Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ես չեմ խոսի, որ մատներս խոսեն». Գայանե Մամրեյան

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դու կխոսես, իսկ ես կսկսեմ մտքումս գծեր տանել, հետո կխառնվեն ներկերը, իսկ հետո կխցկվեն իրենց ծնած բառերը, իսկ ես չեմ խոսի, որ մատներս խոսեն… Ես կնկարեմ սպիտակի վրա, իմ հորինած գույներով, ծուռ գծերը չուղղելով ու թերություններով լի…»,- Գայանե Մամրեյան:

«Զանգակ» գրատանը օրերս բացվեց Գայանե Մամրեյանի աբստրակտ ոճի նկարների ցուցահանդեսը:

Գայանեն, թեեւ մասնագիտությամբ նկարչուհի չէ, նկարում է 14 տարեկանից: Հիշում է՝ առաջինը նկարել է դասընկերոջ արվեստանոցում՝ ծաղիկներ: Մայրը մինչ օրս դրանք խնամքով պահում է: Նկարչությունը, որպես մասնագիտություն չի ընտրել, քանի որ չի ցանկացել, որ իր մտքերը սահմանափակվեն:

«Սիրում եմ նկարել սպիտակի վրա, ծուռ գծեր անել եւ չուղղել դրանք: Մեր կյանքում էլ կան ծուռ գծեր, իդեալական ոչինչ չկա, եւ գեղեցկությունը հենց դրա մեջ է», -ասում է Գայանեն:

Սա երիտասարդ ստեղծագործողջի երկրորդ ցուցահանդեսն է: Առաջինը կայացել է 2018 թվականին, ընկերների նախաձեռնությամբ, երբ ուսանող էր: Երկրորդ ցուցահանդեսին այցելուների դատին է հանձնել թվով 22 աշխատանք, որոնցում նկարներին զուգահեռ նաեւ իրեն ոգեշնչած հայ ժամանակակից արձակագիրների ստեղծագործություններ եւ արտահայտություններ են ներառված:

Այցելուների շարքերում գերակշռում էին երիտասարդները, որոնք մեծ հետաքրքրությամբ շրջում էին սրահում:

«Ինձ շատ է հետաքրքրում նկարների թեմատիկան, գույները, խոսքերը, որոնք համադրվել էին նկարներում: Աշխատանքներում շատ են ձեռքերը, որոնք ինձ համար ուժի խորհրդանիշն են, ինչպես նաեւ գերակշռող գույնը՝ կապույտը: Ես տպավորված եմ, որ անգամ մասնագետ չլինելով՝ Գայանեն կարողացել է ստեղծել նման աշխատանքներ», -ասում է ցուցահանդեսի այցելուներից Աննա Հովսեփյանը:

Ստեղծագործելու իդեալական ժամանակը Գայանեի համար կեսգիշերն անց է, երբ իր մտքերի հետ միայնակ է, միացնում է երաժշտությունն ու ստեղծագործում: Ինքնակրթվում է, փորձում է իրեն տարբեր ոճերում, մինչեւ կգտնի իրենը:

«Նոր ցուցահանդեսը չգիտեմ ինչ ոճի մեջ կլինի, ինչ գույներով, կամ որտեղ, բայց անպայման կլինի», -իր խոսքն եզրափակում է Գայանե Մամրեյանը:

ԱՆԻ ԷՎԻՆՅԱՆ

ՀՊՄՀ 2-րդ կուրսի ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ջրաներկի հմայքը». Սամվել Լաճիկյանի ցուցահանդեսը Գյումրիում

Հաջորդ գրառումը

Ալեքսանդրիայում մեծարել են Նորա Արմանիին

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ալեքսանդրիայում մեծարել են Նորա Արմանիին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական