Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեկտեմբերի 7. արդեն 34 տարի…

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չնայած այս տարիներին իրար ետեւից ավելացած մեր համազգային նոր ցավ ու կորուստներին, որոնք, թվում է, պետք է արդեն հետին պլան մղած եւ անցյալին թողած լինեին 1988-ի դեկտեմբերյան աղետի հիշողությունը, վերջինս վերապրածների ու ծանր մարդկային կորուստներ ունեցածների հոգում, սակայն, դրա ցավը շարունակում է անդարման մխալ, իսկ ամեն դեկտեմբերի 7-ի նորոգվել… Արդեն 34 տարի:

Դեկտեմբերյան ամեն այդ տարելիցը նաեւ առիթ է կամ պե՛տք է առիթ լինի մեկ անգամ եւս անդրադառնալու, խորհելու, թե ինչո՛ւ այն ժամանակ այդքան շատ եղան մեր ավերածություններն ու զոհերը, երբ, մասնագետների վկայությամբ, աշխարհում տարեկան տեղի է ունենում նույն ուժի 15 երկրաշարժ՝ ոչ նույնպիսի ողբերգական հետեւանքներով: Պատճառների մասին, իհարկե, շատ է խոսվել: Դրանք էին ե՛ւ այն ժամանակ տարածքների սեյսմիկ բալայնության արհեստականորեն պակաս հաշվարկվածությունը եւ շենքերը մինչեւ 7-8 բալայնության հաշվարկով նախագծված ու կառուցված լինելը (իսկ երկրաշարժն 9-10 բալանոց էր), ե՛ւ կառուցապատման տեղանքի գրունտային պայմանների երեւի ոչ բավարար գնահատվածությունը, ե՛ւ շինարարության որակը, ե՛ւ շենք-շինություններում հատկապես բնակիչների կատարած շինարարական ինքնակամ փոփոխությունները, եւ այլն:

Հետերկրաշարժյան տարիներին, թվում է, այս ամենից բավականին գործնական հետեւություններ են արվել եւ սեյսմիկ ռիսկի գնահատման ու շինարարական այլ նորմեր են գործել: Իր մեծությամբ աղետից ամենաշատը տուժած Գյումրի քաղաքն ու նաեւ Շիրակի մարզն այսօր սեյսմիկ անվտանգության տեսանկյունից  համեմատաբար բարվոք վիճակում են: Այս մասին խոսվեց տարելիցի նախօրեին Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային տարածաշրջանային կառույցի մասնագետների կողմից համայնքապետարանում կազմակերպված «Գյումրի քաղաքում սեյսմիկ ռիսկը» թեմայով զեկուցման եւ աղետի ժամանակ հիմնական վարքականոնների ուսուցման ընթացքում, որոնց մասնակցեցին համայնքապետարանի աշխատակիցներն ու համայնքային ենթակայության կառույցների ներկայացուցիչները:

Ի՞նչ տեղի կունենա, եթե, Աստված չանի, 9 բալանոց երկրաշարժ այսօր կրկնվի: Սեյսմիկ պաշտպանության հիշյալ կառույցի գլխավոր փորձագետ, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի գնահատմամբ, Գյումրիում կունենանք առավելագույնը 1000 զոհ (88-ի մոտ 17 000-ի փոխարեն), հատկապես՝ քաղաքի 92 վթարային բազմաբնակարան շենքերից 12-ում, որոնք 3-4-րդ աստիճանի վնասվածություն ունեն ու դեռեւս չեն ամրացվել: 

Մայրաքաղաք Երեւանում, ըստ վաստակաշատ մասնագետի, ուժեղ երկրաշարժի դեպքում ավերածություններն անհամեմատ մեծ տարածքներ կընդգրկեն, որովհետեւ այստեղ հաշվառված են մեծ թվով կարկասային բազմաբնակարան շենքեր, շատերը՝ վթարային վիճակում: «Մեր ուշադրության կենտրոնում առաջին հերթին պետք է լինի Երեւանը»,- մասնավորապես նշեց Ս. Նազարեթյանը, հավելելով նաեւ շրջակա մի քանի փոքր քաղաքների խնդիրը, որոնցում նույնպես խոցելի շենքերը շատ են: Ասել է թե՝ խնդիրներ դեռ ոչ քիչ կան, եւ դրանք մոռացության մատնել չի կարելի:

Սեյսմավտանգ Հայաստանում խորհրդային տարիներին շատ բարձրահարկ շենքեր չէին կառուցվում, եւ դա, թվում է, ճիշտ էր: Լենինականում, օրինակ, մեր ոչ մասնագիտական դիտարկմամբ, փլվեց անգամ հինգհարկանի շենքերի մեծ մասը, իսկ քառահարկերը համեմատաբար լավ պահպանվեցին: Պրն Նազարեթյանի գնահատմամբ, սեյսմիկ գոտում բարձրահարկեր էլ կարելի է կառուցել, եթե դրանցում պահպանված են շինարարական նորմերն ու ոչ մի հատվածում խախտում չի արվել: Սակայն խնդիրն այն է, որ մենք շինարարական մշակույթի այդ մակարդակին դեռ չենք հասել:

Իսկ հենց երկրաշարժի հետեւանքների վերացման հարցում էլ խնդիրներ դեռ կան:

Հերթական դեկտեմբերի 7-ին Գյումրու Սբ. Աստվածածին Յոթվերք եկեղեցում 88-ի աղետի զոհերի հիշատակին պատարագ մատուցվեց, իսկ քաղաքի կենտրոնի հրապարակամերձ «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանին (հեղինակ՝ Ֆրիդ Սողոյան) հոգեհանգստյան կարգից հետո պսակներ դրվեցին ու ծաղիկներ խոնարհվեցին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջուրը մաքրող սարքի փորձարկումը դրական արդյունք է տվել

Հաջորդ գրառումը

Դիմանկարների ցուցահանդես

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Դիմանկարների ցուցահանդես

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական