Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Էդիթ պրինտն» աշակերտների հաշվին բիզնես է անում

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԳՄՍ նախարարությունը վստահեցնում է, որ 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերի հարցը լուծվում է: «Երեւանի որոշ դպրոցներ արդեն ստացել են գրքերը, իսկ մինչեւ ամսվա ավարտը հանրապետության բոլոր դպրոցներն դասագրքերով ապաահովված կլինեն»,- վստահեցնում են նախարարությունից:

Մինչեւ գրքերը դպրոց կհասնեն, գրախանութներն ու հրատարակչությունները բիզնես են անում եւ գերշահույթ ստանում: Խոսքը, մասնավորապես, «էդիթ պրինտ» հրատարակչության մասին է: «Սիրելի  աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Մայրենիի» 5-րդ դասարանի դասագիրքն արդեն կարող եք ձեռք բերել գրախանութներից կամ պատվիրել առաքում»,- Facebook-ի էջում նման հայտարարություն են տարածել հրատարակչությունից: Սա կարծես քիչ է, ի պատասխան դպրոցահասակների ծնողների քննադատության, թե «ինչպե՞ս կարելի է մեր հաշվին բիզնես անել», «Էդիթ պրինտը» շարունակել է. «Հարգելի ծնողներ, դպրոցներին դասագրքերով ապահովում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Խնդրում ենք, դպրոցներին դասագրքեր տրամադրելու հարցով դիմել նախարարություն»:
Նախարարություն դիմեցինք մենք՝ հասկանալու՝ ինչպե՞ս է ստացվել, որ դպրոցներում գիրք չկա, բայց հրատարակչությունն այն վաճառքի է հանել: «Ազգ»-ին ԿԳՄՍՆ-ից փոխանցեցին, որ մասնավոր գործունեության հետ կապված հարցերին արձագանքելու լիազորություն չունեն:

Ի՞նչ է ստացվում՝ տպարանից գրքերը դպրոց չեն հասել, բայց դրանք աշակերտի սեղանին հասցնելու տարբերակ է առաջարկում հրատարկչությունը: Իրականում հարցը բարոյականության տիրույթում է, քանի որ որեւէ հրատարկչություն, դպրոցից առաջ ընկնելով, գիրք տպելով ու այն վաճառելով, օրենք չի խախտում: Հարցն այն է, թե ինչքանո՞վ է արդարացի դպրոցականների հաշվին բիզնես անել: Հատկապես մարզերում մարդիկ դժվարությամբ են վճարում դասագրքերի գումարը, եւ այս ամենը լավ իմանալով՝ խեղճուկրակ մարդկանց հաշվին բիզնես անելը, դասականի ասած, սիրուն չէ:

ԿԳՄՍ նախարարությունը, լավ կլինի, օրենսդրական փաթեթ ներկայացնի խորհրդարան, որով հրատարակչություններին կարգելի դասագիրք վաճառել, քանի դեռ հանրապետության բոլոր դպրոցները գրքերով ապահովված չեն:
Երեւույթը,  ցավոք, նոր չէ. իմ դպրոցական տարիներին (1999-2009) նույնպես հրատարակչությունները թանկուկրակ գներով դասգրքեր էին վաճառում: Հիշում եմ՝ մեր դպրոցը «Տրամաբանություն» առարկայի 4-5 դասագիրք էր ստանում, այնինչ՝ ամեն դասարանում սովորում էր միջինը 20 աշակերտ: Հրատարակչությունը նույն դասագիրքը վաճառում էր 5000 դրամով, ինչն այն ժամանակվա համար բավական մեծ գումար էր:

Մեղավորը թե՛ հիմա, թե՛ մոտ 20 տարի առաջ կառավարությունն է, որ հարցերը ժամանակին կարգավորել, ավելին՝ բոլոր աշակերտներին դասագրքով ապահովել չի կարողանում, ու երեխաները դասագրքերի փոխարեն «քսերոքսներով» են դաս սովորում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գծերի եւ գույների ներդաշնակման արվեստը

Հաջորդ գրառումը

Շուշիի պատմության խեղաթյուրումը շարունակվում է

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Շուշիի պատմության խեղաթյուրումը շարունակվում է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական