիազարյան

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«Միջանցքը փակելն Արցախը հայաթափելու գործընթացի սաղմն է». Արթուր Եղիազարյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական